Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում բոլոր կողմերից

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում բոլոր կողմերից
21.02.2020 | 13:28

Էրդողանի՝ «Իդլիբի գործողությունը միայն ժամանակի հարց է» հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը և ընդդիմադիր խմբավորումները սկսել են բոլոր կողմերից հրթիռակոծել ու գնդակոծել Ասադի ուժերին: Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Լաթաքիային, Հաային, Սերակիբ ու Հալեպ քաղաքներին: Մարդու իրավունքների պահպանման վերահսկողության սիրիական կենտրոնը տեղեկացրել է, որ Թուրքիայի զինված ուժերը հրթիռակոծել են Ասադի զորքերին Իսլիբի նահագի Սերակիբ և Հալեպի նահանգի Նեյրաբ բնակավայրերում: Վերահսկողության կենտրոնում նաև նշել են, որ Թուրքիայի զինուժի հետ միաժամանակ ընդդիմադիր խմբերն են սկսել հարվածներ հասցնել Լաթաքիային, ռուսական Հեյմիմ ավիաբազան դրոնների հարվածի տակ է հայտնվել: Սիրիայի պետական El-Ikhbariya հեռուստաալիքը հաստատել է գրոհի փաստը և հաղորդել. «Սիրիայի հակաօդային պաշտպանությամ համակարգերը հակադարձում են թ՛անամական հարձակումները Ջեբլա քաղաքի օբյեկտների վրա»: Հեռուստաալիքը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի զինված ուժերնու նրանց ուղեկցող խմբերը հրաձգություն են բացել Նուբուլայի ու Զեխրայի վրա՝ Հալեպի հյուսիսում, որ Դամասկոսի ուժերի վերահսկողության տակ են: Մյուս կողմից՝ հաստատվել է, որ Համայի ավիաբազան, որ Ասադի վարչակարգի ուժերն օգտագործում են ռմբակոծությունների համար, կործանվել է:


Al-Masdar-ը, որ աջակցում է Ասադի վարչակարգի քաղաքականությանը, տեղեկացրել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Ջիսր աշ Շգուրուին՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: Ռուսական ինքանթիռները, որ շարունակում են գրոհել քաղաքացիական բնակչությանը, թիրախավորել են Դարետ էլ Իզե շրջանը, որ վերահսկում է Հայաթ Թահրիր աշ Շամը՝ Հալեպի հյուսիս-արևմուտքում: Վարչակարգի ուժերը հրանոթային հարվածներ են հասցրել Ջիսր աշ Շուհուր շրջանին՝ Թուրքիայի զինուժի դիտակետի մերձակայքում: Նորությունների ընդդիմադիր Nida Suriya ռեսուրսը հաղորդել է, որ Իդլիբի հյուսիսում ադ Դանա բնակավայրը ռմբակոծել է ռուսական ացիացիան ու գնդակոծել հրետանին:
Yeni Akit (Թուրքիա)


Հ.Գ. Թուրքական լրատվամիջոցների հրապարակումներից դատելով՝ թուրքական հրանոթները ու ավիացիան ոչ թե մահ, այլ՝ ծաղիկներ են սփռում, և միայն ռուսական ու սիրիական զենքն է մահացու:
Փաստացի՝ Էրդողանի քանիցս հնչած ամենահայտնի սպառնալիքը՝ «Մի գիշեր հանկարծակի մենք կմտնենք…», Իդլիբի մասով իրականանում է; Երեկ թուրքերը բացահայտ հարձակման են անցել, թեպետ պաշտոնական հայտարարություն չկա, որ հարձակմանը մասնակցում է թուրքական բանակը, կան թուրք զինվորների զոհվելու մասին տեղեկություններ: ՌԴ ՊՆ տեսանկարահանել ու Անկարա է փոխանցել թուրքական տանկերի գրոհը, որից հետո տանկերը դադարեցրել են հարձակումը: Ռուսաստանի ու Թուրքիայի բանակների բախումը այլևս փաստ է, թեպետ երկու կողմերն էլ պաշտոնապես չեն ընդունել ու վատագույն սցենար են համարում: Բայց Էրդողանը գիտակցված գնաց վատագույն սցենարին, երբ Պուտին շանտաժին չտրվեց: Այս իրավիճակում Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթաժողովի ամսաթիվը. «Կողմերն աշխատում են գագաթաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթաժողովի ամսաթվի մասին»: ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողովը կարող է անցկացվել Թեհրանում, մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի համաձայնությունը:
Փաստացի՝ Անկարայում ու Մոսկվայում բանակցություններում համաձայնության չգալով՝ Էրդողանն ու Պուտինը՝ դիմում են Ռուհանիին: Երեկվանից հետո հնարավոր է՝ գագաթաժողովը չկայանա, կամ փոխվի օրակարգը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ