«ԱՄՆ-ը մտածում է, որ կարող է հաղթել տեղեկատվական պատերազմում այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ սուտ է արտադրում։ Բայց ամբողջ աշխարհում մարդիկ կույր չեն, արդեն իսկ կոտրել են իր գերազանցությունը հավերժացնելու ԱՄՆ-ի տգեղ փորձը՝ սուտը հյուսել «կայսեր նոր հագուստի» մեջ և սևացնել մյուսներին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
06.04.2023 | 22:35

Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները, որոնցից ուղղակիորեն կախված են համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, ցավոք սրտի, խոր ճգնաժամի միջով են անցնում։ Այն հիմնված է ժամանակակից աշխարհակարգի ձևավորման սկզբունքորեն տարբեր մոտեցումների վրա։

Մենք միշտ հանդես ենք եկել ռուս-ամերիկյան հարաբերությունների կառուցման օգտին՝ բացառապես հավասարության, միմյանց ինքնիշխանության ու շահերի հարգման, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա: Մենք սրանով կառաջնորդվենք նաև ապագայում։

ԱՄՆ-ի կողմից արտաքին քաղաքականության մեջ այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսիք են... գունավոր հեղափոխություններին աջակցությունը, 2014 թվականին Կիևում պետական հեղաշրջմանն այս առումով աջակցությունը, ի վերջո հանգեցրեց այսօրվա ուկրաինական ճգնաժամին և լրացուցիչ բացասական ներդրում ունեցավ ռուս-ամերիկյան հարաբերությունների դեգրադացման գործում:

Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 65283

Մեկնաբանություններ