USD484.70
EUR549.12
RUB7.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.12.2018| 00:02
    Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քո մեջ։ Որդյա՛կ, պատվի՛ր Տիրոջը և զորացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.12.2018| 00:01
    Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքը և մի՛ մերժիր մորդ խրատը։ Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, մշտապես պահի՛ր քո գլխում և, իբրև մանյակ, գցի՛ր քո պարանոցին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.12.2018| 00:01
    Հնարավո՞ր է արդյոք, որ մեկը կրակը պահի իր գոգի մեջ և շորը չայրի, կամ որևէ մեկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով և իր ոտքերը չայրի, այդպես էլ անհնարին է որևէ մեկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը և առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենա նրան, չի արդարացվելու։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.12.2018| 00:07
    Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստու՛ն եղիր նրանից ավելի. քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը և հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.11.2018| 00:01
    Արդարների ճանապարհները նման են ծագող լույսի, որ առաջնորդում և լուսավորում է նրանց, մինչև որ օրը լրիվ լուսավորի։ Ամբարիշտների ճանապարհները նման են խավարի, և նրանք չգիտեն, թե ինչպես պիտի սայթաքեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    27.11.2018| 00:04
    Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո փողոցով թող հոսեն դրանք։ Թող դրանք միայն քոնը լինեն, և օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.11.2018| 00:03
    Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, որպեսզի բարի խորհուրդներ պահես, ես պատվիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստությունը։ Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի սուր, քան երկսայր սուրը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.11.2018| 00:25
    Որդինե՛ր, լսեցե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստությունը, քանզի ձեզ բարի պարգևներ պիտի տամ. մի՛ թողեք իմ պատվիրանները, որովհետև ես ևս հնազանդ որդի էի հորս համար և սիրելի էի մորս աչքին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.11.2018| 00:29
    Լսի՛ր , որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները պիտի շատանան, և պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները։ Ես իմաստության ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շավիղներով, որպեսզի, եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, երբեք չհոգնես։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.11.2018| 00:16
    Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտու՛ղ հատկացրու նրան, որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով, և քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն։