«Ե­թե դե­պի Լույ­սը չես գնում, ար­դեն խա­վա­րինն ես»

«Ե­թե դե­պի Լույ­սը  չես գնում, ար­դեն խա­վա­րինն ես»
31.01.2020 | 11:41

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, հրա­պա­րա­կա­խոս ՆԱ­ՆԵՆ է:

-Նա­նե, Ձեր «Վեր­ջին ե­րա­նին» գր­քում ընդգրկված են պատմ­վածք­ներ և էս­սե­ներ, ո­րոնց նյու­թը փի­լի­սո­փա­յա­կան-վեր­լու­ծա­կան շեր­տեր է բա­ցում: Հենց հա­մա­նուն պատմ­ված­քի հե­րո­սը՝ Ար­տա­վազդ պա­պը, կյան­քի բա­զում դառ­նու­թյուն­ներ ճա­շա­կե­լուց հե­տո կյանքն ամ­փո­փում է ինքն ի­րեն ե­րա­նի տա­լով: Այ­սինքն՝ մարդն այս աշ­խար­հը լքե­լուց ա­ռաջ, այ­նուա­մե­նայ­նիվ, հաշտ­վու՞մ է իր ապ­րած ի­րա­կա­նու­թյան հետ:
-Մարդ լի­նելն այն­քան էլ հեշտ չէ. հան­կարծ մի օր հայ­տն­վում ենք այս աշ­խար­հում, մի կերպ քիչ առ քիչ հար­մար­վում կյան­քի լավ ու վա­տին` միա­ժա­մա­նակ մեր ներ­սում ու­նե­նա­լով ա­մեն պահ հե­ռա­նա­լու միտ­քը: Ի­հար­կե, այն հա­ճախ վտա­րում ենք, հե­ռաց­նում գի­տակ­ցա­կա­նի ո­լոր­տից, մի խուլ, հե­ռու տե­ղում թաքց­նում, բայց շատ ա­վե­լի վատ. այդ­պես այն, որ­պես ան­հաս­կա­նա­լի, հո­գին տակ­նուվ­րա ա­նող տագ­նապ, հետզ­հե­տե ա­վե­լի է ա­հագ­նա­նում, սաստ­կա­նում, տան­ջում: Իսկ դրա­նից ա­զատ­վե­լը անհ­նա­րին է այն պատ­ճա­ռով, որ ան­հաս­կա­նա­լի է, ան­բա­ցատ­րե­լի: Այն­պես որ, ի­րա­կա­նու­թյան աչ­քե­րին պետք է պարզ նա­յել, փոր­ձել ճա­նա­չել այն, հաս­կա­նալ: Այդ­պես ար­դեն ինչ-որ բան ո­րո­շա­կիա­նում է, և ու­րեմն հեշ­տա­նում, կա­րե­լի է ան­գամ եզ­րա­հան­գում­ներ ա­նել, պա­տաս­խան­ներ, ել­քեր գտ­նել, վճիռ­ներ կա­յաց­նել, ա­վե­լի ճիշտ՝ կյան­քի ա­մե­նա­կարևոր ընտ­րու­թյունն ա­նել... Այդ մտո­րում­նե­րի ա­ռա­ջին հան­գր­վա­նը «ու­նայ­նու­թյուն ու­նայ­նու­թյանն» է, որն ար­դեն ոչ թե ան­հաս­կա­նա­լի, այլ գեթ գի­տակց­ված տագ­նա­պի կամ ան­զոր հաշ­տու­թյան պատ­ճառ կա­րող է դառ­նալ: Բայց կա նաև հա­ջորդ հան­գր­վա­նը, երբ հաս­կա­նում ես, որ ա­մեն բան այն­քան էլ այն­պես չէ, ինչ­պես կար­ծե­ցիր, երբ բաց­վում է մի այլ տե­սո­ղու­թյուն՝ քո մարմ­նա­յին սահ­ման­նե­րից, աշ­խար­հի, նյու­թի սահ­ման­նե­րից, ու­նայ­նու­թյան ցան­ցե­րից այն կողմ, երբ հայտ­նա­բե­րում ես մի նոր տա­րածք՝ ա­վե­լի քո­նը, քան այս եր­կու թվե­րի միջև որ­պես գծիկ ծվա­րած ան­հաս­կա­նա­լի, ան­հան­գիստ կյանքն է, ա­վե­լի ա­մուր, ա­վե­լի ի­րա­կան, ա­վե­լի «շո­շա­փե­լի» ու .... ան­սահ­ման, ան­չա­փե­լի, ան­ժա­մա­նակ: Ար­տա­վազդ պա­պը իր ապ­րա­ծի ողջ ըն­թաց­քում դեռ ըն­դա­մե­նը «ու­նայ­նու­թյուն ու­նայ­նու­թյան»-ին էր կա­րո­ղա­ցել հաս­նել, ինչ­պես մարդ­կանց մե­ծա­մաս­նու­թյու­նը, ինչ­պես արևմտյան աշ­խար­հի մաղ­ձոտ, կյան­քի վեր­ջում խե­լա­գա­րու­թյան խա­վա­րում ի­րենց կորց­րած փի­լի­սո­փա­նե­րը, ո­րոնք կյանք ա­սա­ծը չհաս­կա­ցած, փոր­ձում են այ­լոց «լու­սա­վո­րել». Արևել­քում փի­լի­սո­փա­ներն ա­մե­նայն բան տիե­զե­րա­կան ամ­բող­ջու­թյան մեջ են քն­նում, զն­նում ու ճշ­մար­տու­թյու­նը քիչ թե շատ «դեմ­քով են ճա­նա­չում»: Չնա­յած, չա­փից դուրս մտ­քին ա­պա­վի­նե­լը եր­բեք չի օգ­նում մինչև վերջ ան­թա­քույ­ցը բա­ցե­լուն՝ Արևել­քում լի­նի, թե Արևմուտ­քում: Այն­տեղ, որ­տեղ մտ­քից ա­վե­լի, մտ­քից ա­ռաջ հո­գին չէ ա­ռաջ­նոր­դո­ղը, տեղ չես հաս­նի: Եվ ա­հա Ար­տա­վազդ պա­պի միտքն ու հո­գին ցա­վոտ վե­րու­վա­րի մեջ են: Այդ վե­րու­վա­րի ցայ­տուն սիմ­վո­լի­կան է ար­դեն հան­գած պա­պի կող­քին մնա­ցած, «կի­սով լի­քը և կի­սով դա­տարկ» բա­ժա­կը, ին­չով էլ հենց պատմ­ված­քը վեր­ջա­նում է: Այն­պես որ, նրա հո­գե­վի­ճակն այն­քան էլ ի­րա­կա­նու­թյան հետ հաշ­տու­թյուն չէ: Մեկ այլ՝ «Բար­դո» պատմ­ված­քում, ո­րը նույն­պես իր փոք­րու­թյան մեջ մի ամ­բողջ կյան­քի նկա­րա­գիր է, և որ­տեղ էլ նույն «վե­րու­վա­րը» կա, հե­րո­սը մի քայլ կամ ա­վե­լի ա­ռաջ է գնում, նա հո­գու աչ­քե­րով ա­սես տես­նում է Վեր­նա­յի­նին ու ա­մուր բռ­նում եր­կն­քի կա­պույտ փե­շը՝ միայն այդ ժա­մա­նակ, ի վեր­ջո, հան­գիստ գտ­նե­լով:
-Ի­րա­կա­նու­թյան հետ ներ­դաշ­նա­կու­թյան ճա­նա­պար­հը, ըստ Ձեր «Կյան­քի եր­կու նժար­նե­րը» պատմ­ված­քի, ա­ղոթքն է: Դյու­րի՞ն է դե­պի ա­ղոթք տա­նող ճա­նա­պար­հը, հա­սա­նե­լի՞ է ա­մեն­քին:
-Գր­քում տեղ գտած պատմ­վածք­նե­րից մի քա­նիսն ի­րա­կան հենք ու­նեն. «Կյան­քի եր­կու նժար­նե­րը» դրան­ցից մեկն է: Միայն վեր­ջում փոր­ձել եմ կնոջն այլ ճա­նա­պար­հով տա­նել, քան նա ընտ­րել էր իր կյան­քում: Պատմ­ված­քի հե­րո­սու­հին ի­րա­կա­նում այդ­պես էլ ելք չի գտ­նում իր դա­ժան վի­ճա­կից և կյանքն ա­վար­տում է հո­գե­բու­ժա­րա­նում՝ մթագ­նած մտ­քով և հո­գով: Բայց ել­քը կար, ել­քը մեկն էր և այն­քան պարզ: Պատմ­ված­քը ես այդ հու­շու­մով եմ ա­վար­տել: Չէ՞ որ կյան­քում շա­տերն են նմա­նա­տիպ հո­գե­վի­ճա­կում հայ­տն­վում, պար­տա­դիր չէ, որ դա կլի­նի­կա­կան փոր­ձա­ռու­թյուն լի­նի. հա­ճախ է մարդ՝ ներ­քին բաց­ված տե­սո­ղու­թյամբ, հան­կարծ զգում իր ըն­թաց­քի խղ­ճա­լի վի­ճա­կը և ծվատ­վում ել­քե­րի փնտր­տու­քի, ընտ­րու­թյան դժ­վա­րին տա­րու­բեր­ման մեջ: Մեզ ա­զատ կամք է տր­ված, բայց դե­պի ա­ղոթք տա­նող ճա­նա­պարհն այն­քան էլ դյու­րին չէ: Ի­հար­կե, այն հա­սա­նե­լի է բո­լո­րին, Երկ­նա­յին Դու­ռը բո­լո­րի ա­ռաջ է բաց և բո­լո­րին է կան­չում: Հարցն այս­տեղ դե­պի այն քայլ գցե­լու, լույ­սի և խա­վա­րի միջև ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու կամ չկա­տա­րե­լու մեջ է: Ո­րով­հետև ընտ­րու­թյուն չկա­տա­րելն էլ է ինչ-որ տեղ ընտ­րու­թյուն: Այս հար­ցում եր­րոր­դը չկա, մի­ջին չկա, սահ­մա­նը հա­տու է, ե­թե դե­պի Լույ­սը չես գնում, ար­դեն խա­վա­րինն ես. այս­պի­սի խոսք կա. «Չա­րի ու­ժը նրան չհա­վա­տա­լու մեջ է»: Եվ ա­հա այդ­պես՝ հե­քիա­թի տեղ դնե­լով հո­գու, հոգևո­րի մա­սին ա­մեն բան, ապ­րե­լով «Մի կյանք է, վա­յե­լենք, որ­քան կա­րող ենք» նշա­նա­բա­նով, պարզ է, թե սահ­մա­նի որ կող­մում կա­րող ես հայ­տն­վել՝ ու­զես, թե ոչ:
-«Շի­րիմ հայ­րե­նի­քում» պատմ­ված­քի միս­տիկ նյու­թը (ա­մե­րի­կյան ծան­րո­ցում գտն­վող ա­ճյու­նա­փո­շին մար­դիկ ու­տում են՝ իբրև մա­նա­նա) հան­գեց­նում է ի­րա­կան դա­ժա­նու­թյան խոր մտա­ծու­մին՝ հա­յաս­տան­ցի­նե­րը հայ­րե­նիքն ըն­կա­լում են որ­պես գե­րեզ­մա­նոց: Այս ի­րա­կա­նու­թյան ըն­թաց­քը մե­զա­նում ան­վե՞րջ է, թե՞ միայն տևա­կան:
-Ճիշտն ա­սած, պատմ­ված­քի նյու­թը բո­լո­րո­վին էլ միս­տի­կա չէ, այլ միան­գա­մայն ի­րա­կան պատ­մու­թյուն: Այն­պես որ, երկ­րից հե­ռա­ցող­նե­րը թող նման հնա­րա­վոր հե­ռան­կարն էլ «աչ­քի ա­ռաջ» ու­նե­նան: Իսկ հե­ռա­նում են՝ ըն­դա­մե­նը ինչ-որ ե­րա­նե­լի կյան­քի տե­սիլն աչ­քե­րի ա­ռաջ պա­հած, դրան ստո­րա­դա­սե­լով հայ­րե­նի հո­ղը, մարմ­նի պա­հանջ­նե­րից ա­վե­լի բարձր՝ հո­գու պա­հանջ­նե­րը՝ ա­րյան գե­նի մեջ քիչ կամ շատ, սա­կայն ան­պայ­ման ներ­կա ձգ­տու­մը սե­փա­կան հող ու հայ­րե­նի­քի: Հե­տո, ար­դեն ինչ-որ տեղ՝ ա­մե­րի­կա­նե­րում, եվ­րո­պա­նե­րում, ավ­ստ­րա­լիա­նե­րում, նի­գե­րիա­նե­րում, ով գի­տե՝ էլ որ­տեղ, ի­րենց մի քիչ իբրև թե կա­յա­ցած ապ­րուս­տով կյան­քի վեր­ջում, երբ նյու­թի ի­մաստն ու ձգո­ղա­կա­նու­թյու­նը մի փոքր պա­կա­սում են, ա­րյան ձայնն է ա­կանջ­նե­րին հաս­նում: ՈՒ գա­լիս են, հի­մա էլ վա­յե­լե­լու այն, ին­չի հա­մար ո­չինչ չեն ա­րել:
Վս­տահ եմ՝ այս հո­ղի գր­կում նրանք այն­քան հան­գիստ չեն վա­յե­լում ի­րենց նին­ջը, որ­քան այդ հո­ղին իր քր­տին­քը, ա­րյու­նը, հույ­զե­րը խառ­նած իս­կա­կան զա­վա­կը: Ո­րով­հետև Հողն էլ է կեն­դա­նի, նա էլ է լք­ման ցավ, զա­վակ­նե­րի ոտ­նա­հետ­քե­րի կա­րոտ զգում:
Ազգն իր հո­գե­բա­նու­թյունն ու­նի, ո­րի ա­մեն մի նր­բե­րանգն ինչ-որ ա­կունք ու­նի՝ ի վե­րուստ տր­ված կամ պատ­մու­թյան, փոր­ձու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ձևա­վոր­ված: Դրանց մեջ կան մեզ խան­գա­րող­նե­րը, և եր­կի­րը հեշտ թող­նելն ու «Որ­տեղ հաց, էն­տեղ կաց»-ի հո­գե­բա­նու­թյամբ ապ­րե­լը դրան­ցից մեկն է: Միայն թե ազ­գը ևս կա­րե­լի է դաս­տիա­րա­կել, սխալ­նե­րի շտ­կում­ներ ա­նել: Մինչ­դեռ մենք ա­ռայժմ հա­կա­ռակն ենք ա­նում: Ե­թե­րով մշ­տա­պես «գո­վազդ­վում է» ար­տա­գաղ­թը՝ այս կամ այն երկ­րում կա­յա­ցած, հա­րուստ հա­յե­րի մա­սին հա­ղոր­դա­շա­րե­րով, ո­րով հրա­պուր­ված գնում են ու լրաց­նում վա­ղուց ար­դեն դր­սում ա­նելք, ստո­րա­ցու­ցիչ, նպաստ­նե­րի կամ գո­ղու­թյան հույ­սին մնա­ցած­նե­րի շար­քե­րը: Եվ հե­տո, այս­տեղ հա­տուկ հար­գան­քի և ու­շադ­րու­թյան ենք ար­ժա­նաց­նում դր­սի հա­յե­րին, հայ­րե­նի­քը լքած­նե­րին, իսկ իր չար­քաշ, կի­սա­քաղց կյան­քով ան­գամ հո­ղին հա­վա­տա­րիմ մնա­ցո­ղը, սահ­մա­նին իր դժ­վար ծա­ռա­յու­թյամբ եր­կիր պա­հո­ղը հե­տին պլա­նում է: Օ­տա­րա­մո­լու­թյու­նը ևս մեր նկա­րագ­րի ոչ ըն­դու­նե­լի հատ­կա­նիշ­նե­րից է. և այս­տեղ էլ, երևի թե, հենց դա է ար­տա­հայտ­վում: Չնա­յած, տվյալ դեպ­քում, օ­տա­րա­մո­լու­թյուն ա­սելն այն­քան էլ տե­ղին չէ, երևի թե սփյուռ­քա­մո­լու­թյուն ան­վա­նենք: Իսկ ա­մեն մի մո­լու­թյուն շե­ղում է նոր­մա­յից: Դա շատ հե­ռու է սի­րո զգա­ցո­ղու­թյու­նից, դրա մեջ մի քիչ քծ­նանք կա, մի քիչ վախ­կո­տի փոք­րու­թյուն, մի քիչ ան­հաս­կա­նա­լի հար­գանք «զոռ­բա­յու­թյան», «տաք տե­ղից ե­կա­ծի» ինք­նա­բավ կեր­պա­րի նկատ­մամբ:
-Ա­մուլ­սա­րի ճա­կա­տագ­րով Ձեր տրո­փուն մտա­հո­գու­թյա­նը ծա­նոթ ենք բո­լորս: Այդ մտա­հո­գու­թյան հան­գու­ցա­լու­ծու­մը նշ­մա­րո՞ւմ եք:
-Ա­մուր/լ/սա­րով ա­մեն հայ մարդ պետք է մտա­հոգ լի­նի:
Եր­կի­րը եր­բեք մի խմ­բի սե­փա­կա­նու­թյուն չի կա­րող լի­նել, որն իր ոս­կին ան­գամ հայ­րե­նի­քի ե­րակ­նե­րից է պատ­րաստ դուրս կոր­զե­լու, ա­ռանց հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու։ Հայ­րե­նի­քը հայր է, մայր է, և ժո­ղովր­դի հետ նրա ծնող-զա­վա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներն են միայն ըն­դու­նե­լի այդ հար­ցե­րում: Բայց դե, աշ­խարհն էն գլ­խից «ծուռ» է ու չի փայ­լում իր ար­դա­րու­թյամբ։ Հո­գի կորց­րած­նե­րը, սե­փա­կան քթից, «ես»-ից, շա­հե­րից այն կողմ ո­չինչ չտես­նող­ներն ա­մե­նա­ճար­պիկ­ներն են, և հա­ճախ ենք նման­նե­րի խա­բեու­թյան կամ բռ­նու­թյան ծու­ղակն ընկ­նում ազ­գով ու հայ­րե­նի­քով: Հե­տո որ­քան դժ­վար է այդ ան­հայ­րե­նիք, ա­նազգ մարդ­կան­ցից և նրանց հաս­տա­տած ստր­կու­թյու­նից ա­զատ­վե­լը:
Ընդ­հան­րա­պես հան­քա­հա­նու­թյու­նը մեր երկ­րի հա­մար մեծ խն­դիր է։ Մեր փոքր երկ­րում այդ պո­չամ­բար­նե­րը, բաց, թե փակ հան­քե­րը ա­վե­լի մեծ պա­տու­հաս են, քան ան­գամ բաց­ճա­կատ կռի­վը թշ­նա­մու դեմ. վեր­ջի­նիս ժա­մա­նակ փր­կու­թյան հույ­սը մեծ է, մեր ձեռ­քին է, իսկ հան­քա­հա­նու­թյու­նը մարմ­նի մեջ քիչ-քիչ ճան­կե­րը զո­րաց­նող քաղց­կե­ղի պես դե­պի դան­դաղ կոր­ծա­նում է տա­նում:
Մեր ժո­ղո­վուրդն ար­դեն իր ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­մամբ վճա­րում է պաշ­տո­նյա­նե­րի ա­գա­հու­թյան դի­մաց:
Ջեր­մու­կը մեր երկ­րի մաք­րա­մա­քուր մար­գա­րիտ­նե­րից է, ո­րը ոչ թե զբո­սաշր­ջիկ­նե­րի, այլ հենց մեզ հա­մար ա­մեն գնով պահ­պա­նել է պետք:
Եվ հե­ղա­փո­խու­թյունն ու­նակ էր վեր­ջա­պես եր­կի­րը ժո­ղովր­դի­նը դարձ­նե­լու, ու­նակ էր հա­նե­լու մեզ ար­դեն տաս­նա­մյակ­ներ տևող սթ­րե­սա­յին վի­ճա­կից, գեր­հա­րուստ­նե­րի՝ այ­սու­հետև էլ ա­ճող «մե­ծու­թյու­նից», օր­վա հա­ցը ոչ ա­մեն օր սե­ղա­նին տես­նող, ան­զո­րու­թյու­նից ա­վե­լի ու ա­վե­լի կծկ­վող ու հու­սա­հատ­վող գյու­ղա­ցու կող­քին, ու­նակ էր մե­կընդ­միշտ մեզ ա­զա­տե­լու «նա­խորդ­նե­րի» ա­նա­մո­թու­թյան բո­լոր սահ­ման­ներն ան­ցած ե­թե­րա­յին «շոու­նե­րից», ու­նակ էր շատ բա­նի...
Միայն թե այն բարձր ա­լի­քը, ո­րի թա­փի տակ շատ հար­ցեր կա­րող էին հենց հե­ղա­փո­խա­կան կա­նոն­նե­րի տրա­մա­բա­նու­թյամբ լու­ծում ստա­նալ, բաց թողն­վեց: Դան­դա­ղել պետք չէր, բայց դան­դա­ղե­ցինք...
Ա­մեն դեպ­քում հու­սանք, որ և՛ Ա­մուլ­սա­րի խն­դի­րը և՛ մյուս­նե­րը, որ­քան էլ դան­դաղ, ձգձ­գում­նե­րով, բայց այ­նուա­մե­նայ­նիվ, ճիշտ լու­ծում կգտ­նեն, ո­րով­հետև հա­կա­ռա­կը մեր գո­յատևու­թյան հետ ան­հա­րիրն է, հա­կա­ռա­կը պար­զա­պես ան­թույ­լատ­րե­լի է...
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ