«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Հա­յոց հոգևո­րա­կա­նու­թ­յան հան­դեպ ա­նար­գա­կան վե­րա­բեր­մունք կա­րող էր դրսևո­րել միայն սր­բա­պիղ­ծը

Հա­յոց հոգևո­րա­կա­նու­թ­յան հան­դեպ  ա­նար­գա­կան վե­րա­բեր­մունք կա­րող էր դրսևո­րել միայն սր­բա­պիղ­ծը
24.04.2020 | 00:11
Գնա­լով ա­վե­լի ակն­հայտ է դառ­նում ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծու­նեու­թյան (ո­րոշ դեպ­քե­րում նաև` ան­գոր­ծու­թյան) ազ­գա­դավ կամ, առն­վազն, ազ­գավ­նաս բնույ­թը, սպառ­նա­լիք լի­նե­լը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար: Աս­տի­ճա­նա­բար մե­ծա­նում է մեր հա­սա­րա­կու­թյան այն ան­դամ­նե­րի թի­վը, ով­քեր գի­տակ­ցում են այդ դառն ու դա­ժան ի­րո­ղու­թյու­նը: Նույ­նիսկ նրան իշ­խա­նու­թյան բե­րած ան­ձանց մի մասն է ար­դեն հաս­կա­նում, թե դրա­նով ինչ փոր­ձանք է բե­րել իր գլ­խին:
Փա­շի­նյա­նի պա­ռակ­տիչ, հա­սա­րա­կու­թյա­նը մա­սե­րի բա­ժա­նող, նրա ո­րո­շա­կի հատ­ված­նե­րին մա­նի­պու­լյա­ցիոն հնարք­նե­րի օգ­տա­գործ­մամբ և հե­րյու­րանք­նե­րով թի­րա­խա­վո­րող, իր խա­բած ու «զոմ­բիաց­րած» հետևորդ­նե­րին այդ թի­րախ­նե­րի դեմ տրա­մադ­րող ու լա­րող, հա­սա­րա­կու­թյան ներ­սում մի­մյանց և ո­րո­շա­կի ինս­տի­տուտ­նե­րի, խմ­բե­րի ու դա­սե­րի նկատ­մամբ ա­տե­լու­թյուն բոր­բո­քող, մեր ար­ժեք­նե­րի, հե­րոս­նե­րի, հե­ղի­նա­կու­թյուն­նե­րի դեմ ոտ­նձ­գող, նրանց նսե­մաց­նել, հե­ղի­նա­կազր­կել փոր­ձող գոր­ծու­նեու­թյու­նը բազ­մա­թիվ ա­պա­ցույց­ներ ու­նե­ցող փաստ է, ո­րի հա­մար նա, ուշ թե շուտ, պա­տաս­խան է տա­լու:
Փա­շի­նյա­նի ս. թ. ապ­րի­լի 20-ի ֆեյս­բու­քյան տե­սաու­ղեր­ձը կամ, ինչ­պես ա­սում են, լայ­վը հեր­թա­կան ա­պա­ցույ­ցը ե­ղավ, որ նա հս­տա­կո­րեն, ի թիվս այլ խմ­բե­րի, սու­բյեկտ­նե­րի, թի­րա­խա­վո­րել է նաև մեր հոգևո­րա­կան­նե­րին, հա­յոց հոգևոր դա­սին: ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը բա­ռա­ցի ա­սաց հետևյա­լը.
«Ես հա­ջորդ կե­տը մտա­ծում էի` այդ մա­սին պետք է ա­սեմ, թե չա­սեմ, բայց քա­նի որ խո­սակ­ցու­թյու­նը բաց­վել է պետք ա ա­սել. հա­ջորդ խա­վը, ո­րը հիաս­թափ­վե­լու շատ կոնկ­րետ պատ­ճառ­ներ ու­նի, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, հոգևո­րա­կա­նու­թյունն է»:
Հենց այս­տեղ միան­գա­մից նշենք, որ մեր հոգևո­րա­կա­նու­թյա­նը պայ­մա­նա­կա­նո­րեն (նույնն է, թե չա­կեր­տյալ) հոգևո­րա­կա­նու­թյուն ան­վա­նե­լով, Փա­շի­նյա­նը շատ բա­ցա­հայտ ար­տա­հայ­տեց իր վե­րա­բեր­մուն­քը մեր հոգևոր դա­սի նկատ­մամբ, այ­սինքն` ին­քը նրանց հոգևո­րա­կա­նու­թյուն չի հա­մա­րում: Ըն­դգ­ծենք, որ երկ­րի ոչ բա­րով ղե­կա­վա­րի այս վե­րա­բեր­մուն­քը վի­րա­վո­րանք, ա­նար­գանք է ոչ միայն Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի, հա­յոց ողջ հոգևոր դա­սի, այլև Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու բո­լոր ան­դամ­նե­րի, այ­սինքն նաև` հայ քրիս­տո­նյա­նե­րի ողջ բազ­մու­թյան հա­մար, ով­քեր ե­կե­ղե­ցի են հա­ճա­խում, այդ հոգևո­րա­կան­նե­րի ձեռ­քից հա­ղոր­դու­թյուն ըն­դու­նում, պա­տա­րա­գի մաս­նակ­ցում, լսում նրանց քա­րոզ­նե­րը, խրատ­նե­րը, հոր­դոր­նե­րը, խոս­տո­վա­նում նրանց, մեղ­քե­րի թո­ղու­թյուն խնդ­րում, կամ, թե­կուզ, ա­ռանց այդ հոգևո­րա­կան­նե­րի հետ ա­մեն օր կամ ա­մեն շա­բաթ շփ­վե­լու, հար­գում, սի­րում, վս­տա­հում նրանց:
«Ին­չու հիաս­թափ­վե­լու պատ­ճառ ու­նի հոգևո­րա­կա­նու­թյու­նը ժա­մա­նա­կա­կից Հա­յաս­տա­նում, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում ինչ­քան որ ընդ­գծ­վում է գա­ղա­փա­րա­կան իշ­խա­նու­թյան գո­յու­թյան փաս­տը, այն­քան ա­վե­լի ակն­հայտ է դառ­նում Հա­յաս­տա­նում հոգևոր կյան­քի, հոգևոր կյան­քի սա­կա­վու­թյու­նը,- շա­րու­նա­կե­լով իր խոս­քը ի­րե­նից և, ըն­հան­րա­պես, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րից հա­սա­րա­կու­թյան տար­բեր հատ­ված­նե­րի, խմ­բե­րի հիաս­թա­փու­թյան վե­րա­բե­րյալ, ա­սաց Փա­շի­նյա­նը:- Այ­սինքն` ինչ­քան Հա­յաս­տա­նում կա իշ­խա­նու­թյուն, ո­րը ար­ժեք­ներ է փոր­ձում սեր­մա­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում, էդ­քան ակն­հայտ է դառ­նում, որ հոգևոր կյան­քը ար­ժեք­նե­րի սեր­ման­ման և գա­ղա­փար­նե­րի սեր­ման­ման ար­դյուն­քում ու­նի մեծ բա­ցեր և մեծ պրոբ­լեմ­ներ և, հետևա­բար, սա հոգևո­րա­կա­նու­թյան հա­մար ա­ռա­ջաց­նում է լր­ջա­գույն հիաս­թա­փու­թյուն կամ լր­ջա­գույն դիս­կամ­ֆորտ­ներ, ո­րով­հետև մենք շատ դեպ­քե­րում տես­նում ենք ա­վե­լի շատ հոգևո­րա­կա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան մեջ քա­ղա­քա­կա­նու­թյուն, եր­բեմն քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներ, քան, քան բուն, էու­թյան մեջ, ե­կեք ը­սենց ու­ղիղ ա­սեմ` Աստ­վա­ծաշն­չից ու նրա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից բխող գոր­ծու­նեու­թյուն»:
Իբր թե Փա­շի­նյա­նի ու ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան լա­վով` գա­ղա­փա­րա­կան իշ­խա­նու­թյան գո­յու­թյան ընդ­գծ­մամբ, ՀՀ-ում ար­ժեք­ներ սեր­մա­նել փոր­ձե­լով ու­րա­խա­նա­լու փո­խա­րեն, հոգևո­րա­կա­նու­թյու­նը հիաս­թափ­վել է ի­րեն­ցից, քա­ղա­քա­կա­նու­թյամբ է զբաղ­վում, ներ­կա­յիս «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյան դեմ գոր­ծում… Ինչ­պե՞ս չա­սել այս լկ­տի ստի հե­ղի­նա­կին` տո գա­ղա­փա­րա­կա­նը և ար­ժեք­ներ սեր­մա­նո­ղը դու՞ք եք…
Ա­յո, Փա­շի­նյա­նը գա­ղա­փա­րա­կան է, բայց ծա­ռա­յում է Սա­տա­նա­յի գա­ղա­փա­րին: Փա­շի­նյա­նի գա­ղա­փա­րա­կան լի­նե­լը և «ար­ժեք­ներ» սեր­մա­նելն ար­տա­հայտ­վել է Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից քա­նիցս ֆի­նան­սա­վո­րում ստա­ցած, 2009 թ. հու­նի­սին «Ե­կեք խո­սենք սեք­սի մա­սին» գր­քույ­կը հրա­տա­րա­կած, 2011 թ. Երևա­նում «Հեշ­տո­ցի մե­նա­խո­սու­թյուն­նե­րը» թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցու­մը բե­մադ­րած «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի հիմ­նա­դիր, հա­մա­նա­խա­գահ, իր հիմ­նադ­րած ու ղե­կա­վա­րած կազ­մա­կեր­պու­թյան հետ միա­սին Հա­յաս­տա­նում լես­բի­նե­րի, գե­յե­րի, տրանս­գեն­դեր­նե­րի «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պա­նու­թյամբ ակ­տի­վո­րեն զբաղ­վող, Կա­նա­դա­յի և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի, ձեր հա­րա­զատ քա­ղա­քա­կան ու­ժի՝ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ, ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում 2019 թ. մար­տի 8-ին, ա­ռանց ա­մո­թի որևէ նշույ­լի, «Մենք նաև տրանս կա­նայք ենք, մենք նաև լես­բի և բի­սեք­սուալ կա­նայք ենք, որ ու­զում ենք կամ չենք ու­զում ե­րե­խա որ­դեգ­րել կամ ու­նե­նալ» հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նակ, Երևա­նում ա­վե­լի վաղ դար­ձյալ «Դուք, կա­նայք, դուք եք տե­րը ձեր մարմ­նի վրա» ֆե­մի­նիս­տա­կան կար­գա­խո­սը կամ կո­չը դար­ձյալ հրա­պա­րա­կայ­նո­րեն հն­չեց­րած Լա­րա Ա­հա­րո­նյա­նին «հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր» ներ­կա­յաց­նե­լով:
«Վար­չա­պետ» կոչ­վա­ծի գա­ղա­փա­րա­կան լի­նե­լը և «ար­ժեք­ներ» սեր­մա­նելն ար­տա­հայտ­վել է նաև սե­ռա­փոխ հա­կա­հե­րո­սին` Մե­լի­նե (Մել) Դա­լու­զյա­նին հրա­պա­րա­կավ հե­րոս ներ­կա­յաց­նե­լով ու պաշտ­պա­նե­լով, իր և իր բազ­մա­թիվ թի­մա­կից­նե­րի կող­մից նմա­նաբ­նույթ մի շարք այլ դրսևո­րում­նե­րով: Թե կա­րիքն ու­նե­նա, բո­լո­րը մեկ առ մեկ կհի­շեց­նեմ:
Փա­շի­նյա­նին ի գի­տու­թյուն` Հա­յաս­տա­նում հոգևոր կյան­քը սա­կավ չէ, ձեր իշ­խա­նու­թյան բազ­մա­թիվ ան­դամ­նե­րի հոգևոր կյանքն է սա­կավ, ե­թե ընդ­հան­րա­պես գո­յու­թյուն ու­նի: Իսկ ինչ վե­րա­բե­րում է ան­ձամբ ձեզ, ա­պա հա­յոց հոգևո­րա­կա­նու­թյա­նը, ըստ էու­թյան, նա­խանձ վե­րագ­րե­լը (իսկ ցան­կա­ցած քրիս­տո­նյա գի­տե, որ նա­խան­ձի հայ­րը Սա­տա­նան է) սր­բապղ­ծու­թյուն է, որն ի­րեն կա­րող էր թույլ տալ միայն ձեզ պես սր­բա­պիղ­ծը, հետևա­բար ձեր պա­րա­գա­յում պետք է խո­սել հոգևոր կյան­քի ոչ թե սա­կա­վու­թյան, այլ իս­պառ բա­ցա­կա­յու­թյան մա­սին, գի­տակ­ցա­բար թե ան­գի­տակ­ցա­բար, կա­մո­վին թե ա­կա­մա, Սա­տա­նա­յի ծա­ռան դառ­նա­լու մա­սին: Սթափ­վե՛ք, կա­տա­րյալ կորս­տի եք են­թա­կա, ուշ­քի՛ ե­կեք, գու­ցե դեռ ուշ չէ:
ՀՀ հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ստյո­պա Սա­ֆա­րյա­նի և ՀՀ ԱԺ փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­լեն Սի­մո­նյա­նի ֆեյս­բու­քյան հայտ­նի գրա­ռում­նե­րը դա­տա­պար­տե­լու փո­խա­րեն, ա­հա այս­պի­սի վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տեց Փա­շի­նյան Նի­կո­լը հա­յոց հոգևո­րա­կա­նու­թյան նկատ­մամբ` մո­ռա­նա­լով, որ Նի­կո­լի ժա­մա­նակն էլ կանց­նի… Ան­տե­սե­լով կամ չհաս­կա­նա­լով, որ իր վե­րոն­շյալ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, վե­րա­բեր­մուն­քը շատ-շա­տե­րի կող­մից չեն ներ­վե­լու, ո­րով­հետև բա­ներ կան, ո­րոնք նե­րում չու­նեն:
Նշենք նաև, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հի­շյալ տե­սաու­ղեր­ձի առն­չու­թյամբ Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գը ապ­րի­լի 21-ին հան­դես է ե­կել հե­տևյալ հայ­տա­րա­րու­թյամբ.
«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ապ­րի­լի 20-ի իր տե­սաու­ղեր­ձում ի շարս այլ հար­ցե­րի անդ­րա­դարձ կա­տա­րեց նաև հոգևո­րա­կա­նու­թյա­նը՝ հըն­թացս ո­րա­կում­ներ ու գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նե­լով նրանց գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ։
Այս օ­րե­րին, երբ մեր ժո­ղո­վուր­դը պատ­րաստ­վում է ա­ղոթ­քով իր խո­նար­հու­մը բե­րե­լու Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան սուրբ նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կի առջև, Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծի­նը, չհա­մա­ձայ­նե­լով հան­դերձ տր­ված գնա­հա­տա­կան­նե­րին ու ար­տա­հայտ­ված տե­սա­կետ­նե­րին, այս պա­հին ձեռն­պահ է մնում անդ­րա­դառ­նալ վեր­ջին­նե­րիս։
Ցե­ղաս­պա­նու­թյան սուրբ նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կի օր­վա նա­խա­շե­մին Նո­րին Սր­բու­թյուն Գա­րե­գին Երկ­րորդ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի հայ­րա­կան հոր­դորն է՝ զերծ մնալ հա­կա­ռա­կու­թյուն­նե­րից ու շա­հար­կում­նե­րից և սի­րո, հա­մե­րաշ­խու­թյան ու միա­բա­նու­թյան ո­գով հայ­ցել բա­րե­խո­սու­թյու­նը մեր սուրբ նա­հա­տակ­նե­րի՝ ի նպաստ հայ­րե­նի­քի զո­րաց­ման, հա­մազ­գա­յին կյան­քում առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րի հաղ­թա­հար­ման և մեր ժո­ղովր­դի բա­րօ­րու­թյան»։
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ