Հայաստանում և Արցախում մեկնարկել են լայնածավալ ռազմավարական զորավարժություններ

Հայաստանում և Արցախում մեկնարկել են լայնածավալ ռազմավարական զորավարժություններ
24.09.2019 | 22:21

Հայաստանն այսօրվանից սկսած պայմանական ռազմական դրության մեջ է. վաղ առավոտից Զինված ուժերում մեկնարկել է լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին նաև պետական և տեղական մարմիններն են մասնակցում։


Լրագրողների հետ հանդիպմանը զորավարժությունների մասին որոշ մանրամասներ ներկայացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը. «Զորավարժության նպատակներն են՝ ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրման խնդիրների կատարման ուղղությամբ Հայաստանի Հարապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության ղեկավար օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը»:


Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը։ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները կիրականացնեն մարտական կրակի կիրառմամբ պայմանական նշանակետերի խոցումներ: «ՀՀ արական սեռի քաղաքացիներն արդեն իսկ հավաքվում են զինկոմիսարիատների դիմաց և ցանկություն են հայտնում արագ զորքերը լրահամալրելու, զորահամալրելու համար, որը գնահատվում է դրականորեն: Սակայն միաժամանակ փոխանցում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի կոչը ժողովրդին՝ պահպանել հանգստություն, Զինված ուժերի պլաններով սահմանված են համապատասխան ժամկետներ, և բոլորն ըստ կարգի կհամալրեն Զինված ուժերի շարքերը», - նշեց Ասատրյանը:
Հայաստանում անցկացվող զորավարժությանը զուգահեռ նաև Արցախում է անցկացվում համանուն զորավարժություն։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել են բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao