USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Որ փողը փող բերի

Որ փողը փող բերի
27.07.2018 | 02:49

Օր օրի պետբյուջեից գողացված փողերի հավաքագրումն ավելանում է, մարդիկ էլ սպասում են սոցիալական վիճակի բարելավմանը։ Սա, թերևս, տրամաբանական է, քանի որ ցանկացած հեղափոխությունից մարդն ակնկալում է բարեկեցության մակարդակի բարձրացում։
Եվ այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին երկուսուկես ամսում իրավախախտներից գանձվել է 29 մլրդ դրամ։ Սա բավականին լուրջ գումար է, ինչը մի կողմից կարող է թեթևացնել պետբյուջեի «բեռը», մյուս կողմից էլ իրավախախտների համար լավ դաս կարող է լինել։ Նման օրինակից հետո հարկերը շրջանցողները ստիպված կլինեն մի լավ ծանրութեթև անել կամ, ինչպես ասում են, յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել։ Ի վերջո, եթե անկեղծ լինենք, նույն հարկատուներին էլ է ձեռնտու հարկային դաշտի կարգավորումը, որ իրենք ստիպված չլինեն պետական կառույցների հետ հնարքներ որոնելու, որ «ո՛չ միսը վառվի, ո՛չ շամփուրը»։


Սրա հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր խնդիր է, թե ինչպես կտնօրինվի 29 մլրդ դրամը։ Հայտնի բան է` ախորժակն ուտելիս է բացվում, և երբ «կողքից» լրացուցիչ գումարներ են հայտնվում, ծախսերի ավելացման հավանականությունը ևս մեծանում է։ Եվ այսպես, ի՞նչ նպատակների են ծառայելու այդ գումարները։ Իհարկե, «ծակ» տեղեր շատ կան, աշխատավարձերի և թոշակների բարձրացման հարցն օրախնդիր է և վաղուց սպասված, «հերթի են կանգնած» «միսն» ու «շամփուրը» անվնաս պահելու, նաև անօթևաններն ու պետպատվերով բուժվողները, պետական պարտքի ահռելի բեռն էլ մի գլուխ իր մասին է հիշեցնում։ Խնդիրները կարելի է անվերջ թվարկել։ Իհարկե մենք դեմ չենք աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, իհարկե կարևորում ենք նաև վերը թվարկված բոլոր խնդիրները։ Սակայն այս պահին սոցիալական իրավիճակի զգալի փոփոխությունն անհնար կլինի անգամ մի քանի հազար դրամով աշխատավարձերի կամ թոշակների բարձրացման դեպքում։ Գաղտնիք չէ, որ սոցիալական խնդիրների լուծումը հնարավոր է միայն «երկար փողերի» առկայությամբ, ինչը հնարավոր է ապահովել միայն աշխատատեղեր ստեղծելով։


Այս կարևոր հանգամանքը նկատի ունենալով` վատ չէր լինի, եթե կառավարությունը վերջին 2,5 ամսվա ընթացքում հավաքագրված գումարներն արդյունավետ օգտագործելու ռազմավարական ծրագիր մշակեր։ Այսինքն, փորձ աներ մասնավորի հետ համատեղ ներդրում կատարել տնտեսության մեջ, հատկապես արդյունաբերությունում ստեղծելով նոր աշխատատեղեր։ Այդպիսով և՛ մարդիկ աշխատանքով ապահովված կլինեին, և՛ փողը փող կբերեր։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ