USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Վարկաբեկվում է նախկին իշխանության վերնախավը»

«Վարկաբեկվում է նախկին իշխանության վերնախավը»
27.07.2018 | 02:27

Ինչպես ամենուր, այնպես էլ պետական գույքի կառավարման վարչությունում ներքին ստուգումներ են ընթանում։ Եվ մինչ ստուգումների արդյունքները կամփոփվեն, վերոնշյալ կոմիտեի նորանշանակ նախագահ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` ի՞նչ ժառանգություն է ստացել վարչությունը, և ի՞նչ է բացահայտվել ստուգումների արդյունքում։


-«Ժառանգության» առումով կարող եմ ասել, որ հսկայական անելիքներ կան, քանի որ աշխատանքները համակարգված չեն եղել, և քաղաքականություն, որպես այդպիսին, չի իրականացվել։ Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա դրանք ընթացքի մեջ են, երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտենք, նոր միայն կխոսենք արդյունքներից, մինչ այդ որևէ բան ասելը ճիշտ չեմ համարում։
-ՈՒսումնասիրությունների ավարտից հետո, եթե լինեն խոշոր բացահայտումներ, հնարավո՞ր է, որ դատական գործ սկսվի վարչության նախկին պետի նկատմամբ։
-Եթե լինեն բացահայտումներ և առիթ դիմելու իրավապահներին, վերջիններս կորոշեն իրենց անելիքը։
-Փաստորեն, թողած ժառանգությունից այնքան էլ գոհ չեք, այնուհանդերձ, կա՞ն բաներ, որոնք համակարգում ճիշտ են դրված և գործում են։
-Ստեղծված է օրենսդրական հիմք, կա աշխատող համակարգ, աշխատակազմ։ Այդ ամենը կա, ուղղակի այդ ամբողջը պետք է կարգավորել և մշակել հստակ ռազմավարություն։
-Պարոն Բաբայան, հասարակությունը մի կողմից դրական է ընկալում համատարած ստուգումներն ու բացահայտումները, մյուս կողմից էլ մտավախություն ունի, որ այդպիսով ձևավորվում է անառողջ մթնոլորտ պետության նկատմամբ։ Այսինքն, երբ բոլորը ներկայացվում են որպես թալանչի, պետության նկատմամբ ձևավորվում է անվստահություն։ Կիսու՞մ եք այդ մտահոգությունը։
-Թաքցնելու ոչինչ չունենք, այո՛, մեր պետությունն այդպիսին է եղել, սակայն իրականացված թավշյա հեղափոխությամբ պետության վարկանիշը բարձրացել է։
-Ասում են` պետական ինստիտուտները վարկաբեկվում են այսօրվա իշխանությունների քաղաքականության պատճառով։
-Կարծում եմ` վարկաբեկվում է նախկին իշխանության վերնախավը։ Ինչ վերաբերում է պետական ինստիտուտներին, դրանց միջին և ստորին օղակների աշխատակիցները մեղավոր չեն կատարվածի համար։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ