Parker quartet
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մայիսի 31-ին:               
 

Մայք Պոմպեո﮳ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սիրիայի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել

Մայք Պոմպեո﮳ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սիրիայի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել
15.05.2019 | 11:30

Սոչիի բանակցություններում Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված մի շարք հստակ քայլերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։
Պետքարտուղարը նշել է, որ չի կարող բարձրաձայնել դրանց մասին։
«Հստակ քայլեր կան, որոնք, ինչպես ես եմ կարծում, կարող ենք անել և մենք, և նրանք»,-ասել է Պոմպեոն։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են սկսել աշխատել այն ուղղությամբ, որը թույլ կտա արգելափակումից հանել Սիրիայում քաղաքական գործընթացը և դառնա առաջին քայլը՝ այդ երկրում Սահմանադրական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao