ՔԴՄ նախագահը հերքել է Մերկելի հրաժարականի լուրերը

ՔԴՄ նախագահը հերքել է Մերկելի հրաժարականի լուրերը
12.05.2019 | 23:52

Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հերքել է, որ Անգելա Մերկելը կարող է վաղաժամկետ հրաժարական տալ և իրեն հանձնել լիազորությունները: Welt am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել է﹒«Կանցլերը և կառավարությունն ընտրվել են ամբողջ լեգիսլատուրայի ընթացքի համար, և քաղաքացիները, ըստ իրավունքի, ակնկալում են, որ նրանք (կանցլերը և կառավարությունը) լրջորեն են վերաբերվում պարտականություններին, որոնք բխում են այս ընտրություններից»:

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao