• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.07.2019| 00:08
    Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին` չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը` լույս, որոնք դառը քաղցր կհամարեն և քաղցրը` դառն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.07.2019| 00:01
    Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց։ Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրություն չեն դարձնում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.07.2019| 00:08
    Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.07.2019| 00:05
    Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.07.2019| 00:07
    Եվ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է»։ Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա` ըստ իրենց կատարած չար գործերի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.07.2019| 00:06
    Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի, բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.06.2019| 00:08
    Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.06.2019| 00:05
    Այդպես է ասում Ամենակալ Տերը. «Դարձյալ շատ ժողովուրդներ և շատ քաղաքների բնակիչներ պիտի գան Երուսաղեմ. մի քաղաքի բնակիչները պիտի հավաքվեն այլ քաղաքի բնակիչների մոտ և ասեն. «Գնանք աղոթենք Տիրոջ առաջ և խնդրենք Ամենակալ Աստծուն»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.06.2019| 00:06
    Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները` չլսելու համար։ Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին` չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով` նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.06.2019| 00:04
    Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել և վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանը։