Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը նախազգուշացրել է, որ պաղեստինա-իսրայելական պատերազմի հետևանքով Սուրբ Ծննդյան շրջանում Եվրոպան բախվում է ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի: «Մենք վերջերս տեսանք, որ դա տեղի ունեցավ Փարիզում, բայց, ցավոք, մենք դա տեսել ենք նախկինում»,-ասել է Յոհանսոնը:               
 

Ասում են...

Ասում են...
05.09.2023 | 17:12

Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին:

Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ: Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում. նրանց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։

Դմիտրի Պեսկով

Դիտվել է՝ 80579

Մեկնաբանություններ