Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, Apple-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակը, արհեստական բանականության հազարավոր փորձագետներ ու ոլորտի ղեկավարներ կոչ են անում դադարեցնել առաջադեմ արհեստական բանականության մշակումը. ԱԲ-ի շատ արագ զարգացման մեջ նրանք լուրջ ռիսկեր են տեսնում ժամանակակից հասարակության համար։               
 

Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ

Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ
11.12.2022 | 10:30

Չինաստանն ընդլայնում է իր աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթն արաբական թերակղզում և հաստատում իր աշխարհաքաղաքական ինքնուրույն երկրորդ կենտրոն լինելու փաստը:


Սի Ցզինպինի այցը Սաուդյան Արաբիա և ակնկալվող պայմանագրային բազան, համագործակցության ոլորտների լայն շրջանակը վկայում են այն մասին, որ Չինաստանի աշխարհաքաղաքական ամբիցիաները չեն սահմանափակվելու միայն արաբական թերակղզում գտնվող պետություններով և որոշ ժամանակ հետո մոտենալու են մեր տարածաշրջանին:
ԱՄՆ-ի հետ գլոբալ մրցակցության մեջ Հայաստանն ու Հայկական աշխարհը Չինաստանի համար ձեռք են բերում մեծ արժեք ու կշիռ, ինչի արդյունավետ օգտագործման և ինստիտուցիոնալիզացման պարագայում հայկական գործոնը կարող է ստանալ համաշխարհային նշանակություն ու կարևորություն:


Չինական գործոնը Հայաստանում մինչև վերջ բացահայտված ու գնահատված չէ, ինչը դժվարացնում է հայկական շահի պաշտպանությունն ու սպասարկումը միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործընթացում:
Համաշխարհային քաղաքական գործընթացներում ձևավորվող ուժերի նոր բալանսի պայմաններում Հայաստանը պետք է սթափ գնահատի իրականությունը, հասկանա ուժերի իրական դասավորվածությունն ու կատարի ռազմավարական նշանակության աշխարհաքաղաքական ընտրություն:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 31433

Մեկնաբանություններ