«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Դոնալդ Տուսկը հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել Լեհաստանի նախագահի պաշտոնում

Դոնալդ Տուսկը հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել Լեհաստանի նախագահի պաշտոնում
06.11.2019 | 14:58

Եվրախորհրդի լեհ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է 2020-ի գարնանը Լեհաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրվելու որոշման մասին, հայտնում է Polskie Radio-ն:

«Ես չէի ցանկանա որևէ կերպ խոչընդոտել ընդդիմությանը թեկնածուներ ներկայացնելու հարցում»,- ասել է Տուսկը: Նրա խոսքով՝ ընդդիմությունը կարող է հաղթել նախագահական ընտրություններում, պետք է թեկնածու, որը ծանրաբեռնված չի լինի դժվար և հավանության չարժանացած որոշումներով: 14 տարի առաջ Տուսկը մասնակցել է Լեհաստանի նախագահական ընտրություններին և պարտվել է Լեխ Կաչինսկուն՝ ստանալով ընտրողների 45,96 տոկոս ձայները: 2007- 2014-ին Տուսկը եղել է վարչապետ: Տուսկին համարում էին ընդդիմության կողմից նախագահի ամենահավանական թեկնածուն: Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը մտադիր է առաջադրել Անջեյ Դուդայի թեկնածությունը:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ