«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Նիկոլ Փաշինյան. Հանքարդյունահանող ընկերությունների սեփականատերերի բացահայտման պրոցեսը գնալու է մինչև վերջ

Նիկոլ Փաշինյան. Հանքարդյունահանող ընկերությունների սեփականատերերի բացահայտման պրոցեսը գնալու է մինչև վերջ
17.05.2020 | 00:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատարերի բացահայտման ուղղությամբ կոնկրետ գործընթացներ են տեղի ունեցել, դրանք շարունակվելու են, հարցը մոռացության չի մատնվել՝ Փաշինյանը վստահեցրեց իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ հիշել էր, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին վարչապետը հայտնել էր, որ հունվար-փետրվարին կհրապարակվի Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերի ցանկը: Նա հետաքրքրվել էր, թե ինչու՞ է մոռացության տրվել: «Մոռացության չի տրվել, ընդհակառակը՝ շատ կոնկրետ գործընթացներ են տեղի ունեցել: Իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ օրենսդրական փոփոխությունների արդյունքով՝ ոլորտում ներգրավված մարդկանց հայտարարագրի ներկայացման ժամկետ է սահմանվել 2020 -ի փետրվարի 20-ը: Նկատի ունեմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ ընթացքի մեջ է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ դա ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև աշխարհում է նոր համակարգ, և իրական սեփականատարերի հայտարարագրման համակարգը դեռ պետք է աշխատի, կայանա, օրենսդրական փոփոխություններն էլ տեղի կունենան: Փաշինյանը նկատեց, սակայն, որ սեփականատերերի անունները լավ էլ բացահայտված են՝ առնվազն հանրային մակարդակում: «Նաև կան որոշակի քրեական գործեր, և այդ քրեական գործերի քննության, բարեհաջող դատական հրապարակային փուլին անցելու ընթացքում, կարծում եմ, որ այդ հարցերի բոլոր պատասխանները շատ բացահայտ կերպով կհնչեն: Բայց նկատի ունեմ, որ այդ պրոցեսը մոռացված չէ, պրոցեսը գնում է և գնալու է մինչև վերջ»,- վստահեցրեց վարչապետը:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ