• Ասում են...

    Ասում են...

    24.03.2020| 00:41
    ...թե Ար­մեն Ա­շո­տ­յա­նի բա­վա­կա­նին ռա­ցիո­նալ ա­ռա­ջար­կը, այն է՝ Հա­յաս­տա­նը հան­դես գա պան­դե­միա­յի դեմ հա­մաշ­խար­հա­յին պայքարի նա­խա­ձեռ­նու­թ­յամբ, այդ թվում և օգտ­վի Չի­նաս­տա­նի` կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի փոր­ձից, նաև հաշ­վի առ­նե­լով հա­մե­րաշ­խու­թ­յան մթ­նո­լոր­տը՝ ի­րենք պատ­րաստ են այդ հար­ցում ի­րենց ողջ ջան­քը ներդ­նե­լու, հան­դի­պել է իշ­խա­նու­թ­յուն­նե­րի «ան­հաս­կա­ցո­ղու­թ­յան պա­տին»։
  • Ասում են...

    Ասում են...

    20.03.2020| 02:00
    ...թե իշ­խա­նա­կան ֆեյ­քե­րի մոտ կա­տա­րյալ կա­պի­տու­լյա­ցիա, գոր­ծազր­կու­թյուն է. կո­րո­նա­վի­րու­սի ու ար­տա­կարգ ի­րադ­րու­թյան հետ կապ­ված նրանք գրե­թե ան­գոր­ծու­թյան են մատն­ված։
  • Ասում են...

    Ասում են...

    17.03.2020| 00:07
    ...թե վեր­ջին օ­րե­րին Հա­յաս­տա­նում կա­տար­վո­ղին ա­մե­նաու­շա­դի­րը հետևում են ՍԴ դա­տա­վոր­նե­րը։ Նրանք հա­մոզ­ված են, թե որ­քա՜ն խե­լա­ցի վար­վե­ցին, որ չգ­նա­ցին վա­ղա­ժամ թո­շա­կի։
  • Ասում են...

    Ասում են...

    13.03.2020| 01:45
    ...թե հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը և նրանց դր­սի «մե­կե­նաս­նե­րը». բա­վա­կա­նին լր­ջո­րեն են պատ­րաստ­վել ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում հա­յաս­տա­նյան «հա­մա­հունչ» զար­գա­ցում­ներ ա­պա­հո­վե­լու, ի­րենց «ի­դեա­նե­րին» հա­մա­պա­տաս­խան թեկ­նա­ծու ու­նե­նա­լու, Ար­ցա­խում «քայ­լիստ­ներ» պատ­րաս­տե­լու, ի­րա­վի­ճա­կը ա­պա­կա­յու­նաց­նե­լու հա­մար։
  • Ասում են...

    Ասում են...

    10.03.2020| 00:57
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը խիստ ստիպ­ված է Սերժ Սարգ­ս­յա­նին Բ­ր­յու­սել մեկ­նե­լու թույլտ­վութ­յուն «տվել». ո­րով­հետև ին­քը ևս այց ու­ներ, և ե­թե ար­գե­լա­փա­կեր ԵԺԿ ան­դամ կու­սակ­ցու­թ­յան ղե­կա­վա­րի այ­ցը, ա­պա նույն ԵԺԿ ղե­կա­վար Տուս­կին, ո­րի հետ Փա­շի­ն­յանն ինքն է ցան­կա­ցել հան­դի­պել, չէր կա­րող հան­դի­պել:
  • Ասում են...

    Ասում են...

    06.03.2020| 00:55
    …թե Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Մա­սիս Մա­յի­լյա­նի հա­մա­կիր­նե­րը բա­ցար­ձակ ոգևոր­ված չեն վեր­ջի­նիս` Սամ­վել Բա­բյա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Բանն այն է, որ Մա­սի­սը, խառն­վե­լով Սյա­մո­յի ար­կա­ծախն­դիր, մի քա­նի ան­գամ դատ­վա­ծու­թյան «սինդ­րո­մին», կա­րող է կորց­նել իր «ցի­վիլ» մար­դու համ­բա­վը, մա­նա­վանդ որ «կո­ման­դու­յուշ­չին» ու իր կողմ­նա­կից­նե­րը չեն եր­կն­չում ի­րենց ու Մա­սի­սի «դու­խի» ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից այս­տեղ-այն­տեղ խո­սե­լու գայ­թակ­ղու­թյու­նից:
  • Ասում են...

    Ասում են...

    03.03.2020| 01:12
    ...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին թվա­ցել է, որ ՍԴ դա­տա­վոր­ներն ան­պայ­մա­նո­րեն հրա­ժա­րա­կան­ներ են տա­լու, ա­մեն ինչ ա­րել են, որ գո­նե մե­կը գնա այդ քայ­լին, ի­րենք ցույց տան, որ կա­րո­ղա­նում են «ճեղ­քել» ՍԴ միաս­նու­թ­յու­նը, ին­չի հա­մար ջանք չեն խնա­յել, սա­կայն ՍԴ դա­տա­վոր­նե­րը ի­րենց պա­հել են խիստ սկզ­բուն­քա­յին` ա­պա­ցու­ցե­լով, որ ոչ մի գնով մաս չեն կազ­մե­լու իշ­խա­նու­թ­յուն­նե­րի` ի­րենց պար­տադ­րած քա­ղա­քա­կան խա­ղին:
  • Ասում են...

    Ասում են...

    28.02.2020| 11:12
    ...թե ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու շան­սը շա­րու­նա­կում է պահ­պա­նել Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րի ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­կան ու­ժը խոր­հր­դա­րա­նում ևս մեծ թվով ման­դատ­ներ կա­րող է ու­նե­նալ: Լուրջ շան­սեր ու­նի Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը, մա­սամբ էլ` Ա­շոտ Ղու­լյա­նը, ո­րոնք հատ­կա­պես վեր­ջին տաս­նօ­րյա­կում կտ­րուկ ակ­տի­վա­ցել են, իսկ Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն սկ­սել է խիստ կա­ռու­ցո­ղա­կան, գրա­գետ քա­րո­զար­շավ վա­րել:
  • Ասում են...

    Ասում են...

    25.02.2020| 01:05
    ...թե իշ­խա­նու­թ­յան ներ­սում մեծ խու­ճապ է` կապ­ված կո­րո­նա­վի­րու­սի հետ. նրանց բո­լոր քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան պլան­նե­րը տա­պալ­ման եզ­րին են: Մտա­վա­խու­թ­յուն կա, որ Հա­յաս­տան հա­սած կո­րո­նա­վի­րու­սի «ուր­վա­կա­նը» ա­ռա­ջին հեր­թին կտա­պա­լի հան­րաք­վեն` նի­կո­լա­պաշտ մաս­սան չի գնա քայ­լիստ­նե­րի «Ա­յո»-ի մի­տինգ­նե­րին և բուն հան­րա­քվեին` վա­խե­նա­լով վի­րու­սի տա­րա­ծու­մից:
  • Ասում են...

    Ասում են...

    21.02.2020| 00:37
    ...թե մինչ այս պահն իշ­խա­նա­կան ճամ­բա­րում ԵՊՀ ռեկ­տո­րի հար­ցում ո­րո­շա­կիու­թյուն չկա: Բանն այն է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի և ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հա­մար նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծուն նախ­կին փոխ­նա­խա­րար, այժմ պատ­գա­մա­վոր, հայտ­նի սո­րո­սա­կան Հով­հան­նես Հով­հան­նի­սյանն էր, ո­րը աչ­քի էր ըն­կել ե­կե­ղե­ցու, դիակ­նե­րի հրա­շիջ­ման իր «տրակ­տատ­նե­րով», ստա­ցած «սու­պեր» գրանտ­նե­րով, բայց դոկ­տո­րի աս­տի­ճան չու­ներ։