«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ժա­մա­նա­կից շուտ «Լի­վեր­պու­լի» չեմ­պիո­նու­թ­յունն ա­ռայժմ ան­հա­վա­նա­կան է

Ժա­մա­նա­կից շուտ «Լի­վեր­պու­լի» չեմ­պիո­նու­թ­յունն ա­ռայժմ ան­հա­վա­նա­կան է
17.03.2020 | 01:19

Անգ­լիա­կան պրե­միեր լի­գան ա­ռաջ­նու­թյունն ընդ­հա­տել է մինչև ապ­րի­լի 4-ը, սա­կայն դեռևս չի ո­րո­շել, թե ինչ է ա­նե­լու հե­տո։ Աս­վա­ծը բնավ էլ չի նշա­նա­կում, թե ա­մե­նա­տար­բեր մա­կար­դակ­նե­րով քն­նար­կում­ներ չեն լի­նում, ա­ռա­ջարկ­ներ չեն ար­վում։ Ընդ­հա­նուր առ­մամբ դի­տարկ­վում է չորս հնա­րա­վոր տար­բե­րակ։

Ա­ՌԱ­ՋԻՆ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ
Ա­կումբ­նե­րի մեծ մա­սը կար­ծում է, որ բո­լոր դեպ­քե­րում պի­տի ա­վար­տել ա­ռաջ­նու­թյու­նը, թե­պետ գնա­լով ժա­մա­նակն ա­վե­լի ու ա­վե­լի քչու­թյուն է ա­նում։ Բայց ե­թե ազ­գա­յին լի­գա­նե­րի ճնշ­ման տակ ՈՒԵ­ՖԱ-ն գնա Եվ­րո­յի ժամ­կետ­նե­րի անց­կաց­ման փո­փո­խու­թյան, ա­պա ԱՊԼ-ը կկա­րո­ղա­նա անց­կաց­նել բո­լոր 38 տու­րե­րը։ Սա կն­շա­նա­կի ա­ռաջ­նու­թյու­նը եր­կա­րաձ­գել մինչև հու­նիս-հու­լիս ա­միս­ներ։ Այս դեպ­քում իր հեր­թին դի­տար­կե­լի է դառ­նում եր­կու տար­բե­րակ.
ա. ա­ռաջ­նու­թյու­նում դա­դար հայ­տա­րա­րել դեկ­տեմ­բե­րին՝ այդ ժամ­կե­տում անց­կաց­նե­լով Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը (նկա­տենք, որ աշ­խար­հի 2022 թվի ա­ռաջ­նու­թյունն էլ պլա­նա­վոր­ված է անց­կաց­նել ձմ­ռա­նը),
բ. անց­կաց­նել նոր­մալ հա­ջորդ մր­ցաշր­ջան, իսկ Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը կազ­մա­կեր­պել 2021-ի ամ­ռա­նը։
Նկա­տենք, որ սա դի­տարկ­վում է որ­պես ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ։
ԵՐԿ­ՐՈՐԴ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ
Ար­դեն ապ­րիլ-մա­յի­սին ա­վար­տին հասց­նել ա­ռաջ­նու­թյու­նը։ Ապ­րի­լի 4-ին, երբ ա­վարտ­վում է հայ­տա­րար­ված դա­դա­րը, անց­կաց­նել պլա­նա­վոր­ված 32-րդ տու­րը։ Ի­հար­կե՝ անվ­տան­գու­թյան խս­տա­գույն ռե­ժի­մի պայ­ման­նե­րում, ա­ռանց հան­դի­սա­կա­նի։ Մնա­ցած ժա­մա­նա­կում անց­կաց­նել ի սկզ­բա­նե նա­խա­տես­ված՝ դրանց ա­րան­քում խց­կե­լով այն տու­րի հան­դի­պու­մը, ո­րը չեն հասց­րել անց­կաց­նել։ Ա­սենք, որ հե­ռուս­տա­հե­ռար­ձակ­ման գծով լի­գա­յի տնօ­րենն ար­դեն հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ է տա­նում հա­մա­ձայ­նե­ցում­նե­րի ուղ­ղու­թյամբ։ Նկա­տենք, որ այս տար­բե­րա­կի կի­րառ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը նույն­պես մեծ է։
ԵՐ­ՐՈՐԴ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ
«Լի­վեր­պու­լը» չեմ­պիոն է, պրե­միեր լի­գան չի լքում ոչ մի թիմ։ 29 տու­րի շր­ջա­նակ­նե­րում (այս պա­հի դրու­թյամբ այդ­քան տուր է խա­ղարկ­ված) պրե­միեր լի­գան չլ­քե­լու, ինչ­պես նաև եվ­րա­գա­վաթ­նե­րի մաս­նակ­ցու­թյան հար­ցը լու­ծե­լու հա­մար թի­մե­րը շատ խիտ են դա­սա­վոր­ված, բա­ցի այդ, սա կն­շա­նա­կի ա­նար­դար լի­նել «Լիդ­սի» ու «Վեստ Բրոմ­վի­չի» նկատ­մամբ, ո­րոնք վս­տա­հո­րեն ըն­թա­նում են Չեմ­պիոն­շի­փի ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում։ Դրա հա­մար էլ ա­կումբ­ներն ա­ռա­ջար­կում են մեկ մր­ցաշր­ջա­նի ըն­թաց­քում ե­ղած 20-ի փո­խա­րեն 22 ա­կում­բի գրավ­վա­ծու­թյուն, Լի­գա­յի գա­վա­թի խա­ղար­կու­թյան չե­ղար­կում և հա­ջորդ սե­զո­նին ըն­դա­ռաջ այդ նույն մեկ մր­ցաշր­ջա­նի ըն­թաց­քում ե­րե­քի փո­խա­րեն հինգ թի­մի հրա­ժեշտ։
ՉՈՐ­ՐՈՐԴ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ
Այս մր­ցաշր­ջա­նի ամ­բող­ջա­ցումն ա­վար­տին հասց­նել աշ­նա­նը, իսկ հա­ջորդ եր­կու­սը հար­մա­րեց­նել օ­րա­ցու­ցա­յին տար­վան։ Այս տար­բե­րա­կի կողմ­նա­կից­նե­րի կար­ծի­քով՝ այս կերպ իր լու­ծումն է գտ­նում 2019-2020 մր­ցաշր­ջա­նի տրա­մա­բա­նա­կան ա­վար­տի, ինչ­պես նաև Կա­տա­րում կա­յա­նա­լիք աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյա­նը նա­խա­պատ­րաստ­վե­լու հար­ցը։
Սա­կայն այս պա­րա­գա­յում եր­կու հիմ­նախն­դիր կա.
ա. մի շարք ֆուտ­բո­լիստ­նե­րի պայ­մա­նագ­րեր ա­վարտ­վում են հու­նի­սի 30-ին՝ նրանք չեն խա­ղա­լու աշ­նա­նը, և ե­թե մր­ցաշր­ջանն ամ­բող­ջաց­նել աշ­նա­նը, այս դեպ­քում ինչ­պե՞ս ո­րո­շել, թե երկ­րից որ թի­մերն են մաս­նակ­ցե­լու եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րին,
բ. չե­ղար­կել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի ար­դյունք­նե­րը, նո­րը սկ­սել ե­ղած պայ­ման­նե­րով՝ նույն թի­մերն են լի­նե­լու պրե­միեր լի­գա­յում ու եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րում, ոչ մի թիմ դուրս չի մնում ա­ռաջ­նու­թյու­նից։
ԵՎ ԱՅ­ՆՈՒԱ­ՄԵ­ՆԱՅ­ՆԻՎ
Այս չորս հիմ­նա­կան տար­բե­րա­կի առ­կա­յու­թյու­նը բո­լոր հար­ցե­րին չէ, որ պա­տաս­խան է տա­լիս, մյուս կող­մից էլ ա­կումբ­ներն ի­րենց տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ու­նեն, ո­րոնք առ­կախ­ված են մնում։ Ա­մե­նա­խո­շոր հար­ցը մնում է ա­կումբ­նե­րից շա­տե­րի թե­րա­հա­վա­տու­թյունն ապ­րի­լի 4-ից ա­ռաջ­նու­թյու­նը վեր­սկ­սե­լու վե­րա­բե­րյալ, իսկ առջևում ե­ղած հա­մաեվ­րո­պա­կան ա­ռաջ­նու­թյան մա­սին ար­դեն խո­սել ենք։
Բայց հո միայն դրա­նո՞վ չի հար­ցը սահ­մա­նա­փակ­վում։
Իսկ ինչ­պե՞ս վար­վել եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րի հետ։
Լավ, ա­սենք թե ՈՒԵ­ՖԱ-ն մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի չխա­ղաց­ված խա­ղե­րի մա­սով՝ «Ման­չեստր Սի­թի» (Անգ­լիա)-«Ռեալ» (Մադ­րիդ, Իս­պա­նիա), «Բար­սե­լոն» (Իս­պա­նիա)-«Նա­պո­լի» (Ի­տա­լիա), «Յու­վեն­տուս» (Ի­տա­լիա)-«Օ­լիմ­պիկ» (Լիոն, Ֆրան­սիա), «Բա­վա­րիա» (Մյուն­խեն, Գեր­մա­նիա)-«Չել­սի» (Լոն­դոն, Անգ­լիա) հայ­տա­րա­րել է դրանց անց­կա­ցումն ա­վե­լի ուշ ժա­մա­նակ­նե­րի հե­տաձ­գե­լու մա­սին, սա­կայն, կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, աշ­խար­հում զար­գա­ցում­նե­րի մա­սին ՈՒԵ­ՖԱ-ի պլան­ներն ար­դյո՞ք չա­փից ա­վե­լի լա­վա­տե­սա­կան չեն։
Իսկ ո՞վ ա­սաց, որ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­տա­լա­կան ա­կումբ­նե­րը կլի­նեն ամ­բող­ջո­վին կամ մա­սամբ անվ­տանգ (COVID-19 վի­րուսն ա­մե­նա­զար­հու­րե­լի աս­պա­տա­կու­թյու­նը հենց Ի­տա­լիա­յում է ա­նում), կամ մյուս եր­կր­նե­րը ներ­կա­յաց­նող ա­կումբ­նե­րը չեն հայ­տն­վի սահ­մա­նա­յին վի­ճա­կում։ Մի խոս­քով հար­ցեր են, ո­րոնց հս­տակ պա­տաս­խա­նե­լը չա­փա­զանց դժ­վար է, ե­թե ի­հար­կե ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյան չես, ով մի եր­կու շա­բաթ ա­ռաջ բարձ­րա­ձայ­նում էր, որ կո­րո­նա­վի­րու­սը սար­սա­փե­լի վա­րակ չէ, ա­մե­նա­սո­վո­րա­կան գրի­պի պես բան է, ու միայն աշ­խար­հին հա­մա­կած տագ­նա­պից հե­տո զո­րեց հաս­կա­նալ կամ հաս­կաց­րին, որ գլ­խից մեծ բա­նե­րից խո­սե­լը խել­քի նշան չէ։
Ե­թե ոչ՝ հա­կա­ռա­կը։
ԻՍ­ՊԱ­ՆԱ­ԿԱՆ ԹՆ­ՋՈՒԿ
Պրե­միեր լի­գա­յի օ­րի­նա­կով ոչ պա­կաս խնդ­րա­հա­րույց է ներ­կա­յա­նում և լա լի­գա­յի ճա­կա­տա­գի­րը։ COVID-19-ն այս­տեղ էլ է իր կար­գու­կա­նո­նը սահ­մա­նել, դրու­թյան տեր դար­ձել։ Նկա­տի ու­նե­նա­լով այն, որ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ այս­տեղ էլ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջանն ա­վար­տին չի հասց­վի, ան­պարզ է մնում, թե որ թիմն է հռ­չակ­վե­լու երկ­րի չեմ­պիոն, որ թի­մերն են լքե­լու լա լի­գան։
Հա­մա­ձայն Ար­քա­յա­կան իս­պա­նա­կան ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի (RFEF) նա­խա­գահ Լուիս Ռու­բիա­լե­սի, ձեռ­քի տակ հնա­րա­վոր չորս տար­բե­րակ կա.
1. Խա­ղարկ­վում են բո­լոր մնա­ցած խա­ղե­րը։
Ա­յո, ա­ռաջ­նու­թյունն ամ­բող­ջու­թյամբ խա­ղարկ­վում է իր բո­լոր 38 տու­րե­րով, սա­կայն խա­ղա­յին օ­րա­ցույցն այդ բո­լորն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս։ Պրե­միեր լի­գա­յի վե­րը բե­րած օ­րի­նա­կով որ­պես խո­չըն­դո­տող հան­գա­մանք­ներ են հան­դես գա­լիս Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյունն ու եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյուն­նե­րը։
2. Չե­ղարկ­վում է մր­ցաշր­ջա­նը։
Ե­թե, կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, ի­րա­վի­ճակն ա­վե­լի է վա­տա­նում, ու հե­տաձգ­ված խա­ղե­րը շա­րու­նակ­վում են մինչև այն պա­հը, երբ այլևս անհ­նա­րին է դառ­նում հե­տաձ­գել մնա­ցած խա­ղե­րը, ա­պա RFEF-ն ու լա լի­գան չե­ղյալ են հա­մա­րում մր­ցաշր­ջա­նը։ Այս դեպ­քում ներ­քին ա­ռաջ­նու­թյան և ոչ մի խա­ղար­կու­թյու­նում չեմ­պիոն չի լի­նում, ոչ մի թիմ չի լքում լա լի­գան, ոչ մի թիմ սե­գուն­դա­յից ան­ցում չի կա­տա­րում բարձ­րա­գույն խումբ։ Թի­մե­րը նույ­նու­թյամբ կմեկ­նար­կեն նոր մր­ցաշր­ջա­նում։
3. Ա­մեն ինչ ա­վար­տել 27-րդ տու­րով։
Հաս­կա­նա­լի է, որ ա­ռաջ­նու­թյու­նում խա­ղարկ­վել է 27 տուր։ Ե­թե այդ 27 տու­րով էլ ա­ռաջ­նու­թյու­նը հա­մար­վում է ա­վարտ­ված, չեմ­պիոն է հռ­չակ­վում ա­ռաջ­նու­թյան ներ­կա­յիս ա­ռա­ջա­տար «Բար­սե­լո­նը», նրա հետ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես գա­լու ի­րա­վունք կս­տա­նան Մադ­րի­դի «Ռեա­լը», «Սևի­լիան» ու «Ռեալ Սո­սիե­դա­դը», իսկ «Խե­տա­ֆեն» ու «Աթ­լե­տի­կոն» ի­րենց կդրսևո­րեն Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում։ Սե­գուն­դա կիջ­նեն «Մա­լյոր­կան», «Լե­գա­նեսն ու « «Էս­պա­նիո­լը», մե­խա­նի­կո­րեն լա լի­գա կտե­ղա­փոխ­վեն «Կա­դիսն» ու «Սա­րա­գո­սան»։
Սա այն­քան էլ ի­րա­գոր­ծե­լի տար­բե­րակ չէ, քա­նի որ որ բո­լոր թի­մե­րը չէ, որ նույն քա­նա­կով խա­ղեր են անց­կաց­րել ի­րար հետ ու դա հա­կա­սում է մր­ցու­թյան էու­թյանն ու տրա­մա­բա­նու­թյա­նը։ Ֆե­դե­րա­ցիան շտա­պել է հայ­տա­րա­րել, որ հան­դես է գա­լիս որ­պես խա­ղե­րի մաք­րու­թյան, մր­ցակ­ցա­յին ո­գու պաշտ­պան, դեմ է, որ ո­րոշ խա­ղեր անց­կաց­վեն երկ­րի սահ­ման­նե­րից դուրս։
4. Ա­մեն ինչ ա­վար­տել ա­ռա­ջին ռաուն­դի ո­գով։
Այս տար­բե­րա­կը հնա­րա­վոր է գոր­ծադր­վի միայն այն դեպ­քում, երբ այլևս անհ­նար կլի­նի մյուս խա­ղե­րի անց­կա­ցու­մը։ Ե­թե այն ի­րա­կա­նու­թյուն դառ­նա, ա­պա երկ­րի չեմ­պիո­նը դար­ձյալ «Բար­սե­լո­նը» կլի­նի, որն ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի, դար­ձյալ ա­ռա­ջին տե­ղով է ա­վար­տել մր­ցաշր­ջա­նը։
Ա­վար­տե­լով նյու­թը՝ ա­սենք, որ աշ­խար­հին հա­մա­կած այս հա­մա­ճա­րա­կը դեռ շատ բա­նե­րի մեջ կա­րող է խմ­բագ­րում­ներ մտց­նել, ե­թե դրա դեմն աշ­խար­հի հա­վա­քա­կան միտ­քը չառ­նի, իսկ հա­մաշ­խար­հա­յին սպոր­տին հասց­վե­լիք ա­մե­նա­սար­սա­փե­լի հար­ված­նե­րից կլի­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չե­ղար­կու­մը, ո­րը, ցա­վոք, հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րի շար­քում է։ Ար­դեն իսկ վատ կան­խան­շան կա այն ա­ռու­մով, որ օ­լիմ­պիա­կան կրա­կի վառ­ման ա­րա­րո­ղու­թյունն ար­վել է ա­ռանց հան­դի­սա­տե­սի մաս­նակ­ցու­թյան, իսկ այն օ­լիմ­պիա­կան խա­ղեր կոչ­ված հան­դի­սու­թյան ան­նշ­մար տար­րե­րից չէր։ Բո­լոր դեպ­քե­րում, հու­սանք, որ ա­մեն ինչ լավ կլի­նի, և մարդ­կու­թյա­նը հա­մա­կած այս ցն­ցու­մը հնա­րա­վո­րինս փոք­րիկ կո­րուստ­ներ հասց­րած կանց­նի պատ­մու­թյան գիրկ։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ