«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո

Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո
06.11.2019 | 14:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է առևտրի թեման Brexit-ից հետո՝ տեղեկացրել է Սպիտակ տունը: Երկու ղեկավարները վերստին հավաստել են իրենց մտադրությունը՝ ամրապնդելու հատուկ հարաբերությունները ազատ առևտրի շուրջը՝ լավ մշակված երկկողմ համաձայնագրի միջոցով: Guardian-ը հայտնել է, որ Ջոնսոնը Թրամփի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահին հորդորել է չեղարկել բրիտանական ապրանքների, այդ թվում՝ շոտլանդական վիսկիի մաքսերը:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ