«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Փրկել «շար­քա­յին ԺՊ-ին»

Փրկել «շար­քա­յին ԺՊ-ին»
19.05.2020 | 01:26
Ար­դեն բո­լո­րին հայտ­նի է, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում (ՀԱԳ). հր­դեհ­վել-ոչն­չաց­վել է թվայ­նաց­ված ար­խի­վը` հա­զա­րա­վոր ըն­թեր­ցող­նե­րի Հա­յաս­տա­նում, Սփյուռ­քում և օ­տար հա­յա­գետ­նե­րի զր­կե­լով առ­ցանց կար­դալ-աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
Ա­մեն պատ­մու­թյուն ու­նի ֆա­բու­լա և սյու­ժե: Ա­ռա­ջի­նը ի­րա­դար­ձու­թյան փաս­տա­կան կողմն է, սյու­ժեն` դրա ինք­նա­կամ ստեղ­ծա­գոր­ծա­կան շա­րադ­րան­քը, և ես չէի անդ­րա­դառ­նա հր­դե­հի թե­մա­յին, ե­թե ՀԱԳ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Հրա­չյա Սա­րի­բե­կյա­նը (այ­սու­հետ նրան կան­վա­նեմ «շար­քա­յին ԺՊ») և նրա գոր­ծա­կից­նե­րը ջանք ու ճիգ չթա­փեին ֆա­բու­լան զեղ­ծե­լով սյու­ժե հո­րի­նե­լու հա­մար:
Ամ­սույս 8-ին ես տա­նը նս­տած օգտ­վում էի ՀԱԳ մամ­լո թվայ­նաց­ված ար­խի­վից` ու­սում­նա­սի­րում էի Վիեն­նա­յի «Հան­դէս Ամ­սօ­րեայ» ամ­սագ­րի 1900 թ. հա­մար­նե­րը: Հոգ­նե­ցու­ցիչ աշ­խա­տանք էր, բայց լավ էր` ԱԺ-ում տե­ղի ու­նե­ցավ «թավ­շյա, ոչ-բռ­նի» ծեծ­կռ­տու­քը, ո­րը վա­յե­լե­լուց հե­տո ան­ցա իմ բա­նին: 1901 թ. հա­մար­նե­րը հեր­թով կար­դա­ցի, թ. 10-11 միա­ցյալ հա­մա­րը ներ­բեռ­նե­ցի, փոր­ձե­ցի թ. 12-ին անց­նել, բայց շտե­մա­րանն ար­դեն ան­հա­սա­նե­լի էր: Ին­չու՞ եմ սա նշում: Տար­րա­կան բան պի­տի ա­սեմ. երբ դուք որևէ բան եք ներ­բեռ­նում, հա­մա­կար­գի­չը ինք­նա­բե­րա­բար գրան­ցում է ներ­բեռ­նու­մի ժա­մա­նա­կը: Իմ այդ նիշ­քը գրանց­ված է ժ. 16-ն անց 41 ր. (կա­րող եմ ցան­կա­ցա­ծի տրա­մադ­րել որ­պես ա­պա­ցույց): Այ­սինքն, շտե­մա­րա­նը, ի­մա` թվայ­նաց­ված ար­խի­վը, այդ ժա­մից հե­տո կամ ա­վե­լի վաղ գտն­վել է ոչն­չաց­ման փու­լում:
Ամ­սույս 9-ին ար­խի­վը կր­կին ան­հա­սա­նե­լի էր: Մա­յի­սի 10-ին, երբ նույն վի­ճա­կը տե­սա, զան­գա­հա­րե­ցի տար­բեր մարդ­կանց և պար­զե­ցի, որ ար­խի­վը… այր­վել է: Դա այն­պի­սի ար­տա­ռոց, ցն­ցող բան էր, որ չհա­վա­տա­ցի, ո­րո­շե­ցի սպա­սել պաշ­տո­նա­կան բա­ցատ­րու­թյան: Ո՛չ մի ձայն-ծպ­տուն: Ստիպ­ված ե­ղա մա­յի­սի 11-ի կե­սօ­րին ֆեյս­բու­քով ա­հա­զան­գել` որևէ մե­կը տե­ղյա՞կ է ինչ է պա­տա­հել, ին­չու՞ է կայ­քը ան­հա­սա­նե­լի:
Գրառ­մանս ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց ՀԱԳ-ի մի տի­կին, թե Խա­չա­տուր ջան՛, տե­ղյակ ենք, մա­յի­սի 9-ին ար­դեն գրել ենք, որ տեխ­նի­կա­կան պատ­ճառ­նե­րով կայ­քը խա­փան­վել է, և ու­ղար­կեց ի­րենց հա­ղոր­դագ­րու­թյան հղու­մը: Հի­մա այդ հա­ղոր­դագ­րու­թյու­նը չեք կա­րող գտ­նել, ի­րենք ֆեյս­բու­քյան ի­րենց է­ջից դա ջն­ջել են: Ին­չու՞, հե­տո պարզ­վեց` ար­դեն սկ­սել էին «շար­քա­յին ԺՊ-ին» փր­կե­լու գոր­ծո­ղու­թյու­նը:
Տի­կի­նը նաև «ձե­ռի հետ» ինձ հոր­դո­րեց ցու­ցա­բե­րել համ­բե­րա­տա­րու­թյուն ու սր­տա­ցա­վու­թյուն: Իմ սր­տա­ցա­վու­թյան մա­սին նա գա­ղա­փար ան­գամ չու­ներ, սր­տա­ցա­վու­թյանս հա­մար ես պարգևատր­վել եմ Ազ­գա­յին գրա­դա­րա­նի «Հա­կոբ Մե­ղա­պարտ» հու­շա­մե­դա­լով ու պատ­վոգ­րով, և հենց սր­տա­ցա­վու­թյուն չէ՞ր ա­հա­զան­գե­լուս շար­ժա­ռի­թը: Եվ ի՞նչ համ­բե­րա­տա­րու­թյան մա­սին կա­րող էր խոսք լի­նել, երբ հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում ինձ զր­կել էին աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, խո­րա­ման­կո­րեն հրամց­նում էին «տեխ­նի­կա­կան պատ­ճառ­ներ», այ­նինչ գի­տեի ի­րա­կան պատ­ճա­ռը, բայց կա­րան­տի­նով պայ­մա­նա­վոր­ված` գրա­դա­րա­նը փակ էր և չէի կա­րող ան­ձամբ այ­ցե­լել ու ստու­գել ե­ղե­լու­թյու­նը:
Չորս օր շա­րու­նակ ֆեյս­բու­քում շա­րու­նա­կե­ցի ա­հա­զան­գել: Ի վեր­ջո, դա հե­տաք­րք­րեց լրագ­րող­նե­րին, ՛՛ռո­ւմբը՛՛ պայ­թեց, ի­րա­կա­նու­թյու­նը ջրի ե­րես դուրս ե­կավ, և ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նը փաս­տեց. «Ծանր բան է կա­տար­վել»: Մեղմ էր աս­ված, դա հրե­շա­վոր ա­ղետ էր:
Սա­կայն «շար­քա­յին ԺՊ-ն» հեշտ հան­ձն­վող չէր, փո­խա­նակ բա­րո­յա­կան մար­դուն վա­յել իս­կույն աշ­խա­տան­քից ա­զատ­ման դի­մում գրեր, ան­ցավ հա­կա­հար­ձակ­ման, ա­ռաջ­նորդ­վե­լով «լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը հար­ձա­կումն է» սկզ­բուն­քով:
Ին­չու՞ եմ ՀԱԳ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րին ան­վա­նում «շար­քա­յին ԺՊ»: Օս­կա­րա­կիր Սթի­վեն Սփիլ­բեր­գը մի ֆիլմ ու­նի` «Փր­կել շար­քա­յին Ռա­յա­նին», բայց ե­թե այդ կի­նոն­կա­րը շո­շա­փում է մարդ­կա­յին վեհ գա­ղա­փար­ներ, ա­պա մե­րօ­րյա «շար­քա­յի­նը» հե­տապն­դում է միայն մեկ նե­ղանձ­նա­կան նպա­տակ` խու­սա­փել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից:
Այդ «վեհ» նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար նա մա­յի­սի 15-ին հրա­վի­րում է մամ­լո ա­սու­լիս: Նա­յե­ցի: Կո­մա­յի մեջ գտն­վո­ղի կամ Զատ­կի կղ­զու քա­րա­կոփ կուռ­քի նման, պարզ նա­խա­դա­սու­թյուն­նե­րով կեղ­ծիք­նե­րի մի ամ­բողջ տա­րափ տե­ղաց: Իբր, հր­դեհ­վե­լու փաս­տը հայտ­նա­բեր­վել է մա­յի­սի 10-ին, բայց մենք հաս­տա­տա­պես գի­տենք, որ դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել ամ­սույս 8-ին, այ­նինչ ին­քը հարկ չի հա­մա­րել աշ­խա­տա­վայր գալ: Կամ, ըստ ի­րենց ջնջ­ված հա­ղոր­դագ­րու­թյան, մա­յի­սի 9-ին, բայց կր­կին չի բա­րե­հա­ճել գրա­դա­րան գալ:
Հայ­տա­րա­րեց, թե դի­մել են ԱԻ նա­խա­րա­րու­թյուն, բայց դեռ չեն ե­կել ու եզ­րա­կա­ցու­թյուն չկա: Ին­չու՞ ԱԻՆ և ոչ` ոս­տի­կա­նու­թյուն, ո­րի շուր­ջօ­րյա հս­կո­ղու­թյան տակ է գրա­դա­րա­նը. ո­րով­հետև ոս­տի­կա­նու­թյու­նը ա­ռերևույթ հան­ցա­գոր­ծու­թյան փաս­տով պար­տա­վոր կլի­ներ հե­տաքն­նու­թյուն սկ­սել:
Ա­վե­տեց, թե դի­մել են ՀԷՑ պար­զե­լու` ե­ղե՞լ են, ար­դյոք, հո­սան­քի տա­տա­նում­ներ, բայց դեռ պա­տաս­խան չեն ստա­ցել:
Լավ, ե­թե չու­ներ եր­կու կարևոր, ա­ռանց­քա­յին գե­րա­տես­չու­թյուն­նե­րի եզ­րա­կա­ցու­թյու­նը, հա­պա ին­չու՞ էր մա­մու­լի ա­սու­լիս հրա­վի­րել: Որ­պես­զի ԶԼՄ-նե­րի մի­ջո­ցով սփ­ռի` ոչ մի նյութ չի ոչն­չաց­վել, դրանք պահ­պան­վել են ա­ռան­ձին կրիչ­նե­րի վրա, բա­ցի այդ, ըստ «ար­տա­քին զնն­ման», հնա­րա­վոր է վե­րա­կանգ­նել ան­գամ այր­ված սեր­վեր­նե­րը: Այ­սինքն, մարդ­կանց գլ­խի տակ փա­փուկ բարձ դնել, իբր` ա­ռանձ­նա­պես լուրջ բան տե­ղի չի ու­նե­ցել:
Ո՞ր խե­լա­միտ մար­դը կհա­վա­տա այս ակ­ներև ծած­կադմ­փո­ցին ու բար­բա­ջանք­նե­րին:
Այդ ա­սու­լի­սից մի քա­նի ժամ անց 1in.am կայ­քի հե­ռուս­տա­տե­սա­յին տա­ղա­վա­րում հար­ցազ­րույց տվեց ՀԱԳ նախ­կին տնօ­րեն, ԳԱԱ հիմ­նա­րար գրա­դա­րա­նի գի­տա­կան ղե­կա­վար, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Տիգ­րան Զար­գա­րյա­նը, մարդ, ո­րը 24 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նում նա­խա­ձեռ­նել է գրա­դա­րան­նե­րի թվայ­նաց­ման գոր­ծը: Այդ բարձ­րա­կարգ մաս­նա­գե­տի ամ­բողջ խոս­քը հա­գե­ցած էր մտա­հո­գու­թյամբ, սր­տա­ցա­վու­թյամբ և ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու խո­հով: Հան­դի­պել էր ԳԱԱ ին­ֆոր­մա­ցիա­յի և ավ­տո­մա­տաց­ման պրոբ­լեմ­նե­րի ինս­տի­տու­տի տնօ­րե­նին ու փոխտ­նօ­րե­նին, ներ­կա­յաց­րել տե­ղի ու­նե­ցա­ծը և օգ­նու­թյուն խնդ­րել: Իսկ ին­չո՞վ էր զբաղ­վել մեր «շար­քա­յին ԺՊ»-ն: Ոչ միայն չէր այ­ցե­լել այդ պրո­ֆե­սիո­նալ­նե­րին, այլև հարկ չէր հա­մա­րել խոր­հուրդ հարց­նել Տ. Զար­գա­րյա­նից: Ի դեպ, նման պահ­ված­քը ի­րա­վա­բա­նու­թյան մեջ կոչ­վում է հան­ցա­վոր ինք­նավս­տա­հու­թյուն:
Այ­սինքն, ի՞նչ եմ զար­մա­նում: Երբ լրագ­րո­ղը հարց­րեց, թե գր­քե­րի թվայ­նա­ցու­մը մինչև ո՞ր ժա­մա­նա­կա­հատ­վածն է ընդ­գր­կում, և «շար­քա­յին ԺՊ»-ն պա­տաս­խա­նեց, թե` մինչև 20-րդ դա­րի սկիզբ, ես հաս­կա­ցա, որ այդ մար­դը ոչ միայն գեթ մեկ ան­գամ մուտք չի գոր­ծել «Հայ գիրք» շտե­մա­րան, այլև պար­զա­պես գիրք չի սի­րում: Գիրք չսի­րող գրա­դա­րա­նի տնօ­րեն… Ճիշտ է`ժա­մա­նա­կա­վոր:
Իշ­խա­նու­թյան կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն այն­քան է քն­նա­դատ­վել, որ, թվում է, հա­վե­լե­լու բան չի մնա­ցել: Բայց «շար­քա­յին ԺՊ»-ի օ­րի­նակն այն­քան ար­տա­ռոց է, որ չանդ­րա­դառ­նալ չեմ կա­րող:
Ո՞վ է նա: Ա­սում են` ար­ձա­կա­գիր է, բայց, հա­մոթ կամ գու­ցե ի պա­տիվ ինձ, ես նրա­նից ոչ մի տող չեմ կար­դա­ցել: Ա­սում են` բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու է, բայց ինչ թե­մա­յով է թեզ պաշտ­պա­նել և աս­տի­ճան ստա­ցել, չգի­տեմ: Գի­տեմ մեկ բան` Ազ­գա­յին գրա­դա­րա­նին նախ և ա­ռաջ կա­ռա­վա­րիչ, վար­չա­րար է պետք:
2018 թ. օ­գոս­տո­սին, երբ ար­դեն կազ­մա­վոր­վել էր կա­ռա­վա­րու­թյու­նը, նշա­նակ­վում է ՀԱԳ գրա­կա­նու­թյան հան­րահռ­չակ­ման 3-հո­գա­նոց (ինքն էլ հե­տը) բաժ­նի վա­րիչ: 2019 թ, փետր­վա­րի 26-ին Տ. Զար­գա­րյա­նին, թո­շա­կա­յին տա­րի­քի հաս­նե­լու պատ­ճա­ռով, սու­սու­փուս ճամ­փում են և հա­ջորդ օրն իսկ 300-հո­գա­նոց կո­լեկ­տի­վի ղե­կա­վար նշա­նա­կում մեր «Ռա­յա­նին»` շնոր­հե­լով ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի տիտ­ղո­սը: Վե­րա­դա­սը` ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը, եր­կու ան­գամ 6-ամ­սյա ժամ­կե­տով եր­կա­րաց­նում է «շար­քա­յին ԺՊ»-ի պաշ­տո­նա­վա­րու­մը: 2020 թ. մար­տին նա­խա­րա­րու­թյու­նը, օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­ձայն, անց­կաց­նում է մր­ցույթ` տնօ­րե­նի թա­փուր պաշ­տո­նի հա­մար: Մաս­նակ­ցում են 5 հո­գի, այդ թվում և` «շար­քա­յին ԺՊ»-ն: Հանձ­նա­ժո­ղո­վը հաղ­թող չի ճա­նա­չում ոչ ո­քի, այդ թվում և` «շար­քա­յին ԺՊ»-ին: Պատ­կե­րաց­նու՞մ եք ինչ է դա նշա­նա­կում: Մարդն ա­վե­լի քան մե­կու­կես տա­րի աշ­խա­տել է ՀԱԳ-ում, ո­րից մեկ տա­րին` ղե­կա­վա­րել, բայց այն­քան ա­պաշ­նորհ է ե­ղել, որ ո­չինչ չի սո­վո­րել ու մերժ­վել է ի­րեն իսկ նշա­նա­կած վե­րա­դա­սից:
Բա լավ, ին­չո՞վ է զբաղ­վել, որ ձեռք չի բե­րել գրա­դա­րա­նա­յին գոր­ծի տար­րա­կան գի­տե­լիք­ներ: Նախ, ի­րա­կա­նաց­րել է «հե­ղա­փո­խու­թյուն»` աշ­խա­տան­քից ա­զա­տե­լով «հնե­րին» և բե­րե­լով յու­րա­յին «նո­րե­րին»: Մե­կը կա­րո՞ղ է ինձ բա­ցատ­րել, թե գրա­դա­րա­նա­վա­րի «հի­նը» որն է (թե կու­զեք ի­մա­նալ, ա­յո՛, գրա­դա­րա­նա­վա­րի հինն է լա­վը): Ես 50 տա­րի այդ գրա­դա­րա­նի ըն­թեր­ցող եմ և գի­տեմ, որ դա հիմ­նա­կա­նում հոգ­սա­խեղդ­ված կա­նան­ցից բաղ­կա­ցած բարդ կո­լեկ­տիվ է: Նրան­ցից շա­տե­րը «հե­ղա­փո­խու­թյան» ժա­մա­նակ գոր­ծա­դուլ էին ա­նում, մաս­նակ­ցում եր­թե­րի ու հան­րա­հա­վաք­նե­րի, իսկ այ­սօր ա­հու­դո­ղը սրտ­նե­րում, սսկ­վել են, հան­կարծ ա­ղան չբար­կա­նա, չա­զատ­վեն ու զրկ­վեն ի­րենց չն­չին, ա­մո­թա­լի աշ­խա­տա­վար­ձից:
Երկ­րորդ` «շար­քա­յին ԺՊ»-ն ինք­նա­սի­րա­հար­վա­ծու­թյան, մե­ծամ­տու­թյան ան­թա­քույց բար­դույթ ու­նի: Ա­պա­ցույ­ցը` ՀԱԳ-ի կող­մից պար­բե­րա­բար հրա­պա­րակ­վող ա­մե­նաըն­թերց­ված գր­քե­րի ՛՛թեժ՛՛ տաս­նյա­կում նրա գիրքն է:
Հի­մա մի քա­նի հարց ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը: Ե­թե մար­դը չի հաղ­թել մր­ցույ­թում, ին­չու՞ եք թո­ղել, որ շա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րու­մը: Ար­դյուն­քը տե­սա՞ք` հա­զա­րա­վոր դո­լար­նե­րի նյու­թա­կան կո­րուստ, բազ­մա­թիվ գրա­դա­րա­նա­վար­նե­րի ջուրն ըն­կած աշ­խա­տանք և ան­հաշ­վե­լի բա­րո­յա­կան վնաս:
Ին­չու՞ եք թո­ղել, որ «շար­քա­յին ԺՊ»-ն են­թա­կա լի­նի ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծի, որն այս­պես է ձևա­կերպ­ված.
«Հոդ­ված 315.Պաշ­տո­նեա­կան ան­փու­թու­թյու­նը
1. Պաշ­տո­նա­տար ան­ձի կող­մից ծա­ռա­յու­թյան նկատ­մամբ ան­բա­րե­խիղճ կամ ան­փույթ վե­րա­բեր­մուն­քի հետևան­քով իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լը կամ ոչ պատ­շաճ կա­տա­րե­լը, որն անզ­գու­շու­թյամբ էա­կան վնաս է պատ­ճա­ռել ան­ձանց կամ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րին ու օ­րի­նա­կան շա­հե­րին կամ հա­սա­րա­կու­թյան կամ պե­տու­թյան օ­րի­նա­կան շա­հե­րին գույ­քա­յին վնա­սի դեպ­քում՝ հան­ցա­գոր­ծու­թյան պա­հին սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­զա­րա­պա­տի­կի չա­փը գե­րա­զան­ցող գու­մա­րը կամ դրա ար­ժե­քը՝ պատժ­վում է տու­գան­քով՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի ե­րեք­հա­րյու­րա­պա­տի­կից հինգ­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ կա­լան­քով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը եր­կու ա­միս ժամ­կե­տով»:
Թե՞ ու­զում եք, որ նա տի­րա­նա նաև Հե­րոստ­րա­տի «փառ­քին»:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 2361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ