«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Արմեն Սարգսյանը հեռախոսել է Արայիկ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսել է Արայիկ Հարությունյանի հետ
22.05.2020 | 15:20

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին: Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորի միասնականությունը։

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ