ԱՄՆ-ն Ի­րա­նի հա­մար հա­սա­նե­լի թի­րախ­ներ է ստեղ­ծել

ԱՄՆ-ն Ի­րա­նի հա­մար հա­սա­նե­լի թի­րախ­ներ է ստեղ­ծել
17.12.2019 | 01:40
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի վե­րա­բե­րյալ լու­րե­րը լու­սա­բա­նող US News ռազ­մա­կան լրատ­վա­կան կայ­քի տե­ղե­կաց­մամբ, ԱՄՆ-ի 5-րդ նա­վա­տոր­մի ղե­կա­վա­րու­թյու­նը ս. թ. դեկ­տեմ­բե­րի 13-ին, անդ­րա­դառ­նա­լով իր ա­նօ­դա­չու թռ­չող սար­քի խոց­մա­նը, հայ­տա­րա­րել է, որ «RQ-4 Global Hawk» ա­նօ­դա­չու թռ­չող սար­քը (ԱԹՍ) նո­յեմ­բե­րի 26-ին օդ բարձ­րա­նա­լիս լր­ջո­րեն վնաս­վել է, և որ 5-րդ նա­վա­տորմն ու­նի ընդ­հա­մե­նը եր­կու ԱԹՍ ու կանգ­նել է խնդ­րի ա­ռաջ:
Այս­պի­սով ռազ­մա­կան լրատ­վա­կան կայ­քը խոս­տո­վա­նել է, որ Պար­սից ծո­ցում տե­ղա­կայ­ված ԱՄՆ-ի նա­վա­տորմն ա­ռա­վել քան երբևէ խո­ցե­լի է դար­ձել: Ի­րա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն այս կա­պակ­ցու­թյամբ հի­շեց­նում են, որ հու­նի­սի 20-ին ա­մե­րի­կյան «RQ-4 Global Hawk» լր­տե­սա­կան ԱԹՍ-ն Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան տա­րածք ներ­խու­ժե­լուց հե­տո, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի կող­մից խոց­վել է Ի­րա­նի հա­րա­վա­յին Հոր­մոզ­գան նա­հան­գի տա­րած­քում:
Շա­տե­րը հա­վա­նա­բար չգի­տեն, թե «RQ-4 Global Hawk»-ն ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում և ինչ կարևո­րու­թյուն ու­նի ԱՄՆ-ի հա­մար: 2011 թ. դրու­թյամբ հի­շյալ ԱԹՍ-ի ար­ժե­քը կազ­մում էր 215 մլն դո­լար: Այն կա­րող է բարձ­րա­նալ գրե­թե մինչև 20 կի­լո­մետր, թռ­չել 36 ժամ շա­րու­նակ, թռիչ­քի հե­ռա­վո­րու­թյու­նը գե­րա­զան­ցում է 20 000 կի­լո­մետ­րը: «RQ-4 Global Hawk»-ը զին­ված է օպ­տի­կա-է­լեկտ­րո­նա­յին թվա­յին տե­սախ­ցի­կով, հզոր ռա­դա­րով և այլ սար­քե­րով, ո­րոնք թույլ են տա­լիս 100 կի­լո­մետ­րից հայտ­նա­բե­րել շարժ­վող թի­րախ­նե­րը և սկա­նա­վո­րել, հա­ղոր­դել դրանց կոոր­դի­նատ­նե­րը և ա­րա­գու­թյուն­նե­րը, օր­վա ըն­թաց­քում 200 կմ հե­ռա­վո­րու­թյու­նից ստա­նալ և կա­ռա­վար­ման կե­տին փո­խան­ցել պատ­կեր­ներ 138 000 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քից, 24 ժամ­վա ըն­թաց­քում ստա­նալ ա­վե­լի քան 1900 պատ­կեր 0,3 մետր լու­ծե­լիու­թյամբ: Հի­շյալ ԱԹՍ-ն ու­նի լայ­նա­շերտ ար­բա­նյա­կա­յին կա­պու­ղի և այլն, և այլն, ո­րոնք բո­լո­րը թվար­կելն ի­մաստ չու­նի, հե­տաքր­քր­վող­նե­րը կա­րող են ծա­նո­թա­նալ https://ru.wikipedia.org /wiki/RQ-4_Global_Hawk հղ­մամբ, ինչ­պես նաև այլ աղ­բյուր­նե­րից: Ան­վի­ճե­լի է, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­մար շատ մեծ է ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րին գրե­թե ֆան­տաս­տիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ըն­ձե­ռող «RQ-4 Global Hawk»-ի կո­րուս­տը:
Վեր­ջի­նիս կո­րուստն ԱՄՆ-ի հա­մար այն­քան նշա­նա­կա­լի էր, որ Ի­րա­նի կող­մից ա­մե­րի­կյան ԱԹՍ-ի կոր­ծա­նու­մից հե­տո աշ­խար­հը քիչ էր մնում կանգ­ներ իր հետևանք­նե­րով ան­կան­խա­տե­սե­լի ա­մե­րի­կա-ի­րա­նյան պա­տե­րազ­մի փաս­տի առջև, սա­կայն ռմ­բա­կո­ծիչ­նե­րի ու կոր­ծա­նիչ­նե­րի թռիչ­քից ան­մի­ջա­պես ա­ռաջ Թրամ­փը չե­ղար­կեց հար­ձակ­ման իր ո­րո­շու­մը, որն ա­ռաջ էին մղում կոշտ քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րով հայտ­նի և Ի­րա­նի դեմ «ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման քա­ղա­քա­կա­նու­թյան» կողմ­նա­կից, ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Փոմ­փեոն ու նրա ըն­կեր, այն ժա­մա­նակ Սպի­տակ տան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը:
Վե­րոն­շյալ ԱԹՍ-ի խո­ցու­մը վկա­յում է Ի­րա­նի ՀՕՊ-ի մեծ կա­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք էլ ա­վե­լի ընդ­լայն­վե­ցին հա­մե­մա­տա­բար վեր­ջերս ռու­սա­կան C-300 հա­մա­լիր­նե­րի ձեռք­բե­րու­մից հե­տո:
Ա­վե­լին. Ի­րա­նը մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի է հա­սել նաև սե­փա­կան ԱԹՍ-նե­րի ար­տադ­րու­թյան ու կի­րառ­ման ո­լոր­տում: Բա­վա­կան է հի­շել թե­կուզ ի­րա­նա­կան ԱԹՍ-ի կող­մից 2017 թ. հու­նի­սին սի­րիա­կան ա­նա­պա­տի եր­կն­քում ա­մե­րի­կյան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քի հե­տապ­նդ­ման դեպ­քը, ո­րը պատ­կե­րող լու­սան­կար­նե­րը տա­րա­ծել էր Սի­րիա­յի դաշ­նա­կից­նե­րի օ­պե­րա­տիվ շտա­բը: Նշ­ված ո­լոր­տում մեծ ա­ռա­ջա­դի­մու­թյան են հա­սել նույ­նիսկ ի­րան­ցի ա­շա­կերտ­նե­րը: Ի­րա­նի հյու­սիս-արևել­քում գտն­վող Թոր­բաթ Հեյ­դա­րիե քա­ղա­քում հինգ ի­րան­ցի ա­շա­կերտ­նե­րի պատ­րաս­տած ռա­դա­րա­խույս ԱԹՍ-ի շնոր­հան­դե­սը կա­յա­ցել է այս տար­վա սեպ­տեմ­բե­րին: 160 սմ եր­կա­րու­թյամբ և Մո­հա­րամ ան­վամբ այդ ԱԹՍ-ն կա­րող է 1 ժամ թռ­չել մինչև 40 կմ շա­ռա­վի­ղով տա­րա­ծու­թյան մեջ և 4000 մետր բարձ­րու­թյան վրա:
Ս. թ. դեկ­տեմ­բե­րի 15-ից ու­ժի մեջ են մտել ԱՄՆ-ի կող­մից Ֆոր­դո­յի մի­ջու­կա­յին օ­բյեկ­տի դեմ սահ­ման­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րը, սա­կայն շար­քա­յին ի­րան­ցի­նե­րին ա­վե­լի շատ ան­հան­գս­տաց­նում են Ի­րա­նի հան­դեպ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կող­մից կի­րառ­վող պատ­ժա­մի­ջոց­նե­րը` այլ եր­կր­նե­րից Ի­րան սնն­դամ­թեր­քի, դե­ղո­րայ­քի, քա­ղա­քա­ցիա­կան ինք­նա­թիռ­նե­րի պա­հես­տա­մա­սե­րի ներկ­րում թույլ չտա­լու նպա­տա­կով, ինչ­պես նաև ֆի­նան­սա­կան ո­լոր­տում:
Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան մա­մու­լի քար­տու­ղար Ա­լի Ռա­բիին ի պա­տաս­խան ԱՄՆ-ի ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Սթի­վեն Մե­նու­չի­նի այն հայ­տա­րա­րու­թյան, թե պատ­ժա­մի­ջոց­նե­րը փո­խա­րի­նում են պա­տե­րազ­մին, ե­րեկ կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում ա­սել է. «Պա­տե­րազ­մի փո­խա­րեն պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լով և ֆի­նան­սա­կան, բժշ­կա­կան ու սնն­դի ո­լորտ­նե­րի նկատ­մամբ սահ­մա­նա­փա­կում­նե­րի մի­ջո­ցով ԱՄՆ-ը թի­րա­խա­վո­րում է Ի­րա­նի ժո­ղովր­դին»:
Ըստ էու­թյան, Ի­րա­նի նկատ­մամբ ԱՄՆ-ի կող­մից կի­րառ­վող խիստ պատ­ժա­մի­ջոց­նե­րը չհայ­տա­րար­ված պա­տե­րազմ են այդ երկ­րի հան­դեպ, տն­տե­սա­կան պա­տե­րազմ:
«Ե­թե թշ­նա­մի­նե­րը ցան­կա­նում են սահ­մա­նա­փա­կում­ներ և ա­նա­պա­հո­վու­թյուն­ներ պար­տադ­րել Ի­րա­նին, նրանք կս­տա­նան կոշտ պա­տաս­խան»,- «Ալ Ա­լամ» հեռ­ւս­տաըն­կե­րու­թյա­նը դեկ­տեմ­բե­րի 15-ին տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է Ի­րա­նի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի պաշտ­պա­նա­կան և օ­ժան­դակ ար­դյու­նա­բե­րու­թյան հար­ցե­րով ա­վագ խոր­հր­դա­կան Հու­սեյն Դեհ­ղա­նին:
Նա նշել է, որ Ի­րա­նի զին­ված ու­ժերն ու­նեն թշ­նա­մու ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյան պա­տաս­խա­նե­լու կա­րո­ղու­թյուն, ու հա­վե­լել. «Ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենց ու­ժե­րը տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­կա­յե­լով` Ի­րա­նի հա­մար հա­սա­նե­լի թի­րախ­ներ են ստեղ­ծել»:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ