Ջեյմի Դեվիս
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.03.2019| 00:06
    ՈՒ՞մ համար է վայը, ու՞մ համար է խռովությունը, ու՞մ համար են դատաստանները, ու՞մ համար են դաժանություններն ու տարակուսանքները, ու՞մն են աջ ու ձախ տրված հարվածները, և ու՞մն են հարվածից կապտած աչքերը. ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.03.2019| 00:11
    Լսի՛ր, որդյա՛կ, իմաստու՛ն եղիր և ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։ Մի՛ լինիր հարբեցող և մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետև գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.03.2019| 00:02
    Որդյա՛կ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես և իմ սիրտը։ Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես։ Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկյուղը պահի՛ր սրտիդ մեջ։ Եվ եթե պահես, դու զավակ կունենաս, և քո հույսը չի կտրվի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.03.2019| 00:01
    Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր և մի՛ ցանկացիր նրա կերակուրը, քանզի նա ուտում և խմում է այնպես, ինչպես մեկը մազ կուլ տար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.03.2019| 00:04
    Երբ հզորների հետ սեղան նստես` ընթրիքի, ուտելուց առաջ լա՛վ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, և նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։ Իմացի՛ր նաև, որ դու ևս պարտավոր ես նույնը պատրաստել։ Եվ եթե ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն կգնան սուտ կյանքի հետ:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.03.2019| 00:02
    Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է հղանում և կրակ է կուտակում իր շուրթերի վրա։ Խորամանկ մարդը չարիքներ է նյութում, չարությամբ բորբոքում է նենգության լապտերը և բարեկամներին բաժանում է իրարից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.03.2019| 00:27
    Առավել ցանկալի է իմաստություն ստանալ, քան ոսկի, և առավել բաղձալի է խոհեմություն ձեռք բերել, քան արծաթ։ Կյանքի շավիղները հեռացնում են չարիքներից, և արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.02.2019| 00:03
    Խոնարհ մարդու բոլոր գործերը հայտնի են Տիրոջը, և Տերն է դատում հոգիները։ Քո գործերը հանձնի՛ր Տիրոջ ձեռքը, և քո մտադրությունները պիտի կատարվեն։ Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, և դու շնորհ կգտնես Տիրոջ առջև։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.02.2019| 00:10
    Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, և ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մոտ։ Աղքատներին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.02.2019| 00:16
    Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։
Natalia Oreiro in Yerevan