Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը. անխափան գազամատակարարման դեպքում հունվարի 30-ից ուսումնական հաստատություններում կվերսկսվեն պապապմունքները:               
 

Հայաստանի իշխանությունը փորձում է Արցախի խնդիրը բարդել Ռուսաստանի վրա

Հայաստանի իշխանությունը փորձում է Արցախի խնդիրը բարդել Ռուսաստանի վրա
02.12.2022 | 07:34

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացել է մի շարք փակագծեր՝ հերթական անգամ հասկացնելով, որ Հայաստանի իշխանությունն աշխատում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի շահի համար՝ փորձելով Արցախի խնդիրը բարդել Ռուսաստանի վրա ու դառնալ Թուրքիայի սիրուհի։


Լավրովը բառացիորեն ասում է․ «2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթնաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, և կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել։
Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձևակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին, և այդ արտահայտությունը կար։ Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։

Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»։


Այլ կերպ ասած՝ ՌԴ իշխանությունները շատ հստակ հասկացնում են, որ հայկական կողմը փորձում է ռուսների վրա բարդել Արցախի վերաբերյալ Ադրբեջանի հետ գործարքը։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 11364

Մեկնաբանություններ