ReAnimania 2019
 

Ահա ձեր մար­դը՝ ձեզ

Ահա ձեր մար­դը՝ ձեզ
10.09.2019 | 00:09
Նա­խաս­տեղծ Ա­դա­մը տար­բեր է այ­սօր­վա մար­դուց, մար­դիկ տար­բեր են մի­մյան­ցից, ո­րով­հետև մար­դը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ու­նի ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն:
«Հա­մա­մարդ­կա­յին» բա­ռը գե­ղե­ցիկ է հն­չում, «մար­դա­սի­րա­կա­նը» նույն­պես, «մար­դու ի­րա­վունք­նե­րը», հի­րա­վի, պետք է պաշտ­պան­վեն: Սա­կայն. ո՞վ է մար­դը: Նա՞, ում ա­րա­րեց Աստ­ված, թե՞ նա, ում հա­մար ի­րա­վա­պաշտ­պան­նե­րը ա­րյուն-քր­տինք մտած դրա­մաշ­նորհ­ներ են ստա­նում:
Այ­սօր այս հար­ցը առ­կախ է օ­դում պա­տաս­խա­նի սպաս­ման մեջ: Իսկ կյան­քը հո­սում, անց­նում է մեր կող­քով` անն­կատ ու անշ­շուկ, որ­պես­զի մեզ չխան­գա­րի մեր կարևոր գոր­ծե­րում: Եվ իր գիրկն առ­նում է նրանց, ով­քեր տեն­չում են ի­րեն, քան­զի գի­տեն, որ նրա­նով են ապ­րում: «Եվ այս աշ­խար­հի կեր­պա­րան­քով մի՛ կեր­պա­րան­վեք, այլ նո­րոգ­վե­ցե՛ք ձեր մտ­քի նո­րո­գու­թյամբ, որ­պես­զի դուք քն­նեք լա­վը, և թե ի՛նչ է Աստ­ծու կամ­քը՝ բա­րին և հա­ճե­լին և կա­տա­րյա­լը» (Հռոմ. 12;2): Ի՞նչ է նշա­նա­կում` կեր­պա­րան­վել այս աշ­խար­հի կեր­պա­րան­քով: Նշա­նա­կում է` կապ­կել, կրկ­նօ­րի­նա­կել, սե­փա­կա­նել և իբրև անհ­րա­ժեշտ ու պար­տա­դիր կարգ ըն­դու­նել աշ­խար­հի չար օ­րի­նակ­նե­րը, չար ուս­մունք­նե­րը, չար ըն­թաց­քը: Մար­դը օ­տար­ված է իր հայ­րե­նի հար­կից ու զրկ­ված հայ­րե­նա­կան ժա­ռան­գու­թյու­նից: Պան­դխ­տու­թյան այս վայ­րում` այս աշ­խար­հում մենք չու­նենք ո­չինչ հա­րա­զատ ու սե­փա­կան. մենք աշ­խար­հին ենք օ­տար, աշ­խար­հը` մեզ. «Քան­զի Աստ­ված իր շնոր­հը հայտ­նեց որ­պես փր­կու­թյան մի­ջոց բո­լոր մարդ­կանց, շնորհ, որ խրա­տում է մեզ, որ մեր­ժենք ամ­բարշ­տու­թյու­նը և աշ­խար­հիկ ցան­կու­թյուն­նե­րը, այս աշ­խար­հում ապ­րենք զգաս­տու­թյամբ, աստ­վա­ծա­պաշ­տու­թյամբ և ակն­դետ սպա­սենք ե­րա­նե­լի հույ­սին և փառ­քի հայտ­նու­թյա­նը մեծն Աստ­ծու և մեր Փրկ­չի՝ Հի­սուս Քրիս­տո­սի, որ Իր ան­ձը տվեց մեզ հա­մար, որ­պես­զի մեզ փր­կի ա­մեն ա­նօ­րի­նու­թյու­նից և մաք­րի որ­պես ի­րեն սե­փա­կան ժո­ղո­վուրդ՝ նա­խան­ձախն­դիր բա­րի գոր­ծե­րի» (Տիտ. 2;11-14): Այ­սօր­վա մար­դը շատ է հե­ռու Աստ­ծո պատ­կե­րից ու նմա­նու­թյու­նից: Այ­սօր­վա մար­դուն միայն մկն­դեղ չէ, որ պատ­վաս­տում են, այլև ստր­կա­միտ և բնազ­դա­կան վա­խեր, իսկ որ­պես սփո­փանք և մխի­թա­րու­թյուն հո­գե­կան ցն­ցում­նե­րի դի­մաց` ա­ռա­ջար­կում են ժա­մա­նակ, կյանք ու էու­թյուն լա­փող հար­մա­րանք­ներ: Մար­դու բո­լոր գոր­ծե­րը ան­հա­վա­տու­թյան ու ան­վս­տա­հու­թյան գոր­ծեր են: «Եւ ա­հա Ես ձեզ հետ եմ բո­լոր օ­րե­րում` մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը» (Մատթ. 28;20): «Ձեզ որբ չեմ թող­նի, կգամ ձեզ մոտ» (Հովհ.14;18): «Իմ Հոր տան մեջ բա­զում օթևան­ներ կան. թե չէ Ես ձեզ կա­սեի, թե գնում եմ ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տե­լու. և ե­թե գնամ և ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տեմ, դար­ձյալ կգամ և ձեզ կվերց­նեմ ինձ մոտ, որ­պես­զի, ուր ես լի­նեմ, դուք ևս այն­տեղ լի­նեք: Եվ թե ուր եմ գնում, այդ գի­տեք, գի­տեք և ճա­նա­պար­հը» (Հովհ. 14;2-4): Հի­սուս նրանց ա­սաց. «Ես Եմ Ճա­նա­պար­հը և Ճշ­մար­տու­թյու­նը և Կյան­քը» (Հովհ. 14;6:21): «Ով Իմ պատ­վի­րան­ներն ըն­դու­նում և դրանք պա­հում է, նա՛ է, որ Ինձ սի­րում է. և ով Ինձ սի­րում է, պի­տի սիր­վի Իմ Հո­րից. Ես էլ նրան պի­տի սի­րեմ և Ինձ պի­տի հայտ­նեմ նրան» (Հովհ. 14;21): «Եվ ինչ որ ու­զեք Իմ ա­նու­նով, այն կա­նեմ, որ­պես­զի Հայ­րը փա­ռա­վոր­վի Որ­դու մի­ջո­ցով» (Հովհ.14; 13): «Ե­թե մե­կը սի­րում է Ինձ, Իմ խոս­քը կպա­հի, և Իմ Հայ­րը նրան կսի­րի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևա­նենք» (Հովհ. 14;23):
Հա­վա­տու՞մ ենք ար­դյոք ճշ­մար­տու­թյա­նը և քայ­լեր ա­նու՞մ ենք կյան­քին ըն­դա­ռաջ: Աստ­ծուն կհաս­կա­նա նա, ում սիր­տը երբևէ մոր­մոք­վել է սի­րե­լի հա­րա­զա­տի կորս­տի վշ­տից: Բայց ե­թե մար­դիկ միշտ մի բան գտ­նում են` ի­րենց վշ­տից ա­զատ­վե­լու և սփոփ­վե­լու հա­մար, ա­պա Աստ­ված չի սփոփ­վում, մինչև սի­րե­լիին Ի­րեն չի վե­րա­դարձ­նում: Նա չի սփոփ­վում մեկ մար­դու վե­րա­դար­ձով, այլ կա­րո­տա­բաղձ սի­րով ու գո­րո­վով սպա­սում է բո­լո­րի դար­ձին: Երբ Պի­ղա­տո­սը, քն­նե­լով Հի­սու­սին, Նրա մեջ հան­ցանք չգ­տավ, Նրան հա­նեց ամ­բո­խի մոտ` ա­սե­լով. «Ա­հա ձեր մար­դը` ձեզ»,- և Նա «փշե պսակ ու­ներ և ծի­րա­նի զգեստ» (Հովհ. 19;5): Մարդ­կանց աչ­քում Նա մի խղ­ճուկ թշ­վա­ռա­կան էր, այ­նինչ Նա Թա­գա­վորն էր թա­գա­վոր­նե­րի և Տե­րը տե­րե­րի, Նա Տիե­զեր­քի Ճար­տա­րա­պետն էր և սր­տե­րի վե­րա­կա­ցուն և Նա կա­տա­րել էր Իր ընտ­րու­թյու­նը: Նա ընտ­րել էր իմ ու ձեր բա­րօ­րու­թյու­նը, եր­ջան­կու­թյու­նը, հա­րա­կա­յու­թյու­նը, մար­դի՛կ: Չա­րա­կամ ու ե­րախ­տա­մոռ ամ­բո­խը կար­ծում էր, թե վերջ­նա­կա­նա­պես կկոր­ծա­նի Նրան, Ով նման չէր ի­րենց` չկաս­կա­ծե­լով ան­գամ, որ Նա Իր իշ­խա­նա­կան կամ­քով է հան­ձն­վել նրանց չար սր­տե­րին և չա­րա­գործ ձեռ­քե­րին` պա­տա­րագ­վե­լու ու սր­բա­գոր­ծե­լու, նշ­խար առ նշ­խար բա­րու­թյուն ու սր­բու­թյուն բաշ­խե­լու և Խա­չի բար­ձուն­քից հռ­չա­կե­լու` Կա­տար­վեց: Մենք եր­բեք մինչև վերջ, մինչև որ մեր առջև կբաց­վի հա­վի­տե­նու­թյու­նը, չենք հաս­կա­նա Աստ­ծո` մեզ տված Նվի­րու­մը: Պետք էլ չէ հաս­կա­նալ, այլ ըն­դա­մե­նը պետք է ըն­դու­նել վս­տա­հու­թյամբ և ե­րախ­տա­գի­տու­թյամբ լի սր­տով:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 270

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao