«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Երբ աշ­խար­հում թե­կուզ մեկ թատ­րոն կգտ­նի անվ­տանգ աշ­խա­տե­լու մո­դե­լը, մենք բո­լորս կհետևենք այդ օ­րի­նա­կին»

«Երբ աշ­խար­հում թե­կուզ մեկ թատ­րոն կգտ­նի անվ­տանգ աշ­խա­տե­լու մո­դե­լը, մենք բո­լորս կհետևենք այդ օ­րի­նա­կին»
19.05.2020 | 01:35

Ե՞րբ և ի՞նչ ձևա­չա­փով են վերս­կս­վե­լու աշ­խա­տանք­նե­րը օ­պե­րա­յին թատ­րո­նում, ի՞նչ ծրագ­րեր են չե­ղարկ­վել, և ի՞նչ նո­րու­թյուն­նե­րի կա­րե­լի է սպա­սել: Նշ­ված հար­ցե­րի շուրջ իր դի­տար­կում­ներն է ներ­կա­յաց­նում Ալ. Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի տնօ­րեն և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՌԴ վաս­տա­կա­վոր ար­տիստ ԿՈՆՍ­ՏԱՆ­ՏԻՆ ՕՐ­ԲԵ­ԼՅԱ­ՆԸ:

-Մաեստ­րո, դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ ներ­կա­յա­ցում­ներ չեն լի­նի:
-Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը լր­ջա­գույն խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նեց­րեց բո­լոր թատ­րոն­նե­րին։ Ա­մեն ինչ կախ­ված է նրա­նից, թե թատ­րո­նում աշ­խա­տանք­նե­րը ինչ­պես կվերս­կս­վեն։ Աշ­խար­հում դեռևս ոչ մի նվա­գա­խումբ չի գտել «սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան վրա» աշ­խա­տե­լու խնդ­րի լու­ծու­մը։ Անհ­նար է նվա­գախմ­բի փոր­ձե­րը ի­րա­կա­նաց­նել դի­մակ­նե­րով և ի­րա­րից եր­կու մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Օ­րի­նակ, «Մետ­րո­պո­լի­տեն» օ­պե­րան մինչև ա­շուն չե­ղյալ է հայ­տա­րա­րել բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րը, իսկ «Կառ­նե­գի Հոլը»՝ մինչև հոկ­տեմ­բե­րի 7-ը: Իմ բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րը, ինչ­պես և մենք, սպա­սո­ղա­կան վի­ճա­կում ենք: Այս պա­հին ա­մե­նա­կարևոր խն­դի­րը անվ­տանգ կեր­պով փոր­ձե­րի անց­կա­ցումն է: Բնա­կա­նա­բար, մենք չենք ցան­կա­նում, որ մեր գոր­ծու­նեու­թյան պատ­ճա­ռով վա­րակ­ված մարդ­կանց թիվն ա­վե­լա­նա։ Մենք խս­տո­րեն հետևե­լու ենք ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան` վա­րա­կի հե­տա­գա տա­րա­ծու­մը թույլ չտա­լու վե­րա­բե­րյալ ցու­ցում­նե­րին։
-Ի՞նչ ձևա­չա­փով եք ի­րա­կա­նաց­նե­լու փոր­ձե­րը, որ և՛ աշ­խա­տան­քը չտու­ժի, և՛ վա­րակ­վե­լուց զերծ մնաք։
-Երբ աշ­խար­հում թե­կուզ մեկ թատ­րոն կգտ­նի անվ­տանգ աշ­խա­տե­լու մո­դե­լը, մենք բո­լորս կհետևենք այդ օ­րի­նա­կին: Ա­ռայժմ ոչ ոք լու­ծում չի գտել, թե ինչ­պես կա­րող է, օ­րի­նակ, երգ­չա­խում­բը անց­կաց­նել փոր­ձե­րը. դի­մակ­նե­րով փոր­ձեր չեն կա­րող անց­կաց­վել։ Ինչ­պե՞ս կա­րող են փո­ղա­յին գոր­ծիք­ներ նվա­գող­նե­րը աշ­խա­տել նվա­գախմ­բում՝ հաշ­վի առ­նե­լով դրանց ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Ինչ­պե՞ս կա­րող ենք գտ­նել այս հար­ցե­րի լու­ծում­նե­րը։ Շատ ու շատ հար­ցեր կան, ո­րոնք աշ­խար­հի մասշ­տա­բով դեռ չու­նեն պա­տաս­խան­ներ։ Հու­սով եմ, որ հա­ջորդ շա­բաթ­նե­րի և ա­միս­նե­րի ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կը կմեղ­մա­նա, ին­չը մեզ թույլ կտա վե­րա­դառ­նալ աշ­խա­տան­քի: Երբ կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շի, որ վտանգն ան­ցել է և կա­րե­լի է վեր­սկ­սել թատ­րոն­նե­րի, հա­մեր­գաս­րահ­նե­րի, կի­նո­թատ­րոն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, մենք նույն­պես կվեր­սկ­սենք մեր թատ­րո­նի գոր­ծու­նեու­թյու­նը, ի­հար­կե՝ հետևե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան և կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հրա­հանգ­նե­րին:
-Ի՞նչ ծրագ­րեր են հե­տաձգ­վել կամ չե­ղարկ­վել այս ըն­թաց­քում:
-Այս ըն­թաց­քի հա­մար մենք մե­ծա­ծա­վալ ծրագ­րեր ու­նեինք նա­խա­տե­սած. Վա­չե Շա­րա­ֆյա­նի «Հին աստ­ված­ներ» բա­լե­տա­յին ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նա­խա­ղը, Ար­մեն Տիգ­րա­նյա­նի «Ա­նուշ» օ­պե­րա­յի նոր բե­մադ­րու­թյու­նը։ Տաս­նյակ ծրագ­րեր կա­յին նա­խա­տես­ված հենց այս փու­լի հա­մար, սա­կայն այս պա­հին կարևո­րը մարդ­կանց ա­ռող­ջու­թյունն է, իսկ մեր գոր­ծու­նեու­թյու­նը կվեր­սկ­սենք, երբ ու­նե­նանք պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հանձ­նա­րա­րա­կա­նը։ Եր­ջա­նիկ է այն ե­րա­ժիշ­տը, ով ա­նընդ­հատ զբաղ­ված է, ուս­տի մեզ հա­մար շատ կարևոր են աշ­խա­տան­քը շու­տա­փույթ վեր­սկ­սե­լը և կր­կին հան­դի­պե­լը մեր հան­դի­սա­տե­սին։
-Առ­ցանց հար­թա­կում ի՞նչ նա­խագ­ծեր եք ի­րա­կա­նաց­րել: Կա՞ն այն­պի­սի նա­խագ­ծեր, հան­դի­սա­տե­սի հետ կա­պի առ­ցանց ձևեր, որ մե­կու­սաց­ման ա­վար­տից հե­տո էլ օ­րա­կար­գից դուրս չեն գա:
- Մեր թատ­րո­նի առ­ցանց գոր­ծու­նեու­թյունն այս ըն­թաց­քում հան­դի­սա­տե­սի հետ փո­խա­դարձ կա­պի նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծեց, ո­րոնք, վս­տա­հա­բար, կօգ­տա­գոր­ծենք նաև հա­մա­վա­րա­կի ա­վար­տից հե­տո։ Բնա­կա­նա­բար, մենք այս ըն­թաց­քում ա­մեն ինչ ա­րե­ցինք, որ­պես­զի հան­դի­սա­տե­սի հետ կա­պը թե­կուզ այս տար­բե­րա­կով ան­խախտ լի­նի, և պետք է փաս­տեմ, որ առ­ցանց հար­թակ­նե­րում մեծ հե­տաք­րք­րու­թյուն նկա­տե­ցինք թատ­րո­նի գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ։ Ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել ենք ներ­կա­յաց­նե­լու այն թվա­յին ա­ճը, որ ար­ձա­նագ­րել ենք թատ­րո­նի առ­ցանց գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, սա­կայն նշեմ մի քա­նի թարմ տվյալ. ապ­րի­լի 24-ին մեր թատ­րո­նի ֆեյս­բու­քյան պաշ­տո­նա­կան է­ջում գրանց­վել է 320000 դի­տում, Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի հի­շա­տա­կի օր­վա ցու­ցադ­րու­թյուն­ներն ու­նե­ցել են 100000 դի­տում, մա­յի­սի 8-ին և 9-ին մեր տո­նա­կան ցու­ցադ­րու­թյուն­ներն ու­նե­ցել են 250000 դի­տում։ Ընդ­հա­նուր առ­մամբ ար­տա­կարգ դրու­թյան ըն­թաց­քում մեր թատ­րո­նի ֆեյս­բու­քյան­ պաշ­տո­նա­կան էջն ու­նե­ցել է 5 մի­լիոն դի­տում։ Կար­ծում եմ` միայն այս թվե­րը բա­վա­րար են պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար մեր կող­մից կա­տար­ված աշ­խա­տան­քի և հան­դի­սա­տե­սի հե­տաք­րք­րու­թյան մա­սին։ Բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը, որ ար­ձա­նագր­վել են առ­ցանց գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, հե­տա­գա­յում նույն­պես կծա­ռա­յեց­նենք ի շահ թատ­րո­նի։
Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ