Կարծես թե սրվում է պայքարը Վրաստանի համար: Հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի ազդեցության չեզոքացման նպատակով արևմտյան քաղտեխնոլոգների մշակած «գունավոր հեղափոխությունների» ծրագիրը առաջինը կիրարկվեց Վրաստանում` 2003-ին, երբ «վարդերի հեղափոխության» առաջնորդ Սաակաշվիլին եկավ իշխանության: Դրանից հետո, քսան տարվա ընթացքում, Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու և նրա հակառուսականությունը կարծրացնելու համար: Արդյունքում երկիրը կորցրել է Հարավային Օսիան և Աբխազիան, անցել է 2008թ. պատերազմի բովով: Վրաց հասարակությունը համբերատարությամբ սպասել է, հույս ունենալով, որ կստանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցություն, որը դեռևս մնում է օդում կախված: Ուստի պատահական չէր Սաակաշվիլու պարտությունը ռուսական միջավայրում ձևավորված օլիգարխ Իվանիշվիլու քաղաքական ուժից: