Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում: ● Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչելու մասին օրենքն ուժի մեջ է մտել: ● Գերմանիայի ԱԳՆ-ն մտադիր է արտաքսել ավելի քան 30 ռուս դիվանագետի: ● ԱՄՆ-ի Միսիսիպի և Ալաբամա նահանգներում տորնադոյի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել. Ռոլինգ Ֆորք քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է:               
 

Ասում են

Ասում են
06.12.2022 | 07:26

Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ոչ Փարիզ, ոչ էլ Նյու Յորք… Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում:

Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել… Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը, նրանք, ի տարբերություն ձեզ, հիշողություն ունեն:


Հասմիկ Պապյան

Դիտվել է՝ 115006

Մեկնաբանություններ