Վար­չա­պե­տի գլ­խա­վոր խորհր­դա­կան Տեր-Պետ­րո­ս­յա­նը հու­շեց՝ պետք է վե­րա­դարձ­նել կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գը

Վար­չա­պե­տի գլ­խա­վոր խորհր­դա­կան Տեր-Պետ­րո­ս­յա­նը հու­շեց՝ պետք է վե­րա­դարձ­նել կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գը
24.01.2020 | 04:45
Դեռևս 2019 թվա­կա­նի վեր­ջին հայտ­նի դար­ձավ‚ որ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը նա­խա­ձեռ­նում է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ Ա­սել‚ որ դա անս­պա­սե­լի էր‚ ճիշտ չի լի­նի։ Ի սկզ­բա­նե քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան շատ ու­ժեր‚ ո­րոնք ներգ­րավ­ված են այ­սօր­վա իշ­խա­նու­թյան կա­ռուց­ված­քում‚ այդ թե­ման ար­դիա­կա­նաց­նում էին դեռևս ԱԺ նա­խընտ­րա­կան շր­ջա­նում։ Այս թե­մա­յին գու­ցե այն­քան էլ լուրջ չէին վե­րա­բեր­վում‚ քա­նի որ իշ­խա­նու­թյան հիմ­նա­կան թևը և ան­ձամբ վար­չա­պե­տը դրա մա­սին ա­ռանձ­նա­պես չէին հն­չեց­նում։ Հի­շար­ժան է‚ որ ան­գամ 2015 թվա­կա­նին‚ երբ Սերժ Սարգ­սյանն էր նա­խա­ձեռ­նում սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ և երկ­րի կա­ռա­վար­ման մո­դելն էր փո­խում‚ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չմիա­ցավ ընդ­դի­մու­թյան միաս­նա­կան ճա­կա­տին՝ ընդ­դեմ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի‚ ին­չի հա­մար իր շատ գոր­ծըն­կեր­նե­րի‚ մաս­նա­վո­րա­պես‚ ՀԱԿ-ի կող­մից‚ ո­րակ­վեց որ­պես Սերժ Սարգ­սյա­նի հա­ճա­խորդ։
Սա­կայն հե­տա­գա գոր­ծըն­թաց­նե­րը‚ իշ­խա­նա­վա­րու­թյան 1 տարի 7 ամսից 1 տարի 8 ամս­վա ժա­մա­նա­կաշր­ջա­նը նոր օ­րա­կարգ ա­ռա­ջաց­րեց իշ­խա­նու­թյան ու հատ­կա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար‚ ին­չը ևս հա­սու­նաց­րեց 2020 թվա­կա­նին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը։ Խն­դիրն այն է‚ թե ինչ ծա­վալ‚ ինչ մասշ­տաբ և ինչ քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ կա­րող է ու­նե­նալ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ Քա­նի որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը‚ ինչ­պես միշտ‚ կամ ան­տե­ղյակ լի­նե­լով‚ կամ իբրև թե մանևրե­լով‚ կամ էլ խու­սա­փե­լով պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից‚ ա­նո­րոշ պա­տաս­խան­ներ են տա­լիս հար­ցին այդ փո­փո­խու­թյուն­նե­րի վերջ­նա­կան նպա­տա­կի ու մասշ­տաբ­նե­րի մա­սին՝ ա­նե­լով ի­րա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­ներ‚ բնա­կա­նա­բար վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում և քա­ղա­քա­կան դաշ­տում տար­բեր վար­կած­ներ են ի հայտ գա­լիս։ Այ­նուա­մե­նայ­նիվ‚ կա­րե­լի է նկա­տել‚ որ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն ընդ­հա­նուր առ­մամբ եր­կու ի­մաստ ու­նեն՝ ա) լո­կալ նշա­նա­կու­թյուն և բ) գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի նպա­տակ հե­տապն­դող։
Անդ­րա­դառ­նանք դրան­ցից յու­րա­քան­չյու­րին։
1. Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի լո­կալ խն­դիր­ներն ա­ռա­ջին հեր­թին առ­նչ­վում են Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նին։ Չի բա­ցառ­վում‚ որ իշ­խա­նու­թյու­նը կնա­խա­ձեռ­նի նաև տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ձևա­վոր­ման ինս­տի­տու­տի փո­փո­խու­թյուն։ Մաս­նա­վո­րա­պես‚ կամ մեծ քա­ղաք­նե­րում կվե­րա­դառ­նան քա­ղա­քա­պե­տե­րի ուղ­ղա­կի նշա­նակ­մա­նը‚ կամ հա­կա­ռա­կը՝ հա­մա­տա­րած կանց­նեն ա­նուղ­ղա­կի նշա­նակ­ման մե­խա­նիզ­մին՝ ա­վա­գա­նու մի­ջո­ցով։ Ինչ վե­րա­բե­րում է ՍԴ-ի վե­րա­բե­րյալ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին‚ ա­պա ա­մեն ինչ շատ հաս­կա­նա­լի է։ Իշ­խա­նու­թյու­նը‚ որ փոր­ձեց և դեռ շա­րու­նա­կում է փոր­ձել ռեպ­րե­սիվ մե­թոդ­նե­րով կոտ­րել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը‚ ի վեր­ջո հաս­կա­ցավ‚ որ այդ մե­խա­նիզ­մը չի գոր­ծում‚ և ՍԴ ան­դամ­նե­րը՝ ի­րենց ղե­կա­վա­րի գլ­խա­վո­րու­թյամբ‚ բա­վա­կա­նին ան­կոտ­րում և սկզ­բուն­քա­յին են։ Ա­վե­լին‚ իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նույ­նիսկ ա­վե­լի են հա­մա­խոբ­վում ՍԴ ան­դամ­նե­րին։ Ըստ վար­կած­նե­րից մե­կի՝ ան­գամ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից վե­րահս­կե­լի հա­մար­վող ՍԴ ան­դամ­ներն ա­նընդ­հատ տե­ռո­րի և ռեպ­րե­սիա­յի մե­թո­դո­լո­գիա­յի պատ­ճա­ռով ե­րես են թե­քում վար­չա­պե­տից և հա­մախ­մբ­վում են ՍԴ նա­խա­գա­հի շուր­ջը։ Օ­րեն­քի ու­ժով ՍԴ ան­դամ­նե­րին կա­շա­ռե­լու մե­խա­նիզ­մը ա­ռայժմ ար­դյունք չի տա­լիս։ Սա բնա­կան է։ ՍԴ ան­դամ­ներն ու դա­տա­վոր­նե­րը փորձ­ված ու շատ բան տե­սած մար­դիկ են՝ ի տար­բե­րու­թյուն այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րի‚ ո­րոնց աշ­խա­տան­քա­յին գր­քույ­կը բաց­վել է իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ԱԺ-ում կամ կա­ռա­վա­րու­թյու­նում։ Նրանք շատ լավ հաս­կա­նում են՝ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ի­րա­վա­կան այդ կար­գա­վի­ճակն ան­մի­ջա­պես հօդս է ցն­դե­լու։ Պար­տա­դիր-կա­մա­վոր այդ օ­րեն­քը հա­մար­վե­լու է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան‚ դա նրանց ո­չինչ չի տա­լու‚ հա­կա­ռա­կը՝ թե հա­սա­րա­կու­թյու­նը‚ թե իշ­խա­նու­թյու­նը ի­րա­վա­կան ա­ռու­մով մե­կու­սաց­նե­լու են նրանց‚ և չե­ղյալ է հայ­տա­րար­վե­լու այդ գոր­ծար­քը։ Այս­տեղ‚ փաս­տո­րեն‚ ՍԴ ան­դամ­նե­րի մոտ կա նաև պրագ­մա­տիկ հաշ­վարկ։ Ի սկզ­բա­նե շատ դժ­վար էր պատ­կե­րաց­նել‚ թե կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում թրծ­ված ու իշ­խա­նա­կան ինտ­րիգ­նե­րին քա­ջա­ծա­նոթ ՍԴ ան­դամ­նե­րը կգ­նա­յին նման գոր­ծար­քի։ Այս պա­րա­գա­յում իշ­խա­նու­թյա­նը մնում է ՍԴ վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նե­լու ա­մե­նաեր­կար ճա­նա­պար­հը՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ‚ ին­չը կա­րե­լի էր ի սկզ­բա­նե կի­րա­ռել և չլա­րել ի­րա­վի­ճա­կը‚ ին­չը շատ դժ­վար է ա­ռանց ի­մի­ջա­յին և քա­ղա­քա­կան լուրջ զո­հա­բե­րու­թյուն­նե­րի լու­ծել։ Մա­նա­վանդ որ տես­նում ենք՝ մի­ջազ­գա­յին ա­տյան­ներն ակն­հայ­տո­րեն սա­տա­րում են Հրայր Թով­մա­սյա­նին‚ և տվյալ դեպ­քում այս թե­ման Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­ժե­րից վեր է։ Այս­պի­սով՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը կա­րող են լու­ծել ՍԴ-ի հետ կապ­ված թն­ջուկն ու այս կարևո­րա­գույն ա­տյա­նը տե­ղա­փո­խել Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ։
2. Սա­հ­մանադ­րա­կան փո­խո­փու­թյուն­նե­րը նաև գլո­բալ նպա­տակ­ներ են հե­տապն­դում։ Իր կա­ռա­վար­ման ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սել է շատ հս­տակ հաս­կա­նալ‚ թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում երկ­րում‚ սկ­սել է գի­տակ­ցել իր ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Էյ­ֆո­րիան ան­ցել է‚ հի­մա սկ­սվել է խու­մա­րի փու­լը։ Նա տես­նում է‚ որ տն­տե­սու­թյան մեջ‚ մեղմ ա­սած‚ լր­ջա­գույն ճահ­ճա­ցում է‚ է­կո­նո­մի­կան ընդ­հան­րա­պես չի շն­չում‚ վեր­ջին շր­ջա­նում նկա­տե­լի է նաև հա­սա­րա­կու­թյան ա­պա­տիան‚ իսկ գոր­ծա­րար­նե­րը‚ ո­րոնք շատ ա­վե­լի ճկուն են‚ շատ վա­ղուց են հաս­կա­ցել‚ որ ի­րա­կա­նում երկ­րում իշ­խա­նու­թյան խոսքն ու գոր­ծը չեն հա­մընկ­նում։ Ըստ էու­թյան‚ չի բա­ցառ­վում‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սել է հաս­կա­նալ‚ որ միա­ժա­մա­նակ քա­ղա­քա­կա­նու­թյամբ և տն­տե­սու­թյամբ զբաղ­վե­լը‚ զու­գա­հեռ նաև սե­փա­կան ու իշ­խա­նու­թյան PR-ն ա­նե­լը մի մար­դու բեռ չէ։ Մա­նա­վանդ ե­թե հաշ­վի առ­նենք‚ որ նրա այդ ու­նա­կու­թյուն­նե­րը մեծ չեն‚ իսկ հան­րու­թյունն էլ սկ­սել է ա­վե­լի հա­մար­ժեք ար­ձա­գանք­ներ տալ ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Այս պա­րա­գա­յում Նի­կոլ Փա­շի­նյա­նի քո­ղարկ­ված խոր­հր­դա­կան­ներն ու գոր­ծըն­կեր­նե­րը‚ մաս­նա­վո­րա­պես ՀԱԿ-ից և ա­մե­նա­կարևո­րը՝ նրա գլ­խա­վոր խոր­հր­դա­կան Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը‚ հու­շում են այս հար­ցե­րի լուծ­ման լա­վա­գույն ճա­նա­պար­հը՝ փո­խել կա­ռա­վար­ման ձևն ու անց­նել կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի։ Հա­մա­կարգ‚ ո­րը փոխ­վեց ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի կող­մից՝ իշ­խա­նա­կան իր վե­րար­տադ­րու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Պա­տա­հա­կան չէ‚ որ ՀԱԿ-ն ան­մի­ջա­պես հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ՝ նպա­տա­կա­հար­մար գտ­նե­լով կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի վե­րա­կանգ­նու­մը։ Կի­սա­նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի պայ­ման­նե­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րող է գո­նե հույ­սեր փայ­փա­յել‚ որ ե­թե սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն ա­րագ կա­տար­վեն‚ իր վար­կա­նի­շը դեռևս կշա­րու­նա­կի մնալ բարձր‚ և հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում դառ­նա­լու նա­խա­գահ։ Այս պա­րա­գա­յում տն­տե­սու­թյան ամ­բողջ բե­ռը‚ այդ թվում Նի­կոլ Փա­շի­նյա­նի օ­րոք ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը‚ կվե­րա­հաս­ցեագր­վեն վար­չա­պե­տին։ Իսկ վար­չա­պե­տի պաշ­տո­նը տվյալ դեպ­քում ա­մե­նա­խո­ցե­լի պաշ­տոնն է դառ­նում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր հա­մա­կար­գում կս­տա­նա իր ա­մե­նա­նա­խընտ­րե­լի դիր­քը՝ լիա­կա­տար կվա­յե­լի իշ­խա­նու­թյու­նը‚ սա­կայն որևէ պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրի ձա­խո­ղում­նե­րի հա­մար։ Եվ որ­պես քա­վու­թյան նո­խազ միշտ հան­դես կգա վար­չա­պե­տը։ Սա Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ա­մե­նաի­դեա­լա­կան վի­ճակն է։ Ինչ­պես ցույց է տվել վեր­ջի­նիս իշ­խա­նա­վար­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նը‚ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­հա­րա­զատ խա­ղաոճն է՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցել բո­լո­րի վրա։ Եր­բեմն նույ­նիսկ այդ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գց­վում է սե­փա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վրա‚ սա­կայն եր­բեք ին­քը չի ստանձ­նում այն։
Ի­հար­կե‚ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի փո­փո­խու­թյուն­նե­րը կհա­մեմ­վեն քա­րոզ­չա­կան հա­մա­պա­տաս­խան կար­գա­խոս­նե­րով‚ նույ­նիսկ կհիմ­նա­վոր­վի‚ թե վար­չա­պե­տա­կան հա­մա­կար­գը որ­քան է խան­գա­րել‚ որ­պես­զի Հա­յաս­տա­նը թռիչ­քաձև տն­տե­սա­կան զար­գա­ցում ու­նե­նա։ ՈՒ­ղեղ­ներ լվա­նա­լու գոր­ծում Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ ի­հար­կե‚ վար­պետ է։
Գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րի հա­մա­տեքս­տում կա­րե­լի է դի­տար­կել նաև այն հան­գա­ման­քը‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սում է հաս­կա­նալ‚ որ խոր­հր­դա­րա­նում իր քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը բա­վա­կա­նին հեղ­հե­ղուկ զանգ­ված է։ Եվ 88 պատ­գա­մա­վոր­նե­րի մի մա­սը‚ ո­րոնք նրա քա­ղա­քա­կան հե­նա­րանն են հա­մար­վում‚ ցան­կա­ցած պա­հի‚ տար­բեր պատ­ճառ­նե­րից ել­նե­լով՝ կա­րող է դա­դա­րել մնալ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան թի­մում։ Եվ ե­թե հաշ­վի առ­նենք «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» բնույ­թը կամ այն‚ որ հնա­րա­վոր է շատ ա­րագ պայ­մա­նա­վոր­վել «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի» հետ‚ շատ ա­րագ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը կա­րող է մաս­նատ­վել։ Իսկ վար­չա­պե­տի անձն այ­սօր­վա սահ­մա­նադ­րու­թյամբ ո­րո­շում է խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Այ­սինքն՝ ե­թե որևէ պա­հի խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը ե­րե­րա‚ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­զա­պես կզրկ­վի վար­չա­պե­տի պաշ­տո­նից։ ՀՀ գոր­ծող վար­չա­պե­տը հաս­կա­նում է‚ որ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյունն իր հա­մար հու­սա­լի հե­նա­րան չէ‚ և ին­քը ե­րաշ­խա­վոր­ված չէ նե­րիշ­խա­նա­կան հե­ղաշր­ջում­նե­րից։ Այն­պես որ՝ վար­չա­պետն այ­սօր շա­հագր­գռ­ված է հնա­րա­վո­րինս շուտ ներդ­նել իր հա­մար ե­րաշ­խա­վոր­ված իշ­խա­նա­կան հա­մա­կարգ և կա­խում չու­նե­նալ որևէ քա­ղա­քա­կան ու­ժից։
Սրանք են այն եր­կու գոր­ծոն­նե­րը‚ ո­րոնք մղում են Փա­շի­նյա­նին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի։ Վեր­ջինս ակն­հայ­տո­րեն շտա­պում է‚ և ժա­մա­նա­կը նրա դեմ է աշ­խա­տում։ Երկ­րում տի­րող թեժ ի­րա­վի­ճա­կը‚ որևէ խն­դիր լու­ծե­լու կա­ռա­վա­րու­թյան ան­կա­րո­ղու­թյու­նը‚ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ջայ­լա­մի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան մեջ հար­ցեր են ա­ռա­ջաց­նում՝ ար­դյոք այդ իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նու՞մ է կամ կա­րո՞ղ է լու­ծել իր խն­դիր­նե­րը։ Իսկ դա հան­գեց­նե­լու է նրան‚ որ լո­կալ խն­դիր­նե­րի հա­մար մղ­վող ցան­կա­ցած պայ­քար (լի­նի մսա­վա­ճառ­նե­րի‚ «Ար­մաթ» լա­բո­րա­տո­րիա­նե­րի‚ ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րի փակ­ման թե այլ խն­դիր) ան­խու­սա­փե­լիո­րեն քա­ղա­քա­կա­նաց­վե­լու է։ Եվ դրա գա­գաթ­նա­կե­տը դառ­նա­լու է այն‚ որ ընդ­դի­մա­դիր դաշ­տում ձևա­վոր­ված քա­ղա­քա­կան այն ու­ժը‚ ո­րը կապ­ված չի լի­նի նախ­կին­նե­րի հետ‚ հան­դես կգա որ­պես այ­լընտ­րանք և տեր կկանգ­նի այդ խն­դիր­նե­րին՝ երկ­րում գե­նե­րաց­նե­լով բա­վա­կա­նին լուրջ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ։
Այս­պի­սով՝ 2020 թվա­կա­նին պրո­ցես­նե­րը շատ ա­վե­լի ա­րագ են ըն­թա­նա­լու‚ քան գու­ցե պատ­կե­րաց­նում են իշ­խա­նու­թյու­նը և նույ­նիսկ հա­սա­րա­կու­թյու­նը։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ