«Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունը հետին պլան է մղվել, այն դեռ շարունակվում է։ Օրեցօր ավելի լավ է ընկալվում հակամարտության առաջին ամիսներին մեր երկրի առաջ քաշած խաղաղության ծրագրի կարևորությունը։ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել նոր արյունահեղության և նոր ավերածությունների կանխման համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։