Parker quartet
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.01.2019| 00:51
    Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձևացնում, բայց լի են մեծ հարստությամբ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.01.2019| 00:02
    Դես ու դեն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում և մի՛ թափառիր նրա ավերակների մեջ։ Աչքդ հեռացրու՛ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.01.2019| 00:19
    Արդարների խորհուրդները իրավացի են, իսկ ամբարիշտները նենգությունների առաջնորդներ են։ Ամբարիշտների բերանները նենգավոր են, ուղղամիտների բերանը կփրկի իրենց։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.01.2019| 00:05
    Անօրենների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստությունը երաշխիք է հաջողության։ Արդարների բարությամբ բարեկարգվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախության հանդես է լինում։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.01.2019| 00:13
    Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանությունը կարգավորված է լինում։ Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին` նրա բնակիչները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.01.2019| 00:08
    Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահորեն կուտակի, պիտի արժանանա ընդհանուրի անեծքին, բայց ով բաշխի առատորեն, օրհնված կլինի։ Ով բարիք է անում, նա բարության շնորհը կգտնի, իսկ ով չարիք է նյութում, չարիք կհասնի նրան։ Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով հովանավորում է արդարներին, պիտի բարգավաճի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.12.2018| 00:02
    Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ Լսե՛ք իմաստությունը, և դուք կլինեք իմաստուն, մի՛ շեղվեք դրանից։ Երանի այն մարդուն, որ կլսի ինձ, և այն մարդուն, որ կպահի իմ ճանապարհները, մշտապես կտքնի իմ դռների առջև և կպահպանի իմ դռների շեմերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.12.2018| 00:07
    Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին` իր գործերի համար. հավիտենությունից էլ առաջ հաստատեց ինձ։ Նա ծնեց ինձ հենց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, ավելի առաջ, քան անդունդներ կբացեր, ավելի առաջ, քան աղբյուրների ջրեր կբխեցներ, և էլ ավելի առաջ, քան կհաստատեր լեռներն ու բոլոր բլուրները։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.12.2018| 00:02
    Խրա՛տ ձեռք բերեք և ոչ թե արծաթ, գիտություն, քան թե ընտիր ոսկի։ Իմաստությունը լավ է անգին քարերից, և թանկարժեք ոչ մի բան չի հավասարվի նրան։ Ես` իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, և միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.12.2018| 00:02
    Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քո մեջ։ Որդյա՛կ, պատվի՛ր Տիրոջը և զորացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի՛ երկնչիր։