«Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը»,-ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին:               
 

Թուրքիայից Ռուսաստան առաջին գնացքը

Թուրքիայից Ռուսաստան առաջին գնացքը
10.02.2021 | 20:54

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Թուրքիայից առաջին գնացքն է ժամանել Ռուսաստան։ Գնացքը Անկարայից դուրս էր եկել հունվարի 29-ին և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Կալուգայի շրջան է հասել 11 օրում։


15 վագոնից բաղկացած բեռնատար շարժակազմը Ռուսաստան տեղափոխել է թուրքական արտադրության գազօջախներ և սպասք լվացող մեքենաներ։
Մոսկվայից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Վորսինո բնակավայրում գնացքը պաշտոնական արարողությամբ դիմավորել են տեղական իշխանությունները և Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։ Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել է, թե սա ոչ միայն երկաթուղի է լինելու, այլև «երկու ժողովուրդներին միավորող բարեկամության ուրույն կամուրջ»։
«Մենք շարունակում ենք առաջ ընթանալ դեպի նպատակակետը, որը մեզ համար սահմանել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը», - տեղական լրատվամիջոցներին ասել է Սամսարը։ Խոսքը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու մասին նախանշված նպատակին է վերաբերում, որի մասին Էրդողանը հայտարարել էր 2019-ի ապրիլին՝ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում։


Թուրքիայից Ռուսաստան այս ուղով առաջին անգամ է գնացք ժամանում։ Նախկինում բեռնափոխադրումներն իրականացվում էին ծովով, ինչն ավելացնում էր տևողությունը և ծախսերը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման հանձնվեց 2017-ի հոկտեմբերին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցությամբ։ Հայաստանը շրջանցող երկաթուղին նպատակ ուներ Թուրքիային կապել Կենտրոնական Ասիայի երկրները։ 2019-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները հուշագիր ստորագրեցին երկաթգծին ռուսական երկաթուղու միացման հնարավորության վերաբերյալ։


Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի լույս10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 9-րդ կետով համաձայնություն էր ձեռք բերվում ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերը։ Նույն կազմով հանդիպման ընթացքում 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ պլանավորում է երկաթուղային, ճանապարհատրանսպորտային փոխադրումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքը։ Հայտարարության այս կետի իրագործումը ցամաքային հաղորդակցության մեկ այլ ճանապարհ կբացի Ռուսաստանի և Թուրքիայի համար՝ արդեն նաև Հայաստանի տարածքով։

Դիտվել է՝ 19427

Մեկնաբանություններ