Վառվել են Նյու Յորքի գլխավոր տոնածառի լույսերը

Վառվել են Նյու Յորքի գլխավոր տոնածառի լույսերը
06.12.2019 | 18:02

Մոտ 8 կիլոմետր երկարությամբ զարդանախշերն այս տարի զարդարել են 60 տարեկան 23 մետրանոց եղևնուն, որ տեղադրված է Նյու Յորքի Ռոքֆելեր-փլազա հրապարակում: Տոնածառի վրա տեղադրված 50 հազար գունավոր լույսերի ու 70 անկյունանի բյուրեղյա աստղի, ինչի քաշը 450 կգ է, լուսավորմամբ տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառի լույսերի միացման ամենամյա արարողությունը: Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունն ու հավելում, որ եղևնու գագաթի աստղը ստեղծվել է 3 մլն բյուրեղներից, ինչի արտադրողն ավստրիական Swarovski ընկերությունն է:

Նշենք, որ ԱՄՆ-ում ավանդական սուրբծննդյան շրջանը մեկնարկում է հենց այն օրվանից, երբ Ռոքֆելեր-փլազայի տոնածառի լույսերը վառվում են։ Ըստ տվյալների՝ այդ ընթացքում տոնածառի մոտ ամեն օր մոտ կես միլիոն մարդ է գալիս:
Աղբյուրը հայտնում է, որ ծառը քաղաքի կենտրոնում կմնա մինչև 2020 թվականի հունվարի 14-ը:


Հավելենք՝ Ռոքֆելեր-փլազայում սուրբծննդյան տոնածառի տեղադրման ավանդույթը սկսվել է 1930-ական թվականներից, իսկ լույսերը միացնելու առաջին արարողությունը տեղի է ունեցել 1933-ին։ Տոնածառի լույսերի վառման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է 1997-ից:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao