Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Յուրաքանչյուր երկիր, որտեղ այժմ գործում են արևմտյան էմիսարները, հիմնադրամները և, այսպես կոչված, ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է մտածի այդ մասին»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Ախր ձերոնք էլ են մեղք, կքրքրվեն

Ախր ձերոնք էլ են մեղք, կքրքրվեն
07.09.2023 | 22:55

Ես ասեմ 60, դու ամենաքիչը 90 հոգի հասկացիր, Ավինենց Տիկո, ու Դավթաշեն շտապող էդ ամբողջ զանգվածը, չհաշված կանգառում մնացած, ավտոբուսում այդպես էլ տեղ չգտածները, մեկ մարդու պես, միանգամայն սրտաբուխ հիշատակում էին քեզ, քո ողջ ազգն ու տակը։

Չմտածես, թե չեմ փորձել չպաշտպանել։

Սակայն ինքնապաշտպանական բնազդս հուշեց, որ եթե ծպտուն հանեմ, ավտոբուսի տակ էլ կթաղեն․ ու բնավ էլ մխիթարություն չէր լինի, որ ավտոբուսը նոր ներկրվածներից էր։

Ասելս ինչ է։

Արի կլինի ժամանակից շուտ ինքնահռչակվիր, պրծի, տրանսպորտի էս ապուշ աշխատանքը կմոռանան անվանդ հետ կապել։

Խոստովանիր, որ քո օգտին է առաջարկս։

Ախր ձերոնք էլ են մեղք, կքրքրվեն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ