Պողոս առաքյալն ասում էր. «Իշխանությունները Աստծո ծառաներն են»: Իսկ բնական չէ՞ արդյոք, որ ծառան իր Տիրոջ խրատներով կերտվի, որովհետեւ իշխանական բարոյական դաշտից շատ բան է կախված ընդհանուր ժողովրդի համար:
Նիկոլը լավ խոսեց Թումանյանի թեմայով: Լավ խոսեց, բայց վտանգավոր, Թումանյանի անունից ասելով. «Հայ ժողովուրդ, վե՛ր կաց և քայլի՛ր»: Նիկոլի ասածը նշանակում է մոռանալ, որ Թումանյանը միշտ եղել է աղքատների, գաղթականների ու մահացու հիվանդների կողքին, նրանց խնդիրները լուծելով:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր. ամեն:
Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, և ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մոտ։ Աղքատներին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։
Գոհանում եմ Քեզնից, ո՛վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից, խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:
Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Ներքին քաղաքականության տեսակետից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործերն առաջվա պես լավ չեն: Բնակչությունն ավելի ու ավելի շատ է զգում տնտեսական ու քաղաքական ճնշումը: Այդ պատճառով ազգին իր ուղերձում Պուտինը փորձում էր լիցքաթափել իրավիճակը` գրում է Մարկուս Ակերետը Neue Zürcher Zeitung-ում: