«Այդ ձեր անգլո-ամերիկյան կտերը հավաքեք ու գնացեք ձեր երկրներ»

«Այդ ձեր անգլո-ամերիկյան կտերը հավաքեք ու գնացեք ձեր երկրներ»
17.10.2019 | 13:41

«System Of A Down» խմբի մենակատար Սերժ անկյանը, դատելով ամենից, ցավոտ է տարել օրերս Երևանի Հովհաննես ումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սատանիստական «Vader» ռոք խմբի երևանյան համերգի չեղարկումը, և «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ կապակցությամբ հանդես եկել քննադատությամբ: Սա բնավ զարմանալի չէ, նույնիսկ միանգամայն սպասելի էր, եթե նկատի ունենանք, թե ով է Նիկոլ Փաշինյանի «թանկագին հյուր» (բնորոշումը ՀՀ վարչապետինն է) Սերժ անկյանը: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ հերթով:

«Երեկ իմացա, որ սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում,- բազմահազար հետևորդներ ունեցող իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 2-ին գրել է ամերիկաբնակ կրոնական քարոզիչ Արմեն Հարեյանը:- Այն էլ ուր՝ Տիկնիկային թատրոնում: Տեղը պատահական չի ընտրված: Որովհետև այնտեղ միշտ մանուկներն են, իսկ ուր մանուկներն են, այնտեղ կա Աստուծո Հոգին (Ղկ. 18:16): Բայց չեմ զարմանում, որովհետև եթե մեր ազգը մասսայաբար սիրում ու մեծարում է Սերժ անկյանին ու System of a Down, որ երգեր են երգում սատանայի մասին ու ասում, թե ջազն է Քրիստոսը, դրա համար էլ հասանք այստեղ: Երեկ գրել էի ամոթի ու պատվի մասին: ՈՒրեմն ամոթ կազմակերպիչներին, մասնակիցներին ու պատիվ և օրհնություն նրանց, ովքեր չեն մասնակցում և չեն ընդնում: Իսկ թե նրանք ինչով են զբաղվում, ապա այս գլխիվայր խաչը ձեզ ամեն ինչ կասի: ող Աստված հանդիմանի և նրանց, և կազմակերպիչներին մեր ազգի մեջ չարություն սերմանելու համար: Սիրելի մարդիկ, աղոթեք, որ համ պաշտպանվեք, համ էլ Քրիստոսը քանդի չարի ամեն մի գործ: Աստված պահապան մեր երեխաներին: Երանի մեկը Տիկնիկայինի տնօրինությանը հարցնի ու պահանջի, թե այս ի՞նչ եք անում մեր ազգի գլխին: ող Աստված հանդիմանի այս չարությունը մեր վրա բերողներին»:


Սերժ անկյանի արձագանքը չուշացավ, երկու օր հետո նա իր ֆեյսբուքյան էջում նշելով, թե «Կարևոր է ապակողմնորոշվելով չխաբվել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է արվեստին», գրեց, թե ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքից հայ ավետարանիչը (քրիստոնեական քարոզիչը, ընկալել այդ իմաստով, քանի որ Արմեն Հարեյանը ոչ թե Հայ ավետարանական համայնքի անդամ, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է) կարծես թե ստեր և ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի սաբոտաժի ենթարկի Հայաստանում արտիստիկ խոսքի արտահայտումը՝ մինչև իսկ իրեն և SOAD-ին սատանիստ անվանելով, ապա հավելել, որ սա իրեն հիշեցնում է Օզզի Օսբորնի ու Մերիլին Մենսոնի հետ ԱՄՆ-ի որոշ հատվածներում կատարվածը»:


ե Հարեյանի հիշյալ գրառման մեջ որոշակի ո՞ր փաստերն են սուտ, ապատեղեկատվություն, սատանիստական ռոքը «արտիստիկ խոսքի արտահայտում» համարող անկյանը, բնականաբար, չի նշել, որովհետև դրանից հետո կարող էին իր խոսքը հիմնավորող ապացույցներ պահանջվել: Եվ, ի՞նչ է, հայտնի ռոք կատարող, նախկինում գերեզմանափոր, սպանդանոցի աշխատակից, ռոքից բացի, նաև իր հարբեցողությամբ ու թմրամոլությամբ հայտնի Օզզի Օսբորնը սատանիստ կամ սատանայապաշտ չէ՞ր, ախր գրեթե ողջ աշխարհն այդ մասին գիտե:


Ինչպես արդեն նշել ենք, սատանայապաշտության գրեթե գլխավոր սկզբունքը հայելային հակաշրջությունն է, այդ թվում նաև` քրիստոնեական խաչը թարս, շուռ տված պահելն ու պատկերելը: Ահա երկու լուսանկար, որոնցում քրիստոնեական խաչը հենց այդ վիճակում է: Դրանցից մեկը պատկերում է Օզզի Օսբորնին` մատին խաչը շուռ տված վիճակում կրող մատանին, մյուսը` սատանիստական «Vader» ռոք խմբի երգիչներից մեկին, որի միկրոֆոնը պահող ձողի ծայրին դարձյալ խաչն է շուռ տված վիճակում:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Vader»-ի համերգը հանրության բողոքի ու քննադատության արդյունքում տիկնիկայինում չեղարկվելուց հետո, այնուամենայնիվ, նույն օրը` հոկտեմբերի 4-ին, կայացել է երևանյան մի այլ դահլիճում: Հիշեցնենք նաև, որ տիկնիկայինում «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունեցող «Vader»-ի համերգի չեղարկումից Սերժ անկյանից ու մեկ-երկու այլ հայտնիներից բացի, դժգոհ էր մնացել նաև Փաշինյանի բերած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշյալ խմբի կատարումները, որոնք իրենց էությամբ սատանիզմի արտահայտություն են ու հակամշակույթ, Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում ս. թ. հոկտեմբերի 5-ին կատարած գրառմամբ, ըստ էության, համարել է մշակույթ: Տիկնիկայինի տնօրեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի) տնօրենների խորհրդի անդամ, ԼԳԲՏ անձանց կամ այլասերվածների նկատմամբ ցանկացած խտրականության բացասաբար վերաբերվող Ռուբեն Բաբայանի հետ նույն օրն առավոտ շուտ հանդիպելով ու դրա մասին վերը նշված գրառմամբ նախարարը փաստորեն իր զորակցությունն է հայտնել թատրոնի դահլիճը վերոնշյալ սատանիստական խմբին վարձակալությամբ տրամադրելու համար հասարակական քննադատության ու պարսավանքի արժանացած Ռուբեն Բաբայանին: Ավելին, նա տիկնիկայինում խմբի համերգի դեմ մեր հասարակության մի մասի կողմից օրերս բարձրացված բողոքն ու քննադատությունը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, ներկայացրել է իբր մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակում, այդ սահմանափակումը համարել անընդունելի, և հայտարարել, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների, այսինքն` մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումների դեմ:


Ինչ վերաբերում է Սերժ անկյանի սատանիստ լինել-չլինելուն, ապա հնարավոր է՝ նա սատանայապաշտական որևէ խմբի անդամ չէ (նկատի ունենք, որ Արմեն Հարեյանը անկյանին սատանիստ չի անվանել, ինչպես ներկայացրել է ռոք երգիչը, այլ ընդամենը գրել է, որ Սերժ անկյանն ու «System of a Down»-ը երգեր են երգում սատանայի մասին ու ասում, թե ջազն է Քրիստոսը), սակայն Սերժ անկյանի որոշ արարքներ, հայտարարություններ, ինչպես նաև նրա սատարած խիստ վնասակար ռոքը բնորոշ են նաև սատանայապաշտներին: Հիշենք թեկուզ այն, որ ԼԳԲՏ-ների (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների), այսինքն` այլասերվածների «իրավունքների», այդ թվում նաև այլասերման քարոզչության «իրավունքի» պաշտպաններից, պղծագործների հովանավորներից, քաջալերողներից մեկը հայտնիներից հենց Սերժ անկյանն է: Այդպիսով անկյանը, կամա թե ակամա, արդեն իսկ ծառայում է Սատանային:


2013 թ. Սերժ անկյանը, ի թիվս Արևմուտքում բնակվող և հայի ազգանուն կրող այլ արտիստների, «մտավորականների», հաշվի առնելով Հայաստանում նույնասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչության դեմ առաջարկվող օրինագիծը, նամակ-հայտարարությամբ հանդես եկավ ընդդեմ այդ օրինագծի ընդունման, ինչպես նաև այլասերման քարոզչության իրավունքի պաշտպանությամբ: Հիշենք, որ օրենքի հիշյալ նախագծով մասնավորապես առաջարկվել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ, լրացումներ կատարելով, ընդամենը տուգանք սահմանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար (իրենց բարոյական արժեհամակարգի պահպանման հարցում նախանձախնդիր երկրներում, ինչպես, օրինակ, Իրանում, նրանց հարցերը ֆիզիկապես են լուծում):


«Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին,- գրված էր նամակի վերջում:- Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»:


«Մեր արժեքներին» ասելով ու՞մ նկատի ունեին անկյանն ու հայտարարության մյուս հեղինակները… Անվիճելի է, որ օրինագծի ընդունումը չէր հակասում մեր ազգային, ավանդական, քրիստոնեական արժեքներին, այն հակասում էր հենց սատանիստների և այլասերվածների «արժեքներին»: Պատկերացնու՞մ եք` այդ անամոթները դեռ հանդգնել էին խոսել արժանապատվությունից, այլասերման քարոզչության արգելման օրենսդրական նախաձեռնությունը համարել էին նախապաշարմունքների օրենսդրական ամրագրման փորձ:
Ի գիտություն անտեղյակների, նշենք, որ Ռուսաստանում 2012 թե 2013 թ. ընդունված նմանաբնույթ օրենքը իրականում չէր կարող լայնորեն դատապարտվել ու չի դատապարտվել, քանի որ ռուս հասարակությունն էլ արվամոլներին, լեսբուհիներին հիմնականում զզվանքով, ծաղրով և արհամարհանքով է վերաբերվում: Օրենքի դեմ կատաղի, ագրեսիվ քննադատությունն առավելապես եղել է այլասերվածների փոքրամասնության, նրանց «իրավունքների» պաշտպան գրանտակերների, Արևմուտքի ազդեցության գործակալ և հինգերորդ շարասյուն հանդիսացող որոշ ՀԿ-ների, ԶԼՄ-ների կամ լրագրող կոչվածների (որոնցից, ի դեպ, շատ կան նաև Հայաստանում), իհարկե, նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական որոշ շրջանակների, «իրավապաշտպան» և հայտնի այլ կառույցների կողմից:
Որպես համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչներ հանդես գալն էլ առնվազն ծիծաղ էր հարուցում: Ընդհանրապես ո՞վ էր անկյանին ու մյուսներին լիազորել, որ համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչներ հանդես գան, կամ իրենք բարոյական ի՞նչ իրավունքով էին հանդես գալիս որպես այդպիսին: Հարցեր չէին առաջանա, եթե նրանք հանդես գային որպես այլասերվածների, նրանց «իրավունքների» պաշտպանների կամ սատանայապաշտների ներկայացուցիչներ: Հիշյալ անձինք համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչներ չե՛ն եղել ու չեն:


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Հրագ Վարդանյանը, այն ժամանակ այսպես արձագանքեց հիշյալ հայտարարությանը. «Հայու զավակներ, որ ուծացվեցին արևմտյան հակաարժեքներից և հիմա իրենց դիրքը օգտագործելով, փորձում են հանրային կարծիք այստեղ ձևավորել, սրանից պատվերի հոտ էլ է փչում: Մնում է ընտրել՝ մեզ համար քրիստոնեական արժեքնե՞րն են կարևոր, թե՞ «ԼԳԲՏ մեր բարեկամները», ինչպես բարեհաճել են նամակագիրներն արտահայտվել»:


Որքան էլ ամոթալի է, բայց փաստ է, որ այս մարդիկ համախմբվել էին ոչ թե հայրենակիցներին ու հայրենիքին անհրաժեշտ խնդիրներում օգնելու նպատակով, այլ մղկտում էին միասեռականների և այլասերման քարոզչության «իրավունքի» համար: Հայաստանի առջև ծառացած հազարավոր մարտահրավերներ կային ու կան, այս անհեթեթության շո՞ւրջ պետք է համախմբվեին…


«Ի՞նչ օգուտ են տվել Հայաստանին սերժթանկյանները և արսինեխանջյանները,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հոկտեմբերի 6-ին գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:- Ցեղասպանության մասին երգ են երգե՞լ, ֆիլմ են նկարե՞լ։ Հետո եկել են Հայաստան և աջակցել արևմտա-թուրքական տանդեմի կազմակերպած պետական հեղաշրջման իրականացմանը։


Մեզ ոչ ձեր ֆիլմերն են պետք, ոչ էլ երգերը։ Այդ ձեր անգլո-ամերիկյան կտերը հավաքեք ու գնացեք ձեր երկրներ։ Որքան հեռու Հայաստանից և Արցախից, այնքան լավ։
Ի դեպ Հայաստանի պետական ինստիտուտները բռնազավթած և այլ երկրների շահերը սպասարկող ներկայիս իշխանության հեռացումից հետո, մեր իրավապահ մարմինները, կարծում եմ, որոշ հարցեր պետք է ուղղեն Արսինե Խանջյանին այն մասին, թե ինչ նպատակով և ում հանձնարարականով էր նա 2018-ի հեղաշրջման օրերին մշտապես գտնվում Նիկոլի կողքին և ի՞նչ հրահանգներ էր նրան փոխանցում»։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao