Իրանի բալիստիկ հրթիռների մշակումն ու տարածումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար` հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, հավելելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է դեմ լինել իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի առաջխաղացմանը։