«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Երե­խա­նե­րի պղծ­ման, այ­լա­սեր­ման դեպ­քեր ար­դեն կան, իսկ ե­րեկ ԱԺ-ն դրեց ե­րե­խա­նե­րի և հա­սա­րա­կու­թ­յան կոր­ծան­ման հիմ­քը

Երե­խա­նե­րի պղծ­ման, այ­լա­սեր­ման դեպ­քեր ար­դեն կան, իսկ ե­րեկ ԱԺ-ն դրեց ե­րե­խա­նե­րի և հա­սա­րա­կու­թ­յան կոր­ծան­ման հիմ­քը
12.05.2020 | 00:23
Խոս­քը, նախ և ա­ռաջ, հոգևոր ու բա­րո­յա­կան կոր­ծան­ման նա­խադ­րյալ­նե­րի ստեղծ­ման մա­սին է և այն հա­սա­րա­կու­թյան, ո­րը ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում ձևա­վոր­վե­լու է այ­սօր­վա ու վաղ­վա ե­րե­խա­նե­րից: Պղ­ծու­թյունն ար­դա­րաց­նող, այ­լա­սե­րում քա­րո­զող ո­րոշ ան­ձինք և ՀԿ-ներ ա­նար­գել գոր­ծում են Հա­յաս­տա­նում, քա­րոզ­չա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նում, ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նում և այ­լա­սե­րում նույ­նիսկ 5-6-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րից նրանց, ում կա­րո­ղա­նում են գցել ի­րենց ո­րո­գայ­թի մեջ և այդ­պի­սի հե­տաք­րք­րու­թյուն­ներ ու ձգ­տում­ներ ա­ռա­ջաց­նել:
Սա­կայն այս ա­մե­նը դեռ միայն սկիզբն է: «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծում փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ե­րեկ Լան­զա­րո­տի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան կոն­վեն­ցիա­յի (պաշ­տո­նա­պես այն ու­նի ար­տա­քուստ ան­մեղ ու բա­րի նպա­տա­կի մա­սին հայտ­նող հետևյալ ան­վա­նու­մը` «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիա) վա­վե­րա­ցու­մից հե­տո դե­ռա­հաս­նե­րի և նույ­նիսկ տար­րա­կան դա­սա­րան­նե­րում սո­վո­րող ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում վա­ղա­ժամ և ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ են ա­ռա­ջաց­վե­լու:
Ա­վե­լին. նշ­ված տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հո­գե­բա­նու­թյունն ու հո­գին խեղ­վե­լու է, միտ­քը պղ­տոր­վե­լու է ար­դեն ոչ միայն ինչ-որ ան­ձանց կամ Արևմուտ­քից «գրանտ­ներ» ստա­ցող «հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն» կոչ­ված­նե­րի, այլև Լան­զա­րո­տում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ մի շարք պե­տու­թյուն­նե­րի կող­մից ըն­դուն­ված հի­շյալ կոն­վեն­ցիա­յով իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կա­տա­րող պե­տու­թյան կող­մից, դա ար­վե­լու է դպ­րո­ցում կր­թա­կան ծրագ­րե­րի, դա­սագր­քե­րի մի­ջո­ցով, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նաև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ կերպ: Նշ­ված տա­րի­քի ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում ոչ միայն վա­ղա­ժամ և ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ, այլև վտան­գա­վոր գայ­թակ­ղու­թյուն­ներ ու ձգ­տում­ներ են ա­ռա­ջա­նա­լու` դրան­ցից բխող հետևանք­նե­րով հան­դերձ:
Ի­հար­կե, այս ա­մե­նը միան­գա­մից, հենց վա­ղը կամ ա­ռա­ջի­կա շա­բաթ­վա ըն­թաց­քում չի ար­վե­լու: Նախ, ՀՀ ձևա­կան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը պետք է ստո­րագ­րի «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու մա­սին» ՀՀ օ­րեն­քը, և, քա­նի որ ձևա­կան նա­խա­գահ է, որևէ կաս­կած չկա, որ կս­տո­րագ­րի: Այ­նու­հետև կըն­դուն­վեն այլ օ­րենք­ներ, ո­րո­շում­ներ, կր­թա­կան ծրագ­րե­րում կընդգրկվեն «հա­մա­պա­տաս­խան» ա­ռար­կա­ներ, կտ­պագր­վեն «հա­մա­պա­տաս­խան» դա­սագր­քեր, դրան­ցով ե­րե­խա­նե­րին, այդ թվում նաև` տար­րա­կան դա­սա­րան­նե­րի, կսո­վո­րեց­նեն… ՈՒ դրա­նից հե­տո կսկս­վի մղ­ձա­վան­ջը:
«Ի­րա­տես» թեր­թը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման վտանգ­նե­րի և վա­վե­րաց­ման ան­թույ­լատ­րե­լիու­թյան վե­րա­բե­րյալ ար­դեն իսկ հան­դես է ե­կել հրա­պա­րա­կում­նե­րի մի ամ­բողջ շար­քով` «Մի՛ գնա­ցեք մեր մա­նուկ­նե­րի, դե­ռա­հաս­նե­րի, հա­սա­րա­կու­թյան նկատ­մամբ այդ ա­հա­վոր ոճ­րա­գոր­ծու­թյա­նը», «Այ­լա­սեր­ման վի­րու­սը դան­դա­ղո­րեն, բայց հաս­տա­տուն կեր­պով տա­րած­վում է», «Ո­մանք իշ­խա­նու­թյան են ե­կել Լան­զա­րո­տի և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու նպա­տա­կով», «ՍԴ-ն կա­րող էր ա­ռա­վել խիստ դիր­քո­րո­շում­նե­րով անդ­րա­դառ­նալ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի խնդ­րա­հա­րույց դրույթ­նե­րին»: Դրան­ցով ներ­կա­յաց­րել ենք, թե հի­շյալ կոն­վեն­ցիան, ո­րը ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ներ­կա­յաց­վում է իբրև ման­կապղ­ծու­թյան դեմ կոն­վեն­ցիա, ման­կապղ­ծու­թյան դեմ հա­մա­ձայ­նա­գիր, ինչ ա­նըն­դու­նե­լի դրույթ­ներ ու թաքն­ված վտանգ­ներ է պա­րու­նա­կում, դրույթ­ներ, ո­րոնք հա­կա­ռա­կը` շուռ են տա­լիս կոն­վեն­ցիան, այն դարձ­նում ման­կապղ­ծու­թյան (թե­կուզ ա­ռանց բռ­նու­թյան), նույ­նիսկ ե­րե­խա­նե­րի այ­լա­սեր­ման հա­մար նպաս­տա­վոր: Նշ­ված հրա­պա­րա­կում­նե­րը, ժա­մա­նա­կին հրա­պա­րակ­ված զգու­շա­ցում­նե­րը, թաքն­ված վտանգ­նե­րի բա­ցա­հայ­տում­նե­րը, սա­կայն, ե­ղան ձայն բար­բա­ռո ա­նա­պա­տի, իշ­խա­նու­թյուն­ներն ու­նեն Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար ի­րենց ծրա­գի­րը և ան­շե­ղո­րեն ի­րա­կա­նաց­նում են այն:
«Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վածն ա­ռանց Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի խնդ­րա­հա­րույց դրույթ­նե­րի վե­րա­բե­րյալ հան­րա­յին լսում­ներ կազ­մա­կեր­պե­լու, ա­ռանց վե­րոն­շյալ դրույթ­նե­րի առն­չու­թյամբ մաս­նա­գետ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, հո­գե­բան­նե­րի, սե­ռա­բան­նե­րի, ման­կա­վարժ­նե­րի, հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կար­ծիք­նե­րը, մտա­հո­գու­թյուն­նե­րը, դի­տո­ղու­թյուն­ներն ու զգու­շա­ցում­նե­րը լսե­լու և հաշ­վի առ­նե­լու, ե­րեկ վա­վե­րաց­րեց Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան:
ԱԺ-ն ան­տե­սեց նաև իր ե­րեկ­վա նիս­տում «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից Գևորգ Պետ­րո­սյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ կոն­վեն­ցիան պա­րու­նա­կում է դրույթ­ներ, ո­րոնք ող­ջամ­տո­րեն սպառ­նա­լի­քի տակ են դնում ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան շա­հե­րը, և որ ԱԺ Դե­միր­ճյան փո­ղո­ցի մուտ­քի մոտ այդ պա­հին կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեմ բո­ղո­քի քա­ղա­քա­ցիա­կան ակ­ցիա է, իսկ նա­խօ­րեին էլ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից բազ­մա­թիվ ա­հա­զան­գեր է ստա­ցել, ո­րոնք նույն­պես դեմ են կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը:
Ինչ­պես նշեց պատ­գա­մա­վո­րը, կոն­վեն­ցիա­յի ո­րոշ դրույթ­ներ վտանգ են պա­րու­նա­կում, հետևա­բար կոն­վեն­ցիան չի բխում ՀՀ-ում ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ի­րա­կան շա­հե­րից, ե­րե­խա­յի լա­վա­գույն շա­հե­րից: Սա­կայն «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան ան­դամ, ԱԺ իշ­խող և իշ­խա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը, հա­կա­դար­ձե­լով Գևորգ Պետ­րո­սյա­նին, ան­տե­սե­լով կոն­վեն­ցիա­յում վտան­գա­վոր դրույթ­նե­րի առ­կա­յու­թյու­նը և հան­րու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շե­լով, ա­սաց, թե «այս կոն­վեն­ցիան բխում է ե­րե­խա­նե­րի շա­հե­րից»:
«Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծը ե­րեկ 79 կողմ, 13 դեմ, 0 ձեռն­պահ ձայ­նե­րով ըն­դու­նեց «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու մա­սին» ՀՀ օ­րեն­քի նա­խա­գի­ծը:
Հի­մա ձեր մտ­քով բնավ չի անց­նում, որ ձեր, ձեր հա­րա­զա­տի, ըն­կե­րոջ ե­րե­խան կամ թո­ռը վա­ղը կա­րող է դառ­նալ միա­սե­ռա­կան` ար­վա­մոլ (գեյ), ի­գա­ցող (լես­բի), տրանս­գեն­դեր… Մեր հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րից շա­տե­րը դա նույ­նիսկ երևա­կա­յել, պատ­կե­րաց­նել չեն կա­րող: Մտա­ծում են` մենք մեր ե­րե­խա­յին այդ­պի­սին չենք դաս­տիա­րա­կի, ու վե՛րջ:
11-ա­մյա Դ. Մ.-ի հոր մտ­քով էլ չէր անց­նում այն ար­հա­վիր­քը, որ ե­կավ իր և իր զա­վա­կի գլ­խին: Ի՞նչ է, կար­ծում եք, թե նա իր ե­րե­խա­յին դաս­տիա­րա­կում էր այն­պես, որ նա միա­սե­ռա­կա՞ն դառ­նա… Ի­հար­կե ոչ, բայց դար­ձավ: Ծնո­ղը չի կա­րող շուր­ջօ­րյա հս­կո­ղու­թյան տակ պա­հել իր ե­րե­խա­յին, մա­նա­վանդ, երբ խոս­քը, ա­սենք, 11-ա­մյա ե­րե­խա­յի մա­սին է: Ինչ-որ անձ, ան­ձինք կամ այ­լա­սեր­ման, պղ­ծու­թյան քա­րո­զով զբաղ­վող մի կազ­մա­կեր­պու­թյուն կա­րո­ղա­ցել են որ­սալ Դ. Մ.-ին, նրա մոտ ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ ու ձգ­տում­ներ ա­ռա­ջաց­նել, ի վեր­ջո, այ­լա­սե­րել: Հետևա­բար, ձեզ­նից որևէ մե­կը թող չկար­ծի, թե վա­ղը նույ­նը չի կա­րող կա­տար­վել իր, իր հա­րա­զա­տի, ըն­կե­րոջ ե­րե­խա­յի կամ թո­ռան հետ:
Հա­կիրճ տե­ղի է ու­նե­ցել հետևյա­լը. 2020 թվա­կա­նի ապ­րի­լի 21-ին «Նոր Սե­րունդ» ՀԿ-ի կայ­քում հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան (https://ngngo.net/2020/04/21/dvlgbtarm) հա­մա­ձայն, 2020 թ. ապ­րի­լի 21-ին «Նոր Սե­րունդ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նում ա­հա­զանգ է ստաց­վել այն մա­սին, որ իր սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման հիմ­քով ըն­տա­նե­կան բռ­նու­թյան են­թարկ­վե­լու պատ­ճա­ռով 11-ա­մյա Դ. Մ.-ն տա­նից փա­խուս­տի է դի­մել ու փոր­ձել ա­պաս­տան հայ­ցել ըն­կեր­նե­րից։
Դ. Մ.-ն և իր ըն­կեր­նե­րը վե­րոն­շյալ ՀԿ-ի փաս­տա­բա­նի հոր­դո­րով դի­մել են ոս­տի­կա­նու­թյուն, ո­րից հե­տո ոս­տի­կան­ներն այ­ցե­լել են նշ­ված վայր և ե­րե­խա­յին ու ըն­կեր­նե­րին տա­րել ՀՀ ոս­տի­կա­նու­թյան Երևան քա­ղա­քի վար­չու­թյան Է­րե­բու­նու բա­ժին։
Ե­րե­խան ոս­տի­կա­նու­թյան հա­մա­պա­տաս­խան բաժ­նում պն­դել է, որ ցան­կա­նում է հե­ռա­նալ ըն­տա­նի­քից և ու­նե­նալ այլ խնա­մա­կալ, քա­նի որ հայ­րը, իր սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման մա­սին ի­մա­նա­լուց ի վեր, պար­բե­րա­բար ստու­գում է իր հե­ռա­խո­սա­յին նա­մա­կագ­րու­թյուն­նե­րը, հետևում զան­գե­րին, ստի­պում չշփ­վել ըն­կեր­նե­րի հետ, ով­քեր նույն­պես հան­դի­սա­նում են ԼԳԲՏ (լես­բի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­գեն­դեր) հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, և հա­ճա­խա­կի գոր­ծադ­րում է բռ­նու­թյուն։
Հի­շեց­նենք, որ «Ըն­տա­նի­քում բռ­նու­թյան կան­խար­գել­ման, ըն­տա­նի­քում բռ­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց պաշտ­պա­նու­թյան և ըն­տա­նի­քում հա­մե­րաշ­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին» ՀՀ կոր­ծա­նա­րար օ­րեն­քի հա­մա­ձայն, բռ­նու­թյուն է հա­մար­վում նաև «հո­գե­բա­նա­կան բռ­նու­թյուն» կոչ­վա­ծը:
Օ­րերս անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյալ ե­ղե­լու­թյա­նը և ու­շագ­րավ հա­մա­րե­լով այն փաս­տը, որ ոս­տի­կան­նե­րի կող­մից բա­ժին է հրա­վիր­վել նաև տու­ժո­ղի հայ­րը, որ­տեղ դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վել ե­րե­խա­յի հետ, «Լույս» տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Հայկ Այ­վա­զյա­նը «Ֆեյս­բու­քի» իր է­ջում գրել է. «Այս­տե­ղից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ հոր կող­մից ե­րե­խա­յի նկատ­մամբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կրել են դաս­տիա­րակ­չա­կան բնույթ և չեն պա­րու­նա­կել քրեա­կան օ­րենս­գր­քով ար­գել­ված ֆի­զի­կա­կան բռ­նու­թյան հատ­կա­նիշ­ներ, ին­չը և չի ար­ձա­նագր­վել ոս­տի­կան­նե­րի կող­մից։ Սա­կայն «Նոր Սե­րունդ» մար­դա­սի­րա­կան ՀԿ փաս­տա­բա­նը ա­հա­զան­գել է Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյակ և, ՄԻՊ աշ­խա­տակ­ցի ա­րագ ար­ձա­գանք­ման ար­դյուն­քում, «Ըն­տա­նի­քում բռ­նու­թյան կան­խար­գել­ման, ըն­տա­նի­քում բռ­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց պաշտ­պա­նու­թյան և ըն­տա­նի­քում հա­մե­րաշ­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին» օ­րեն­քի հա­մա­պա­տաս­խան, ե­րե­խա­յի հոր նկատ­մամբ կի­րառ­վել է պաշտ­պա­նու­թյան մի­ջոց՝ նա­խազ­գու­շա­ցում և ե­րե­խա­յին տր­վել է դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյուն անց­նե­լու ու­ղե­գիր»։
Նրանք, ով­քեր չգի­տեն, թե ինչ է նշա­նա­կում ե­րե­խա­յի ծնո­ղի նկատ­մամբ պաշտ­պա­նու­թյան մի­ջո­ցի՝ նա­խազ­գու­շաց­ման կի­րա­ռու­մը, բա­ցատ­րենք. բա­վա­կան է նույն ծնո­ղի կող­մից մեկ տար­վա ըն­թաց­քում ևս մեկ բռ­նու­թյուն (լի­նի այն ֆի­զի­կա­կան, թե հո­գե­բա­նա­կան կամ տն­տե­սա­կան) կա­տար­վի ե­րե­խա­յի նկատ­մամբ, այ­սինքն` լի­նի, օ­րի­նակ, ծնո­ղա­կան ապ­տակ, գո­ռոց, բար­կա­ցած տո­նով, բարձր ձայ­նով նա­խա­տինք կամ միա­սե­ռա­կան ըն­կեր­նե­րի հետ շփ­վե­լու ար­գելք և այլն), և բռ­նա­րար ո­րակ­ված ծնո­ղը կմե­կու­սաց­վի իր ըն­տա­նի­քից, առ­ժա­մա­նակ կզրկ­վի է իր իսկ տանն ապ­րե­լու, հա­րա­զատ օ­ջախ ան­գամ կես րո­պեով մուտք գոր­ծե­լու ի­րա­վուն­քից (ար­գել­քը խախ­տե­լու դեպ­քում կկի­րառ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյան խիստ մի­ջոց­ներ), կամ էլ ե­րե­խան կխլ­վի իր ծնող­նե­րից, ըն­տա­նի­քից, նրան եր­կար ժա­մա­նա­կով կտ­րա­մադր­վի հա­տուկ այդ նպա­տա­կով կա­ռուց­ված կա­ցա­րան, և ծնո­ղի կամ ծնող­նե­րի մուտքն այն­տեղ, ե­րե­խա­յին տե­սակ­ցե­լը կար­գել­վեն:
«Նոր Սե­րունդ» ՀԿ հա­ղոր­դագ­րու­թյան մեջ նշ­ված է, որ ե­րե­խա­յի հայ­րը թույլ չէր տա­լիս ե­րե­խա­յին շփ­վել ըն­կեր­նե­րի հետ, ով­քեր ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են։
Նկա­տենք, որ հի­շյալ նա­խազ­գու­շա­ցու­մից հե­տո հայրն այլևս չի կա­րո­ղա­նա­լու դա թույլ չտալ, քա­նի որ, հա­կա­ռակ դեպ­քում, բռ­նա­րար հա­մար­ված ծնո­ղի նկատ­մամբ կկի­րառ­վեն վե­րը նշ­ված մի­ջոց­նե­րը: Ի­րա­վա­ցի է Հայկ Այ­վա­զյա­նը` այն, ինչ տա­րի­ներ շա­րու­նակ զգու­շաց­նում էինք, այ­սօր ար­դեն ի­րա­կա­նու­թյուն է դառ­նում։
«ՀՀ իշ­խա­նու­թյան կող­մից գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյուն ստա­ցած այ­լա­սե­րում­նե­րի ու պղ­ծու­թյուն­նե­րի քա­րո­զիչ­ներն ան­ցել են գոր­ծի,- գրել է Հայկ Այ­վա­զյա­նը:- Նրանք ներ­խու­ժում են ըն­տա­նիք­ներ, ի­րենց պղ­ծու­թյուն­նե­րը քա­րո­զում են ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րին, նպաս­տում են վեր­ջին­նե­րի բա­ժան­մա­նը ծնող­նե­րից, ե­րե­խա­նե­րին ծնող­նե­րի դեմ են հա­նում»։
Վե­րը ներ­կա­յաց­վա­ծը, սա­կայն, դեռ նմա­նաբ­նույթ սա­կա­վա­թիվ դեպ­քե­րից մեկն է, դրանք զանգ­վա­ծա­յին բնույթ են ստա­նա­լու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան կող­մից «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծում Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի ե­րեկ­վա վա­վե­րա­ցու­մից հե­տո: Նկա­տի ու­նե­նա­լով Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան և նշե­լով, որ այն ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում պղ­ծու­թյուն­նե­րի տա­րած­մանն է ուղղ­ված, «Լույս» տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վա­րը կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից ա­ռաջ իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել էր.
«Ե­րե­խա­նե­րին պղ­ծե­լու ու այ­լա­սե­րե­լու նպա­տա­կով տե­ղե­կատ­վա­կան-քա­րոզ­չա­կան գոր­ծըն­թա­ցը էլ ա­վե­լի հա­մա­տա­րած և հիմ­նո­վին դարձ­նե­լու հա­մար ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից Ազ­գա­յին ժո­ղով վա­վե­րաց­ման է ներ­կա­յաց­վել «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան (այ­սու­հետ` Կոն­վեն­ցիա), ո­րի 2-րդ հոդ­վա­ծում նշ­ված է, որ տու­ժած­նե­րի (կոն­վեն­ցիա­յի ի­մաս­տով տու­ժած­նե­րը ե­րե­խա­ներն են) ի­րա­վունք­նե­րի աշտ­պա­նու­թյան հա­մար ձեռ­նարկ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը պետք է ի­րա­կա­նաց­վեն ա­ռանց խտ­րա­կա­նու­թյան՝ այդ թվում ան­կախ սե­ռա­կան կողմ­նո­րո­շու­մից։
Այս հոդ­վա­ծով կոն­վեն­ցիա­յի հե­ղի­նակ­նե­րը փաս­տում են, որ իբր կան նաև այլ սե­ռա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող ե­րե­խա­ներ, ին­չը կեղ­ծիք է։ Այլ սե­ռա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող ե­րե­խա լի­նել չի կա­րող։ Ե­րե­խա­յին սե­ռա­կան այ­լա­սե­րում­նե­րին կա­րե­լի է հասց­նել մի­միայն նպա­տա­կա­յին, ուղ­ղոր­դող քա­րոզ­չա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու մի­ջո­ցով»։
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո և կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, Հա­յաս­տա­նը, ինչ­պես ար­դեն նշել ենք, ուղ­ղա­կի պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել ու ձեռ­նար­կե­լու է օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ, ստա­նան հա­մա­պա­տաս­խան սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն, այ­սինքն` «տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»: Դեռ 8-րդ դա­սա­րան չհա­սած ու «Կեն­սա­բա­նու­թյուն. ՄԱՐԴ» ա­ռար­կան դեռ չյու­րաց­րած դե­ռա­հաս­նե­րին և նույ­նիսկ տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին, այս­պի­սով, ինչ­պես ար­դեն նշել ենք, դպ­րոց­նե­րում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նաև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ կերպ տե­ղե­կաց­նե­լու են, թե ինչ բան են սե­ռա­կան օր­գան­նե­րը, ինչ բան են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սե­ռա­կան բռ­նու­թյու­նը և սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը, ինչ է կա­տար­վում դրան­ցից հե­տո, ինչ հետևանք­ներ են ա­ռա­ջա­նում, ին­չու են ան­թույ­լատ­րե­լի սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը և սե­ռա­կան բռ­նու­թյու­նը և այլն: Այս­պի­սով խե­ղե­լու են այս տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հո­գե­բա­նու­թյունն ու հո­գին, պղ­տո­րե­լու են նրանց միտ­քը, այդ ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում վա­ղա­ժամ և ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ են ա­ռա­ջաց­նե­լու, վտան­գա­վոր հետևանք­ներ ու­նե­ցող գայ­թակ­ղու­թյուն­ներ:
Ըստ Հայկ Այ­վա­զյա­նի, քա­նի որ կոն­վեն­ցիա­յում ամ­րագր­ված է, որ կա­րող են լի­նել նաև այլ սե­ռա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող ե­րե­խա­ներ, հետևա­բար այդ սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան ծրագ­րե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րում պետք է նե­րա­ռեն նաև տե­ղե­կատ­վու­թյուն միա­սե­ռա­կա­նու­թյան և դրան վե­րա­բեր­վող այլ թե­մա­նե­րի մա­սին, այդ թվում` սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման։
«Լույս» տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վարն իր ֆեյս­բու­քյան է­ջում մեկ այլ գրառ­մամբ նշել է, որ «Իմ քայ­լը» դա­շին­քից չգտն­վեց մե­կը, ով դեմ կխո­սեր», ա­պա հա­վե­լել. «ՈՒ թող ոչ մե­կը «Իմ քայ­լը» դա­շին­քից չփոր­ձի հա­կա­դար­ձել, որ ի­րենք էլ են իբր դեմ այ­լա­սե­րում­նե­րին, ո­րով­հետև ի­րենք էլ ե­րե­խա­ներ ու­նեն։
Տվյալ դեպ­քում նույ­նիսկ չե­զոք դիրք ու­նե­ցող կամ լռող ան­ձը ար­դեն հան­ցա­կից է»։
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ