«Իրանի հզոր զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում կկանխի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն, հետևաբար, պետք է ապահովվեն տարածաշրջանում հայերի անվտանգությունն ու իրավունքները, իսկ ներկայիս սահմանները չեն կարող փոխվել»,- հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։