USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.11.2018| 00:29
    Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զորացրու՛ և մեզ, Տ՛եր, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.11.2018| 00:16
    Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից և շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.11.2018| 00:12
    Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներով հասի՛ր օգնության, ով Դու Գովյալդ բոլոր կանանց մեջ, ծնրադիր խնդրի՛ր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ով ծնողդ Աստծո։
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.11.2018| 00:03
    Ո՛ղջ լեր, Թագուհի՛, Մա՛յր ողորմության. մեր կյանք, քաղցրություն և հույս, ո՛ղջ լեր: Քեզ ենք աղաղակում Եվայի աքսորյալ որդիներս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    02.11.2018| 00:02
    Ողջու՜յն Քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տեր ընդ Քեզ: Օրհնյա՜լ ես Դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի Քո՝ Հիսուս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.10.2018| 00:19
    Ողջու՜յն Քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տեր ընդ Քեզ: Օրհնյա՜լ ես Դու ի կանայր, և օրհնյալ է պտուղ որովայնի Քո՝ Հիսուս: Սրբուհի Մարիամ, մայր Աստծո, բարեխոսեա վասն մեր մեղավորացս, այժմ և ի ժամու մահվան մերո. Ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.10.2018| 00:14
    Հաճելի է բեռից ազատ լինելու զգացողությունը, մաքուր սիրտ ունենալը։ Հիշե՛ք, որ Աստված ողորմած է։ Բոլորիս ողորմած Հայրն է։ Մենք Նրա զավակներն ենք, և Նա կների մեզ և կմոռանա, եթե մենք հիշենք այդպես վարվել։
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.10.2018| 00:09
    Նախքան քնելը քննիր քո խիղճը: Ամեն գիշեր, նախքան քնելը, պետք է քննես քո խիղճը, որովհետև չգիտես՝ առավոտյան ողջ կլինե՞ս։ Այն, ինչ քեզ վրդովում է, կամ սխալ ես գործել, պետք է վերականգնել։ Եթե մի բան ես գողացել, աշխատիր վերադարձնել։ Եթե մեկին վիրավորել ես, փորձիր հաշտվել այդ մարդու հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.10.2018| 00:09
    Տու՛ր ինձ, Տե՛ր, մտքի արթնություն և զգայարանների զգաստություն, որպեսզի զվարթ մտքով ու արթուն խոհերով հանգստանամ և գոհությամբ փառավորեմ Ամենասուրբ տերությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.10.2018| 00:17
    Վերակացու և պահապա՛ն եղիր անձիս, ով Տե՛ր իմ Հիսուս, պահի՛ր ինձ դևերից և փրկի՛ր մարդկային փորձանքներից: