Իրանի ՌԾՈՒ հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի տասնօրյա ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին։ «Որպես դիտորդներ հրավիրված են նաև Պակիստանը, Բրազիլիան, Օմանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և կասպյան շրջանի որոշ հարևան երկրներ»,-ասել է Իրանին։