Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի հերոսների օրվա կապակցությամբ Կրեմլում պարգևատրման մասնակիցների հետ զրույցում վրդովմունք է հայտնել Կիևի իշխանությունների՝ ռուսներին Ուկրաինայում ոչ բնիկ ազգ ճանաչելու որոշման առնչությամբ։ Խոսելով Ուկրաինայում պատերազմ սկսելու պատճառների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան նման բան չէր ձեռնարկի, եթե Կիևի իշխանությունները չսկսեին «ոչնչացնել Ռուսաստանը պատմական տարածքներում, մարդկանց վտարել այնտեղից և ռուսներին հայտարարել ոչ բնիկ ազգ»։               
 

Ասում են…

Ասում են…
03.09.2023 | 20:29

Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած. Շատ հստակ է ծրագիրը:

Իսկ ինչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Ոչ, նրանք ասում են, որ Երևանն իրենց պատմական հողն է, այսինքն, իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո՝ Հայաստանը: Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է:

Զուտ մաթեմատիկորեն հարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում և առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի:

Արցախը կանգնում է և հայտարարում է պայքար, ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղության, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի:

Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա ոչ միայն բարոյական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է, այլ սխալ է ի սկզբանե, որովհետև Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացում:

Վազգեն Մանուկյան

Դիտվել է՝ 79048

Մեկնաբանություններ