«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Սա­տա­նան նենգ է ու խո­րա­մանկ, նրա երկ­րա­յին վե­ցա­նոց­նե­րը` նույն­պես

Սա­տա­նան նենգ է ու խո­րա­մանկ, նրա երկ­րա­յին վե­ցա­նոց­նե­րը` նույն­պես
15.05.2020 | 00:03
Սա­տա­նան նենգ է ու խո­րա­մանկ, նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև նրա երկ­րա­յին վե­ցա­նոց­նե­րի, նրանց թվում` Եվ­րո­պա­յի խոր­հր­դի բազ­մա­թիվ չի­նով­նիկ­նե­րի մա­սին:
Այս օ­րե­րին հա­յաս­տա­նյան ԶԼՄ-նե­րով, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում թեժ կեր­պով քն­նարկ­վում, հիմ­նա­կա­նում քն­նա­դատ­վում, իսկ սո­րո­սա­կան և շա­հագր­գիռ այլ ու­ժե­րի կող­մից հաս­կա­նա­լի նպա­տակ­նե­րով պաշտ­պան­վում է Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան: Խոս­քը Լան­զա­րո­տում ստո­րագր­ված և ար­տա­քուստ ան­մեղ ու բա­րի նպա­տա­կի մա­սին հայտ­նող ան­վա­նու­մով («Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին») Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիա­յի մա­սին է, ո­րը ՀՀ «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծը մա­յի­սի 12-ին 79 կողմ, 13 դեմ, 0 ձեռն­պահ ձայ­նե­րով վա­վե­րաց­րեց:
Ինչ­պես հայտ­նի է, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը սկզ­բում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան էր ու­ղար­կել հի­շյալ կոն­վեն­ցիա­յի` անգ­լե­րե­նից հա­յե­րեն բազ­մա­թիվ սխալ­նե­րով կա­տար­ված խայ­տա­ռակ թարգ­մա­նու­թյու­նը, ՍԴ-ն ա­վե­լի վաղ գոր­ծի վա­րույ­թը կա­սեց­րել էր` մինչև կա­ռա­վա­րու­թյան կող­մից հի­շյալ կոն­վեն­ցիա­յի հա­յե­րեն պաշ­տո­նա­կան թարգ­մա­նու­թյան ճշգրտ­ված տեքս­տը ստա­նա­լը: Կոն­վեն­ցիա­յի պաշ­տո­նա­կան ճշգրտ­ված շա­րադ­րան­քը ՍԴ 2020-ի մար­տի 31-ի ո­րո­շու­մից ա­ռաջ ներ­կա­յաց­վել է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան, այն ար­դեն նաև մեր ձեռ­քի տակ է: Հատ­կա­պես վի­ճա­հա­րույց 6-րդ հոդ­վա­ծից («Ե­րե­խա­նե­րի կր­թու­թյու­նը») մեջ­բե­րու­մը ստորև կա­տա­րում ենք կոն­վեն­ցիա­յի թարգ­մա­նու­թյան ճշգրտ­ված տար­բե­րա­կից.
«Յու­րա­քան­չյուր Կողմ ձեռ­նար­կում է անհ­րա­ժեշտ օ­րեն­սդ­րա­կան կամ այլ մի­ջոց­ներ՝ ա­պա­հո­վե­լու հա­մար, որ ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյան ըն­թաց­քում ստա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի, ինչ­պես նաեւ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք հար­մա­րեց­ված են նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին»:
Ե­թե 6-րդ հոդ­վա­ծում գր­ված լի­ներ` «…ստա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի, ինչ­պես նաև ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք հար­մա­րեց­ված են նրանց ըն­կալ­ման, ի­մա­ցա­կան ու ֆի­զի­կա­կան զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին», կա­րե­լի էր հաս­կա­նալ, որ զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին հար­մա­րեց­ված լի­նե­լը վե­րա­բե­րում է ոչ միայն ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի, այլև նաև սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րին:
Մինչ­դեռ, Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի վե­րը մեջ­բեր­ված հատ­վա­ծի առ­կա շա­րադ­րան­քի պա­րա­գա­յում, ո­րում նշ­ված չէ ե­րե­խա­յի զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րի բնույ­թի վե­րա­բե­րյալ որևէ տե­ղե­կու­թյուն, և, հետևա­բար հաս­կա­նա­լի չէ, թե խոս­քը զար­գա­ցող ո՞ր կա­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին է, ե­րե­խա­նե­րին, 6 տա­րե­կա­նից սկ­սած, կա­րող են տր­վել սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին նաև այն­պի­սի տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք հար­մա­րեց­ված չեն նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին, ընդ ո­րում, պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ե­րե­խա­նե­րի զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին հար­մա­րեց­ված լի­նե­լու մա­սին կոն­վեն­ցիա­յում առ­կա ձևա­կեր­պու­մը վե­րա­բե­րում է սոսկ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րին:
Որ իշ­խա­նու­թյան վե­րին օ­ղակ­նե­րում, նե­րա­ռյալ` ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նում, կան շա­հագր­գիռ ան­ձինք, ո­րոնք վա­ղը կոն­վեն­ցիա­յից օգտ­վե­լով, փոր­ձե­լու են հաս­նել նրան, որ մեր ե­րե­խա­նե­րին տր­վեն ի­րենց ըն­կալ­ման, ի­մա­ցա­կան ու ֆի­զի­կա­կան զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին չհա­մա­պա­տաս­խա­նող տե­ղե­կու­թյուն­ներ` սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին, ընդ­հան­րա­պես տր­վի տար­րա­կան ու միջ­նա­կարգ դա­սա­րան­նե­րում սո­վո­րող­նե­րի տա­րի­քին և հի­շյալ կա­րո­ղու­թյուն­նե­րին ան­հա­մա­պա­տաս­խան սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն, թող որևէ մե­կը չկաս­կա­ծի:
Կոն­վեն­ցիա­յի մեջ­բեր­ված հատ­վա­ծի շա­րադ­րան­քում ե­րե­խա­նե­րի զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րի բնույ­թի («ըն­կալ­ման, ի­մա­ցա­կան ու ֆի­զի­կա­կան») մա­սին տե­ղե­կու­թյան, դրա ո­րո­շա­կիու­թյան բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ոչ ոք չի կա­րող պն­դել, թե ե­րե­խա­նե­րին (նրանց թվում նաև` տար­րա­կան դա­սա­րան­նե­րի) տր­վե­լիք տե­ղե­կու­թյուն­նե­րի` նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին հար­մա­րեց­ված լի­նե­լը վե­րա­բե­րում է ոչ միայն ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի, այլև սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րին:
Մի պահ, սա­կայն, վե­րը շա­րադր­վա­ծը մի կողմ թող­նենք, հա­մա­րենք, թե սխալ­վում ենք, և ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին տր­վե­լիք տե­ղե­կու­թյուն­նե­րը նույն­պես պետք է հար­մա­րեց­ված լի­նեն նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին: Այս դեպ­քում, սա­կայն, խն­դիրն այն է, որ սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ե­րե­խա­նե­րին հաս­կա­նա­լի դարձ­նե­լու հա­մար պետք է նրանց բա­ցատ­րել, թե ինչ բան են սե­ռա­կան օր­գան­նե­րը, սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, դրանց տե­սակ­նե­րը, հետևանք­նե­րը, ինչ բան են սե­ռա­կան բռ­նու­թյու­նը և սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը և այլն, ըստ մի շարք սեք­սա­պա­թո­լոգ­նե­րի, հո­գե­բան­նե­րի (Նա­րի­նե Ներ­սի­սյան, Կա­րի­նե Նալ­չա­ջյան և այլ մաս­նա­գետ­ներ), ընդ­հան­րա­պես չեն կա­րող հա­մա­պա­տաս­խա­նել տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րին, հետևա­բար ան­թույ­լատ­րե­լի է այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը նրանց փո­խան­ցել:
Ան­թույ­լատ­րե­լի է, քա­նի որ վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը ե­րե­խա­նե­րին զր­կե­լու են ի­րենց ան­մե­ղու­թյու­նից, խե­ղե­լու են տար­րա­կան դա­սա­րան­նե­րում սո­վո­րող ե­րե­խա­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը, պղ­տո­րե­լու են նրանց միտ­քը, ըն­կա­լում­նե­րը, այդ ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում վա­ղա­ժամ և ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ, վտան­գա­վոր հետևանք­ներ ու­նե­ցող գայ­թակ­ղու­թյուն­ներ են ա­ռա­ջաց­նե­լու: Ա­վե­լին, ինչ­պես ար­դեն հա­վաս­տել է բժիշկ-սեք­սո­լոգ Նա­րի­նե Ներ­սի­սյա­նը, նույն տա­րի­քի, նույն դա­սա­րա­նում սո­վո­րող ե­րե­խա­նե­րը վե­րոն­շյա­լի ա­ռու­մով տար­բեր կա­րո­ղու­թյուն­ներ ու­նեն, այդ կա­րո­ղու­թյուն­նե­րը և նրանց ըն­կա­լում­նե­րը շատ ան­հա­տա­կան են: Հե­տևա­բար նույ­նիսկ միջ­նա­կարգ կր­թու­թյան ըն­թաց­քում չի կա­րե­լի նույն դա­սա­րա­նում սո­վո­րող ա­շա­կերտ­նե­րին նույն տե­ղե­կու­թյուն­նե­րը տալ:
«Կոն­վեն­ցիա­նե­րը բա­ռա­կույ­տեր են, իսկ սե­ռա­կա­նը շատ նուրբ թե­մա է,- իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է բժիշկ-սեք­սո­լոգ Նա­րի­նե Ներ­սի­սյա­նը:- Երբ գա կի­րա­ռա­կան մա­սը, վտանգ­նե­րը չա­փա­զանց մեծ են լի­նե­լու։ Ե­րեք հարց կա, ո­րոնց պի­տի պա­տաս­խան տր­վի։
Ով՞, ով­քե՞ր պի­տի ե­րե­խա­նե­րին կար­դան այդ դա­սե­րը։ Ար­դյոք ման­կա­կան հո­գե­բան­նե՞­րը, ով­քեր ան­ցել են սե­փա­կան փսի­խոա­նա­լի­զը և զուրկ են սե­ռա­կան բար­դույթ­նե­րից։ Ար­դյո՞ք մենք ու­նենք այդ­քան բարձր ո­րա­կա­վոր­ման մաս­նա­գետ­ներ։ Բո­լորս ենք հաս­կա­նում, որ ա­մե­նա­լավ նյու­թը վատ մաս­նա­գե­տի ձեռ­քե­րում լա­վա­գույն դեպ­քում ա­նօգ­տա­կար է, վա­տա­գույն դեպ­քում` չա­րիք։ Ի՞նչ թե­մա­ներ են նե­րառ­վե­լու այդ դա­սըն­թաց­նե­րում։ Ի՞ն­չի մա­սին ենք մենք խո­սե­լու մեր ե­րե­խա­նե­րի հետ` սեք­սի՞, թե՞ սի­րո։ Ծնն­դի հրաշ­քի՞, թե ՞ա­նցա­նկ­ալի հղիու­թյան։ Ար­ժեք­նե­րի՞, թե՞ բնազդ­նե­րի։
ՈՒ՞մ հետ ենք խո­սե­լու` ան­հա­տի՞, թե՞ դա­սա­րա­նի հետ։ Նույն տա­րի­քի և սե­ռի ե­րե­խա­նե­րի ըն­կա­լում­նե­րը նույն ին­տո­նա­ցիա­յով աս­ված բա­ռի վե­րա­բե­րյալ տար­բեր են։ Այդ ըն­կա­լում­նե­րը կախ­ված են մի­ջա­վայ­րից, ծնող­նե­րից ու հա­զար ու մի այլ հար­ցե­րից։ Ար­դյոք կա­րե­լի՞ է այդ­քան նուրբ թե­ման բո­լո­րին նույն ձևով մա­տու­ցել:
Սրանք բո­լո­րը հար­ցեր են ո­րոնց պա­տաս­խա­նը պի­տի տր­վի։ Ե­րե­խա­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը խա­ղա­լիք չէ, որ­տեղ կա­րե­լի է շտա­պել»։
Կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծում նշ­ված է նաև, որ «Ծնող­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ տրա­մադր­ված այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը պետք է անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում տր­վեն սե­ռա­կան բնույ­թի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի ա­ռա­վել լայն հա­մա­տեքս­տում…», ին­չը նշա­նա­կում է, որ ե­թե ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը, նրա կամ նրա ընտ­րած, հրա­վի­րած մաս­նա­գետ­նե­րը, թերևս նաև ու­սու­ցիչն անհ­րա­ժեշտ հա­մա­րեն, սե­ռա­կան շա­հա­գործ­ման ու սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված վտանգ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը (իբր դրանք քիչ են) ե­րե­խա­նե­րին պետք է տր­վեն սե­ռա­կան բնույ­թի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի ա­ռա­վել լայն հա­մա­տեքս­տում:
Ինչ վե­րա­բե­րում է «Ծնող­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ»-ին, ա­պա մեր դպ­րոց­նե­րում ու­սու­ցիչ­ներն ան­հա­տա­կան դա­սա­վան­դում չեն ի­րա­կա­նաց­նում, երբ «հա­մա­պա­տաս­խան» կր­թա­կան ծրագ­րերն ու դա­սագր­քե­րը լի­նեն, նրանք, թե­կուզ չու­զե­նա­լով, այդ դա­սագր­քե­րով դա­սա­վան­դե­լու են ողջ դա­սա­րա­նին, հետևա­բար ծնող­նե­րի հետ ինչ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին է խոս­քը, երբ նրանք, չն­չին բա­ցա­ռու­թյամբ (ԼԳԲՏ-ներ, սո­րո­սա­կան­ներ) դեմ են ի­րենց ե­րե­խա­նե­րին վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը փո­խան­ցե­լուն:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ