«ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
12.04.2023 | 23:34

Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, պարզապես այն պատճառով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազգային շահերի գոտին է։ Չնայած առանձին պետություններ, այդ թվում համաշխարհային տերությունները, փորձում են Ռուսաստանին դուրս մղել այստեղից, փորձում են խաղեր տալ, այդ թվում և Հայաստանի հետ, Ռուսաստանն այստեղից ոչ մի տեղ չի գնա, պարզապես այն պատճառով, որ սա մեր ազգային շահերի տարածքն է։

Ինչ-որ բան չեմ տեսնում, որպեսզի Ռուսաստանը հանկարծ հրաժարվի իր ազգային շահերից։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Սա այն է, ինչն այստեղ, այդ թվում մեդիա-միջավայրում, ցավոք, հաճախ ենթարկվում է կասկածի, ծաղրվում է, բայց այդ իրողության ծաղրումից այն չի դադարում իրողություն լինել:

Ալեքսեյ Տոկարև

Միջազգայնագետ

Դիտվել է՝ 105488

Մեկնաբանություններ