Ինչու՞ են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս

Ինչու՞ են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս
15.06.2019 | 16:05

«Ժողովուրդը» գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը:


«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԲԴԽ գրեթե բոլոր անդամները հրաժարական են տալու, և այս ամենն իրականում խոր արմատներ ունի: Իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն: Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան և գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao