Ասում են...

Ասում են...
24.01.2020 | 04:36
...թե Ար­ցա­խում կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ, երբ քն­նարկ­ման հիմ­նա­կան թե­մա­նե­րը պետք է լի­նեին Ար­ցա­խի ավ­տան­գու­թյան քն­նար­կում­նե­րը, վե­րած­վել են Հա­յաս­տա­նի նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից ա­ռա­վե­լա­գույնս ա­ռանձ­նա­նա­լու, մե­ղադ­րանք­ներ հն­չեց­նե­լու, նո­րօ­րյա իշ­խա­նու­թյուն­նե­րին քծ­նե­լու-սի­րա­շա­հե­լու մր­ցույ­թի։ Հի­շյալ պայ­քա­րում ա­ռաջ­նա­հեր­թու­թյունն ար­դեն պատ­կա­նում է Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նին և յուր ա­ջա­կից­նե­րին։ Ի դեպ, ոչ վաղ ան­ցյա­լում սրանք ՀՀ տար­բեր պաշ­տո­նյա­նե­րի աչ­քը մտ­նե­լու, «շո­յանք­ներ վաս­տա­կե­լու» հա­մար պատ­րաստ էին ա­մեն ին­չի:
Կտ­րուկ շր­ջա­դարձ ապ­րող մա­սի­սա­կա­ննե­րից` Հադ­րու­թի քա­ղա­քա­պետ Վա­հան Սա­վա­դյա­նը, որ Ար­ցա­խի հա­մար խառն օ­րե­րին հիմ­նա­կան սա­բո­տաժ­նիկ­նե­րից էր, ու Մա­սիս Մա­յի­լյա­նի ուղ­ղորդ­մամբ ճա­ռեր էր ա­սում, շատ հե­ռուն գնա­լով` օ­րերս «անդ­րա­դար­ձել» է ՀՀ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Գեոր­գի Կու­տո­յա­նի մահ­վան հան­գա­մանք­նե­րին... Ե՞վ, ոչ ա­վել-ոչ պա­կաս` Սերժ Սարգ­սյա­նի ա­ռանց­քա­յին թի­մակ­ցի մահ­վան ի­րո­ղու­թյու­նը «կա­պել» Սերժ Սարգ­սյա­նի հետ՝ իբր «գաղտ­նիու­թյուն պար­տա­կե­լու հիմ­քով», ինչն էլ խոր զզ­վանք է ա­ռա­ջաց­րել ար­ցախ­ցի­նե­րի մեջ` Վա­հան Սա­յա­դյա­նի և նրա «պատ­րո­նի» նկատ­մամբ:
Դիտվել է՝ 5638

Մեկնաբանություններ