ReAnimania 2019
 

Ասում են...

Ասում են...
27.09.2019 | 00:19

…թե Ան­կա­խու­թյան օր­վա առ­թիվ Սերժ Սարգ­սյա­նի ու­ղեր­ձի «դեմն առ­նե­լու» հա­մար ե­ղել է իշ­խա­նու­թյուն­նե­րի` ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հրա­հան­գը: Վեր­ջին­նե­րիս լր­ջո­րեն ան­հան­գս­տաց­նում է Սերժ Սարգ­սյա­նի վարկանիշի փո­փո­խու­թյու­նը. ի տար­բե­րու­թյուն հոգևո­րա­կան­նե­րին ծն­կի բե­րե­լու իշ­խա­նու­թյան սպառ­նա­լիքի` ՀՀԿ-ա­կան­ներն ուխ­տագ­նա­ցու­թյուն­ներ են կազ­մա­կեր­պում դե­պի ե­կե­ղե­ցի­ներ: Ի դեպ, Լո­ռու այ­ցի ժա­մա­նակ ՀՀԿ-ա­կան­նե­րի հետ ճա­շին մաս­նակ­ցել է նաև Լո­ռու հոգևոր ա­ռաջ­նորդ Սե­պուհ սր­բա­զա­նը: Ա­սում են` Սերժ Սարգ­սյա­նը մի քա­նի կե­նաց է ա­սել` նվիր­ված Հա­յաս­տա­նին, Ար­ցա­խին, բա­նա­կին, ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, հե­րոս­նե­րին, այդ թվում` Ռո­բերտ Քո­չա­րյա­նին:

«Ցան­կա­նում եմ` Հա­յաս­տա­նի հա­մար ա­մեն բան լավ լի­նի: Հա­յաս­տան ա­սե­լով` ոչ միայն եր­կի­րը, ժո­ղովր­դին նկա­տի ու­նեմ, այլև օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին»,- ար­ձա­նագ­րել է նա­խա­գա­հը` խիստ զար­մաց­նե­լով ո­րոշ հան­րա­պե­տա­կան­նե­րի: «Մի զար­մա­ցեք,- ա­սել է Սերժ Սարգ­սյա­նը:- Ան­կախ օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ ու­նե­ցած մեր վե­րա­բեր­մուն­քից, Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե մեր երկ­րի մա­տը վա­ղը փուշ մտ­նի, այս իշ­խա­նու­թյուն­նե­րից է կախ­ված` եր­կի­րը կկա­րո­ղա­նա՞ այդ ճգ­նա­ժա­մից դուրս գալ, թե՞ ոչ»:

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao