Արևելյան Երուսաղեմում սինագոգի մոտ անհայտ անձը ատրճանակից կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ և ավտոմեքենայով դիմել փախուստի. սինագոգից 1 կմ հեռավորության վրա ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել ահաբեկչին. զոհվել է 7 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։               
 

Ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրանքը

Ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրանքը
29.07.2022 | 07:24

Հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսը:


Նիստում ելույթ ունեցած Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևն իր ելույթում մասնավորապես ասել է` Հայաստանի ռևանշիստական ուժերը չեն հրաժարվել իրենց մտադրությունից, հայաստանյան ընդդիմադիր ուժերը լուրջ փորձեր են կատարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ ու հավելել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների աչալրջության արդյունքում կկանխվեն սրա հետ առնչվող յուրաքանչյուր քայլ ու գործընթաց:
Կոնֆերանսում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի ելույթը հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ուղղված բացահայտ միջամտություն է, որի նախադեպը երբևիցե չի եղել:


Վստահությամբ կարող ենք փաստել, որ հիշյալ կոնֆերանսում Ալի Նագիևի հանդուգն ելույթը բնորոշ չէ իրեն, բացառապես պայմանավորված է Հայաստանի այսօրվա ծանր վիճակով, ինչպես նաև այն գիտակցմամբ, որ իր ոչ կոռեկտ ելույթին Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք պատասխան չի տրվելու:
Ալի Նագիևն այն անձն է, ով պարբերաբար մասնակցելով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների մասնակցությամբ համաժողովներին` աչքի էր ընկնում հայաստանյան պատվիրակության ներկայությունից կաշկանդված իր պահվածքով` ակնհայտ էր, որ նա կոմպլեքսավորված էր պարտվողի սինդրոմով (մոտ ապագայում մեր հրատարակելիք գրքում նաև անդրադառնալու ենք, թե ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ ինչ մթնոլորտում էին անցնում նման հանդիպումները):


Հետաքրքիր է, որ 2005-2011 թվականներին զբաղեցնելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը` Ալի Նագիևին հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ նրա ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովն ու համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննության տակ հայտնվեցին բանդիտիզմի մեղադրանքով:


Դժվար է պատկերացնել, որ նման բարձր պաշտոն զբաղեցրած անձը կարող էր զերծ լինել համակարգի վերին էշելոններում առկա հանցավոր երևույթներից: Զավեշտն այն է, որ այսօր Հայաստանի ընդդիմության հասցեին սպառնալիքներ է հնչեցում նման հանցագործությունների մեջ ներքաշված կառույցի ղեկավարը:
Նման փաստերին չարձագանքելով` հեղինակազրկվում է երկիրը:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 9297

Մեկնաբանություններ