Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար: ● Իրանի Խոյ քաղաքի մոտ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․այն զգացվել է նաև Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում և Արցախում: ● ԱՄՆ-ը Արևելյան Սիրիայում օդային հարվածներ է հասցրել Իրանի հետ կապված թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան ամերիկացի կապալառուի մահվան:               
 

Ասում են

Ասում են
06.12.2022 | 07:26

Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ոչ Փարիզ, ոչ էլ Նյու Յորք… Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում:

Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել… Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը, նրանք, ի տարբերություն ձեզ, հիշողություն ունեն:


Հասմիկ Պապյան

Դիտվել է՝ 113549

Մեկնաբանություններ