Դուք մի՞թե չեք լսում «կարմրաբերետ դիտահորների» անտաղանդ դղրդոցը։ Շատ կներեք, բայց կանխազգացի, որ զարմացաք՝ մի՞թե դիտահորը կարմիր բերետ է կրում, կարծես թե, չենք նկատել։
Այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։