Դրոնների գրոհը Սաուդյան Արաբիայի վրա սպառնալիք են համաշխարհային տնտեսությանը

Դրոնների գրոհը Սաուդյան Արաբիայի վրա սպառնալիք են համաշխարհային տնտեսությանը
18.09.2019 | 11:04

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումը Պարսից ծոցում պատերազմի վախ է հարուցում: Կոնֆլիկտը մեծ ռիսկ է առանց այդ էլ թուլացած համաշխարհային տնտեսության համար՝ գրում է Handelsblatt-ը: Եմենի ապստամբ հուսիտները, որ մի քանի տարի պատերազմում են Սաուդյան Արաբիայի հետ, ստանձնեցին հարձակման պատասխանատվությունը և հայտարարեցին, որ օգտագործել են դրոններ: Փորձագետների կարծիքով՝ հուսիտներն ունեն ռազմական նման հնարավորություններ, սակայն ԱՄՆ-ը մեղադրում է իր երդվյալ թշնամուն՝ Իրանին: Սաուդյան բանակի տվյալներով՝ հարձակումը ձեռնարկվել է իրանական զենքով: Արաբական ռազմական կոալիցիայի ներկայացուցիչ Թուրկի ալ Մալիկին հայտարարեց, որ հարձակումը Եմենի տարածքից չի եղել: Վաշինգտոնի կտրուկ արձագանքը սնուցում է տագնապը, որ ԱՄՆ-ը ու Իրանը ռազմական կոնֆլիկտի քաղաքականության են հակված, գուցե աղետալի հետևանքներով գլոբալ կոնյունկտուրայի համար: Արդեն իսկ պատերազմի ռիսկը կարող է զգալի հետևանքներ ունենալ:

«Հարձակումը բոլոր դեպքերում մեծացնում է վաղվա օրվա անվստահությունը ամբողջ աշխարհի ընկերությունների ու սպառողների համար, որ բարդացնում է կոնյունկտուրան»՝ գտնում է Տնտեսական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Կլեմեն Ֆյուստը: Իրավիճակը բարդացնում է, որ ԱՄՆ կառավարությունը կայուն արտաքին ու անվտանգության քաղաքականություն չի վարում: Ջոն Բոլտոնի պաշտոնանկությունից հետո՝ դիտորդները լիցքաթափման հույսեր ունեին, առավելևս որ մի քանի օր առաջ Թրամփը չէր բացառում պատժամիջոցների մասնակի վերացումը: Սակայն հիմա լիցքաթափման շանսերը, կարծես, մնացին անցյալում: Բեռլինը Փարիզի ու Լոնդոնի հետ շարունակում է պաշտպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը և փորձում է հակառակվել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ քաղաքականությանը: Բայց Բունդեստագում արդեն չեն հավատում, որ Իրանը դեռ շահագրգռված է կոմպրոմիսների դիվանագիտությամբ: «Հարձակումը միանշանակ իրանական ձեռագիր ունի»՝ ասում է Բիջան Ջիր Սարայը՝ Բունդեստագում СвДП խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը: ХДС/ХСС խմբակցության խոսնակ Յուրգեն Հարտը հարցականի տակ է դնում Իրանին աջակցության հարցը, եթե կհաստատվի Իրանի մասնակցությունը հարձակմանը: Բեռլինում «Գիտություն ու քաղաքականություն» հիմնադրամի տնօրեմ Ֆոլկեր Պերտեսի կարծիքով՝ ԱՄՆ-ը Իրանը սպառել են «ռազմական բախումից ցածր շեմում» գործելու հնարավորությունը: «Եթե Իրանն իրոք մասնակցել է գրոհներին, ցանկացել է ցույց տալ, որ այլևս չի վախենում»՝ ասում է նա: ԱՄՆ-ը արդեն այնքան է խստացրել պատժամիջոցները, որ հիմա հազիվ թե հնարավորություն ունի ոչ ռազմական արձագանքի:


Իրոք ԱՄՆ-ի ու Իրանի միջև պատերազմ կսկսվի, կախված է Թրամփի ներքաղաքական հաշվարկներից: «Նախագահի վերընտրության շանսերի տեսակետից այս կոնֆլիկտը երկկողմ սուր է»,-ասում է արտաքին քաղաքականության գերմանական ընկերության ԱՄՆ փորձագետ Ջոզեֆ Բրամլը:-Մի կողմից՝ էներգիայի գնի բարձրացման հետ մեծանում են ռիսկերը կոնյունկտուրային շուկաներում: Մյուս կողմից՝ շնորհիվ Իրանի նկատմամբ կոշտ գործողությունների՝ նա կարող է ստանալ հրեա ընտրողնեի ու աջ քրիստոնյաների ձայները»: Պերտեսի կարծիքով՝ իրավիճակը կարող է թուլացնել Թրամփի հանդիպումը նախագահ Հասան Ռուհանիի հետ՝ եվրոպական երկրների մասնակցությամբ: Հնարավոր հանդիպման ժամանակ կոնֆլիկտը չի լուծվի, բայց հանդիպումը կարող է բանակցությունների ճանապարհ բացել, որոնց ժամանակ մասնակի կամ առժամանակ պատժամիջոցները կհանվեն:
Անետ Մայրից, Մաթիաս Բրյուգման, Մորից Կոխ, Թորսթեն Ռիկե. Handelsblatt


Հ.Գ. Նավթի գները բարձրացան, բայց կիջնեն: Նորից ասպարեզ եկավ Իրանի հարցը: Թվում էր՝ Ջոն Բոլտոնի պաշտոնանկությունից հետո Թրամփ-Ռուհանի հանդիպումը հնարավոր է դառնում: Ինչու՞ ոչ ոք չի փնտրում այն կողմը, ում ձեռնտու չէր այդ հանդիպումը ու հարցի կարգավորումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao